Վալերի Օսիպյանը կնշանակվի ՀՀ ոստիկանության պետ, Արթուր Վանեցյանը՝ ԱԱԾ պետ․ Նիկոլ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

29.09.2026 | 11:15
Հայաստանի հավաքականը պահպանել է դիրքը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում
29.09.2026 | 11:10
Պուտինը տարվա ընթացքում 4-րդ անգամ ավելացրել է բանակի թվաքանակը՝ հասցնելով 2,44 միլիոն մարդու
29.09.2026 | 11:00
Ինչ թեմաներ կքննարկվեն հոկտեմբերին Հայաստանում կայանալիք COP 17 գագաթնաժողովում
29.09.2026 | 10:46
Հայաստանը կընդունի ԱՊՀ մարզական խաղերը
29.09.2026 | 10:38
ՌԴ-ն հարվածել է Կիևում ուսումնական հաստատության շենքի և բնակելի տների․ կան տուժածներ
29.09.2026 | 10:30
«Նուբարյան Լաբ»-ն ու «World of Geniuses»-ը համագործակցության հուշագիր են ստորագրել
29.09.2026 | 10:27
Փրկարարները մասնատել են կոտրված ծառը և հեռացրել երթևեկելի հատվածից
29.09.2026 | 10:12
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 29-ի դրությամբ
29.09.2026 | 09:58
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
29.09.2026 | 09:50
Փրկարարներն ուղղել են բեռնատարը, վերականգնել երթևեկությունը
29.09.2026 | 09:33
«Գենդերային հավասարության, կենսաբազմազանության և COP17-ի վերաբերյալ ազգային երկխոսություն». ՈՒՂԻՂ
28.09.2026 | 23:18
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.09.2026 | 23:04
Եղիշե Մելիքյանը՝ Չեռնոգորիայի հավաքականից կրած պարտության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 22:53
Լրագրողների ձերբակալությունները սրում են ԱՄՆ-Ադրբեջան հարաբերությունները․ Washington Examiner
28.09.2026 | 22:41
Մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
Բոլորը

Ես հույս ունեմ, որ պարոն Օսիպյանը կարդարացնի ՀՀ քաղաքացիների հույսերը․ իր ֆեյսբուքյան էջով ուղիղ հեռարձակմամբ վայրկյաններ առաջ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։ 

 Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ   որոշում է կայացրել ԱԱԾ Երևան քաղաքի վարչության պետի տեղակալ Վալերի Օսիպյանին նշանակել ՀՀ ոստիկանության պետի պաշտոնում, քանի որ հեղափոխությունից առաջ ինքը և Օսիպյանը, քաղաքացիները եւ Օսիպյանը   ֆիզիկապես գտնվում էին փշալարերի տարբեր կողմերում: «Այս որոշումը սիմվոլիկ նշանակում պետք է ունենա։ Այն խորհրդանշելու է, որ բոլորն այլևս միևնույն կողմում են և փշալարերի կուլտուրան պետք է վերացվի: Այսօր ոստիկանությունից շատ բան է կախված: Ոստիկանությունից կախված է իրավակարգը, օրինականությունը,ոստիկանությունից կախված է  քաղաքացու ինքնազգացողույունը և ես շատ հստակ խնդիներ եմ դրել, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները պետք է իրենց զգան վստահ, պաշտպանված, և որևէ բան չպետք է սպառնա նրանց այս զգացողությանը»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:  

Նա նաեւ հայտնեց, որ ԱԱԾ տնօրենի պաշտոնում  նշանակվել է Արթուր Վանեցյանը, ով նախկինում զբաղեցրել է Երևան քաղաքի Ոստիկանության վարչության պետի տեղակալի պաշտոնը։ 

 «ԱԱԾ գործառույթները երկար տարի խեղաթյուրված են եղել։ Այն խնդիրները, որոնք կապված են հետախուզության և հակահետախուզության հետ, ԱԱԾ-ն պետք է լիարժեք կատարի», – նշեց Փաշինյանը՝ նկատելով, որ  ԱԱԾ-ն է զբաղվում մաքսային գործառույթներով, մաքսանենգության հետ կապված հանցագործություններով։

«Առաջնային խնդիրներից պետք է լինի բացառել որևէ չարաշահում մաքսային ոլորտում, նաեւ պայքարը կոռուպցիայի դեմ։ Պետք է արմատախիլ անել կոռուպցիան։ ՀՀ քաղաքացիները պետք է դա ամեն օր զգան։ Մեզ պետք են արդյունքներ, ժողովրդին պետք են տեսանելի արդյունքներ», – ընդգծեց ՀՀ վարչապետը։