Ռուսական էներգետիկ ընկերությունները ցանկանում են Քարվաճառում և Բերձորում հողմային կայաններ կառուցել

Լուրեր

12.09.2026 | 15:10
Նունե Պետրոսյանն ազատվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից
12.09.2026 | 14:49
15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է
12.09.2026 | 14:22
Զելենսկին պատրաստ է Պուտինի հետ հանդիպել G20-ի գագաթնաժողովում
12.09.2026 | 14:10
Մեկնարկել է Tour of Armenia-ի երրորդ մրցափուլը
12.09.2026 | 13:44
Առաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ Հայհիդրոմետ
12.09.2026 | 13:28
Սևքարի անտառում 1,5 խմ վառելափայտով բեռնված «ՈՒԱԶ» է հայտնաբերվել
12.09.2026 | 12:53
Հայաստանի 4 մարզում և Երևանում Անկախության 35-ամյակին նվիրված միջոցառումներ կանցկացվեն
12.09.2026 | 12:28
Օդեսայում ռուսական հարձակման հետևանքով բազմահարկ շենք է վնասվել․ տուժել է 23 մարդ
12.09.2026 | 11:35
15-ամյան Անի Գևորգյանը սեպտեմբերի 11-ին դուրս է եկել տնից և չի վերադարձել․ ՆԳՆ
12.09.2026 | 11:22
Երևանի և Մասիսի մի շարք հատվածներում ջրամատակարարումը կդադարեցվի
12.09.2026 | 10:41
Լիբանանի նախագահը հանդիպել է ՀՀ դեսպանին
12.09.2026 | 10:21
Գազամատակարարման վթարային դադարեցում՝ Արարատի մարզում․ 5 բնակավայրերում գազ չի լինի
12.09.2026 | 10:04
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.09.2026 | 23:28
Վարչապետը խարույկի շուրջ հանդիպում է ունեցել հեծանվավազքի «Վարչապետի գավաթ»-ի մասնակիցների հետ
11.09.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

Ռուսական էներգետիկ ընկերությունները հետաքրքրված են Արցախի գրավյալ Քարվաճառում և Բերձորում հողմային կայանների կառուցմամբ։

«Ադրբեջանի և Ռուսաստանի միջև էներգահամագործակցության ընդլայնման հարցը քննարկվել է դեռևս ապրիլին (2022 թ. ապրիլի 26-ին) Բաքվում՝ ադրբեջանա-ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստի շրջանակում»,- այս մասին «Ինտերֆաքս»-ի ադրբեջանական ծառայությանը հայտնել են Ադրբեջանի կառավարությունից։

Աղբյուրի փոխանցմամբ՝ հանդիպման ընթացքում, մասնավորապես, հետաքրքրություն ու պատաստակամություն է եղել ռուսական «Ինտեր ՌԱՕ», «ՌուսՀիդրո» և այլ ընկերությունների կողմից՝ մասնակցելու էներգետիկ օբյեկտների կառուցման և արդիականացման նախագծերին։

«Խոսքը Լաչինի և Քարվաճառի շրջաններում 100 ՄՎտ հզորությամբ հողմային պարկի և Տերտեր գետի վրա 20 ՄՎտ հզորությամբ փոքր հիդրոէլեկտրակայանի կառուցման նախագծերի մասին է»,- ասել է լրատվամիջոցի աղբյուրը։

Հավելենք, որ Ռուսաստանը տարբեր նախագծեր է իրականացնում Արցախի գրավյալ տարածքներում։ Մասնավորապես, Ջրականում «Կամազ» ընկերությունը սպասարկման կենտրոն է կառուցում։

Էմմա Չոբանյան