Իշխան Սաղաթելյանը կրկնօրինակեց Լևոն Զուրաբյանի ասածը՝ հարթակից ներկայացնելով, թե ինչ քայլերով փրկել Արցախը․ Արմեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

Factor TV-ի զրուցակիցը Հայ ազգային կոնգրեսի անդամ Արմեն Խաչատրյանն է

-Պարո՛ն Խաչատրյան, ՀԱԿ-ը չէր միացել Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի գլխավորած ուժերի՝ Նիկոլ Փաշինյանին հեռացնելու նպատակով փողոցային գործողություններին, չնայած ոչ պակաս ձևով քննադատում եք այսօրվա իշխանություններին։ Ինչո՞ւ Կոնգրեսը չէր միացել նրանց, և ինչո՞ւ 45 օր տևած պրոցեսը չհասավ իշխանափոխության։

-Գիտեք՝ Կոնգրեսը երբեք որևէ մեկին չի միանում, առավելագույնը՝ Կոնգրեսը կարող է միանալ ինչ-որ գաղափարի։ Այս դեպքում մենք համարում էինք, որ հրապարակում չի եղել այն գաղափարը, միտքը, որին միանալու հարցը կարող էինք քննարկել։ Նույն այդ ուժերին մեկ տարի առաջ Կոնգրեսն առաջարկել էր միասին հանդես գալ ընտրությունների ժամանակ, բայց այստեղ գաղափարը ոչ թե պարզապես միավորում կազմելն էր, այլ դրված էր շատ ավելի կարևոր խնդիր՝ գործող իշխանությունը հեռացվում էր իշխանությունից, իսկ նախկին բոլոր լիդերները հեռանում էին քաղաքականությունից։

-Համաձայնությունն այն պիտի լիներ, որ Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, Լևոն Տեր-Պետրոսյանը կա՛մ չպիտի լինեին նախընտրական ցուցակներում և պիտի հեռանային քաղաքականությունից, կա՛մ հետո որևէ պաշտոնի չպիտի հավակնեին։ Բայց դա մերժվեց, «Հայաստան», «Պատիվ ունեմ» դաշինքները, ընդունելով ընտրությունների արդյունքները, գնացին Խորհրդարան, ապա՝ մեկ տարի անց, դուրս եկան փողոց։ Ինչպե՞ս հասկանալ։

–Այո՛, դուրս եկան պայքարի, և ես այդպես էլ չկարողացա ընկալել՝ ինչպես են ուզում փրկել Արցախը։ Գլխավորը հենց այստեղ է․ եթե առաջարկվեր Արցախի փրկության ծրագիր, որը կտեղավորվեր իրատեսության և ողջախոհության մեջ, հեռանկարի առումով գոնե մենք կունենայինք այդ փրկության տեսլականը, գուցե դա քննարկման առարկա կդառնար։ Երկու պոպուլիզմի պայքար էր գնում․ հրապարակում ազգայնական, ավանդական պոպուլիզմի դրսևորումն էր, որտեղ, կներեք, բայց ՀԱԿ-ը որևէ գործառույթ չուներ։ Մենք ուղղակի մերժել ենք այդ պոպուլիզմը՝ սոցիալական, ազգայնական, քաղաքական, մեզ դա չի հետաքրքրել․ եթե այդ ճանապարհով գնալու լինեինք, լրիվ այլ տոկոսներ հավաքելու հնարավորություն կունենայինք։ Մենք հավատարիմ ենք մնում իրատեսական քաղաքականությանը, ժողովրդին չխաբելու սկզբունքին, և քաղաքականության մեջ ազնիվ լինելու սկզբունքին։

-Ըստ Ձեզ՝ ինչպե՞ս են ընդդիմությունը և իշխանությունը, որոնց Դուք պոպուլիզմի մեջ մեղադրեցիք, փորձում խաբել ժողովրդին։

-Շուշին և Հադրութը հետ բերելուց սկսած․․․ խնդիրը դա չէ․ Արցախի փրկության կոչն ինքնին սխալ կոչ չէ։ Չի առաջարկվել, թե ինչ միջոցներով է պետք փրկել Արցախը։ ՀԱԿ-ը մյուսներից տարբերվում է այն իմաստով, որ եթե դիմացի քաղաքական ուժին գովելու բան կա, մենք անկաշկանդ ենք։ Բայց Լևոն Զուրաբյանի՝ «Ազատություն» ռադիոկայանով հարցազրույցից հետո, երբ նա նշեց, թե ինչպիսի քայլերով է հնարավոր փրկել Արցախը, նույն օրն էր կամ հաջորդ օրն էր՝ հարթակից այդ նույն ելույթը «քոփի փեստի» պես ներկայացվեց։ Գովելի է, որ ողջամիտ խոսքը կամ իրատեսական քայլերը արդյունք կարող են ունենալ, և այն տիրաժավորվի ու որպես քայլեր ներկայացվի։

-Հարթակից ներկայացրեց ո՞վ։

-Իշխան Սաղաթելյանը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան