Մենք անցյալի դափնիներով ենք ապրում, դա չարիք է, որ մեզ կուլ է տալիս. Հենրիկ Էդոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.07.2026 | 04:08
ԱԱ-2026. Բրազիլացիները լքեցին պայքարը, Հոլանդը` հաղթական դուբլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.07.2026 | 22:44
Աշխարհի առաջնությունների պատմության մեջ առաջին անգամ ֆուտբոլիստի կարմիր քարտը չեղարկվել է
05.07.2026 | 20:00
Վերջին շրջանում բախվել եմ մեծ ծավալի ատելության խոսքի, տարանջատումն ավելի է խորացել․ արցախցի բլոգեր․ ՏԵՍԱՆՅՈւԹ
05.07.2026 | 16:43
Կրեմլը մանրամասներ է հայտնել Պուտինի և Թրամփի հեռախոսազրույցի բովանդակությունից
05.07.2026 | 15:19
«Ռեալը» հայտարարեց ևս մեկ տրանսֆերի մասին
05.07.2026 | 14:36
«Ուժեղ Հայաստան»-ը կվերցնի մանդատները
05.07.2026 | 14:04
Օդի ջերմաստիճանը կնվազի
05.07.2026 | 13:25
ԱԱ-2026. Մբապեի գոլը Ֆրանսիային դուրս է բերել քառորդ եզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.07.2026 | 13:17
Սահմանադրությունը պետք է լինի յուրաքանչյուրիս գիտակցված ընտրությունը․ Սրբուհի Գալյան
05.07.2026 | 13:06
Ավտոքարշակում հրդեհ է բռնկվել․ 8 մարդատար ավտոմեքենայից 4-ն ամբողջությամբ այրվել է
05.07.2026 | 12:54
Առանձնատանը կից շոգեբաղնիքում հրդեհ է բռնկվել․ դեպքի վայր է մեկնել 3 մարտական հաշվարկ
05.07.2026 | 12:36
Հուլիսի 6-ին Երկիրը կհասնի Արեգակից ամենահեռու կետին, իսկ նրա ուղեծրային արագությունը կնվազի մինչև տարվա նվազագույն արժեքը
05.07.2026 | 12:05
Միշուստինը Եկատերինբուրգում բանակցություններ կվարի Փաշինյանի հետ
05.07.2026 | 11:46
Վթարային ջրանջատում Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում հուլիսի 5-ին
05.07.2026 | 11:23
Սահմանադրության ուժը պայմանավորված է նրա նկատմամբ հասարակության վստահության աստիճանով․ ՍԴ նախագահի ուղերձը
Բոլորը

«Ես չեմ հավատում 22-րդ դարին, մտածող մարդն օր օրի բարոյական անկում է ապրում, և հաջորդ դարում մենք կունենանք ուղղակի սպառող մարդ: Այսօր աշխարհում ամեն բան արվում է, որ մարդը դադարի մտածել: Այսօր ստեղծվող արվեստն էլ հաճախ խորհելու տեղիք չի տալիս. դեկորատիվ, ժամանցային արվեստ է»,-Factor TV-ի հետ զրույցում նման տեսակետ է հայտնում բանաստեղծ, թարգմանիչ Հենրիկ Էդոյանը` անդրադառնալով աշխարհում տիրող բարոյական ճգնաժամին, հոգեբանական մթնոլորտի անկմանը:

Նա խոսում է նաև հայասանյան միջավայրի մասին` նկատելով` ամենաահավորն այն է, որ մենք վաղվա օր չունենք, բանաստեղծին մտահոգում է նաև հանրության պառակտվածությունը. «Սա միայն վերջին չորս տարվա պատկերը չէ. դրանից առաջ էլ մարդիկ իրար չէին հանդուրժում, պարզապես այն ժամանակ հասարակական լուռ դաշինք էին կապել, իրար կողքի ապրում էին, օրինակ, «Մենք միլիոններ կդիզենք, դու էլ սոված չես մնա» սկզբունքով: Ես այսօր չգիտեմ Հայաստան կա, թե չկա: Հայաստանցին մտավոր, գաղափարական հող չունի ապրելու համար: Չգիտեմ` որտեղ եմ ապրում, իմ ընթերցողն ով է, ինձնից ինչ է պահանջում»:

Հենրիկ Էդոյանի խոսքով` մեր խնդիրը ո´չ իշխանության մեջ է, ո´չ ընդդիմության, այլ` մեր գիտակցության. «Մեր հասարակական միտքը, կոլեկտիվ գիտակցությունը լավ չի գործում: Հաճախ պրիմիտիվ ենք մտածում: Լսում եմ ամբիոնից հնչող ելույթներ. «Գնանք, վերցնենք Շուշին», բայց ամենակարևորը չեն ասում`ինչպե՞ս: Մենք անցյալի դափնիներով ենք ապրում, դա չարիք է, որ մեզ կուլ է տալիս: Մի ֆրանսիացի ասում էր. «Նապոլեոնը մեռել է, ժողովո´ւ րդ»` կոչ անելով ազգակիցներին ուրիշ, ժամանակակից հերոս փնտրել: Հիմա մենք չգիտենք, որ մեր «Նապոլեոնը մեռել է»:

Բանաստեղծը խոսում է նաև հոգևոր արժեքների անկման, մտավորականների ներկայիս դերի մասին. «Եթե Լև Տոլստոյը ողջ լիներ, ավտոբուս բարձրանար, ոչ ոք իր տեղը նրան չէր զիջի: Ես երջանիկ եմ, որ ժամանակին առնչվել եմ Ավետիք Իսահակյանի, Կոստան Զարյանի, Սերգեյ Փարաջանովի հետ: Հիմա մտավորականների հետ երկխոսության մեջ մտնելու, նրանց մոտ լինելու այդ ձգտումը չկա, ուսուցիչը ևս մեր երկրում արհամարհված է, պարզապես իզգոյ է»,-ասում է ԵՊՀ դասախոսը:

Մանրամասները` տեսանյութում:

Աննա Բաբաջանյան