Պուտինը պատրաստ է Թրամփի հետ քննարկել խաղաղությունը՝ առանց Ուկրաինային տարածքային զիջումների. Reuters

Լուրեր

22.11.2026 | 19:25
COP31-ի մասնակիցներին չի հաջողվել համաձայնեցնել եզրափակիչ հայտարարությունը․ համաժողովն ավարտվել է սկանդալով
22.11.2026 | 18:54
«Պալաչ» մականունով հայտնի Արթուր Հարությունյանը ԿԸՀ դատարկ հայտարարագիր է ներկայացրել
22.11.2026 | 18:31
Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի մի շարք հասցեներում ջրանջատում կլինի
22.11.2026 | 18:13
Ֆրանսիայում տասնյակ հազարավոր մարդիկ կրկին դուրս են եկել բողոքի ցույցերի
22.11.2026 | 17:52
Հայաստանի մի շարք շրջաններում ձյուն և ձնախառն անձրև է տեղում
22.11.2026 | 17:32
Պաշտպանության փոխնախարար Կարեն Բրուտյանն այցելել է զորամասեր և ամրացված շրջաններ
22.11.2026 | 17:11
Դատարանը մերժել է Վալերիյ Օսիպյանից պետության նվիրած բնակարանը բռնագանձելու՝ Դատախազության պահանջը
22.11.2026 | 16:34
Ռազմական ոստիկանությունը կուժեղացնի պայքարը քրեական ենթամշակույթի և արատավոր բարքերի դեմ
22.11.2026 | 15:59
Արմավիրի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ․ ՓԾ
22.11.2026 | 15:13
Նոյեմբերի 22-ին Դավթաշենի 4-րդ թաղամասում ջուր չի լինի
22.11.2026 | 14:50
Կրասնոդարի երկրամասում ուկրաինական անօդաչուների հարձակման հետևանքով 5 մարդ է տուժել․ հնարավոր է՝ թիրախավորվել է Ռոսգվարդիայի շենքը
22.11.2026 | 14:29
Նոյեմբերի 22-ին Գորիսի մի շարք հասցեներում ջուր չի լինի
22.11.2026 | 14:13
Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով․ սպասվում են անձրև և ուժեղ քամի
22.11.2026 | 13:32
Ուժեղ քամին վնասել է տանիքներ և արևային վահանակներ․ ահազանգեր՝ երկու մարզից
22.11.2026 | 13:13
Հրապարակվել են նոյեմբերի 29-ի ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակները
Բոլորը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը բաց է Դոնալդ Թրամփի հետ Ուկրաինայում հրադադարի մասին համաձայնագրի քննարկման համար, գրում է Reuters-ը՝ հղում անելով հինգ աղբյուրների։ Գործակալությունը պարզաբանում է, որ Պուտինը բացառում է նշանակալի տարածքային զիջումների հնարավորությունը։ Նշվում է նաև, որ Ռուսաստանը չի հանդուրժի Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին կամ ՆԱՏՕ-ի զորքերի ներկայությունը Ուկրաինայի տարածքում։

Ռուսաստանի նախկին և ներկա պաշտոնյաների հետ զրույցները վկայակոչելով՝ Reuters-ը գրում է նաև, որ Կրեմլն ամբողջությամբ կարող է համաձայնել սառեցնել հակամարտությունը առաջնագծում։ Կարելի է բանակցություններ վարել չորս շրջանների՝ ինքնահռչակ Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների, Զապորոժիեի և Խերսոնի շրջանների նոր սահմանների հստակ սահմանման շուրջ։

Գործակալության աղբյուրները կարծում են, որ Ռուսաստանը կարող է հրաժարվել Խարկովի և Նիկոլաևի շրջաններում գտնվող տարածքներից։

Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն անընդունելի էր անվանել առաջնագծի երկայնքով հակամարտության սառեցումը։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի