Ասում են՝ «մեր երեխան մտածելուց ուժեղ չի, հումանիտար գծով գնաց». ապոլիտիկ զրույց Սմբատ Գոգյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.08.2026 | 23:37
Անձրև, ամպրոպ և ջերմաստիճանի նվազում. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
07.08.2026 | 23:30
ԱՄՆ էներգետիկայի դեպարտամենտի պատվիրակությունն այցելել է Հայկական ատոմային էլեկտրակայան
07.08.2026 | 23:23
ԱՄՆ Սենատը հավանություն է տվել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին օրինագծին
07.08.2026 | 23:16
Հայաստանի սահմանային անցակետերը միջազգային չափանիշներով արդիականացվում են. ՊԵԿ
07.08.2026 | 23:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.08.2026 | 22:57
Որ երկրներից են 2026-ին ամենաշատ զբոսաշրջիկներն այցելել Հայաստան․ հրապարակվել են տվյալները
07.08.2026 | 22:43
Դարոն Աճեմօղլուն մեծ ցանկություն ունի մոտ ապագայում այցելելու Հայաստան. դեսպան Մկրտչյան
07.08.2026 | 22:37
«300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագիրը կշարունակվի և կընդլայնվի. Տիգրան Խաչատրյան
07.08.2026 | 22:29
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովայի պողոտայում
07.08.2026 | 22:13
Կենտրոն վարչական շրջանում հայտնաբերվել է ապօրինի վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու 12 դեպք
07.08.2026 | 21:58
Դիլիջանում աշակերտների և ուսանողների համար ներհամայնքային տրանսպորտը կդառնա անվճար
07.08.2026 | 21:44
«Յաբլոկո»-ին ցանկանում են զրկել ՌԴ Պետդումայի ընտրություններին մասնակցելու հնարավորությունից
07.08.2026 | 21:30
Համայնքներում կիրականացվեն հունական ժողովրդական պարերի ուսուցման ծրագրեր
07.08.2026 | 21:17
Իզյումի վրա ռուսական հարվածի հետևանքով 2 մարդ է զոհվել
07.08.2026 | 21:04
Արթուր Խուդինյանը նշանակվել է ՓԾ տնօրենի տեղակալ․ Արամ Ղազարյանն անձնակազմին է ներկայացրել նորանշանակ տեղակալին
Բոլորը

Factor TV-ի A-politic հաղորդաշարի հյուրն է «Քառակուսի» կրթական հիմնադրամի համահիմնադիր և տնօրեն Սմբատ Գոգյանը: Նրա կարծիքով՝ քննդատական մտածողությունը պետք է նախևառաջ հիմնված լինի ինքնավերլուծության վրա, երբ մարդը քննում է սեփական արարքներն ու խոսքերը: Երբ նման մոտեցումը բացակայում է, հասարակությունը բևեռանում է, բաժանվում է աղանդների, տարբեր հայացքների և ապրելակերպի մարդիկ սկսում են իրար մեղադրել:

Ըստ հաղորդման հյուրի՝ քննադատական մտածողություն սովորելու լավագույն ձևերից է մաթեմատիկան: Բայց սկզբունքորեն դրան կարող է նպաստել ցանկացած առարկա, ցանկացած տեքստի վերլուծություն: Սմբատ Գոգյանն այդ առումով կարևորում է ազատ երևակայությունը և ուսուցիչների կողմից դրա խրախուսումը: Առանձին անդրադարձ է կատարվում մանկավարժական կադրերի ոչ պատշաճ որակին, ինչպես նաև սակավությանը: Մինչև այդ հարցերը չլուծվեն, նշում է կրթական հիմնադրամի տնօրենը, անիմաստ է խոսել կրթական բարեփոխումների մասին:

Հաղորդման հյուրն առաջարկում է դպրոցական դասավանդման մեջ հաշվի առնել, թե ինչ կրիչներով են այսօրվա պատանիները, երիտասարդները տեղեկատվություն ստանում: Այլևս առանձնապես իմաստ չկա դասարանում թեման բացատրել, որպես տնային աշխատանք հանձնարարել դասագրքի նյութը, այնուհետև դաս հարցնել: Սմբատ Գոգյանն առաջարկում է կարճ՝ 5 րոպեանոց տեսագրություններ անել, որոնք աշակերտները տանը կնայեն, այնուհետև այդ նյութը դասարանում կքննարկեն:

Մանրամասները՝ տեսանյութում: