Վիգեն Սարգսյանն ու փոխնախարարները հրաժարականի դիմումներ են գրել. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն` մայիսի 4-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, ՀՀ պաշտպանության փոխնախարարներ, ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավորներ Արտակ Դավթյանն ու Արտակ Զաքարյանը հրաժարականի դիմումներ են գրել:
Մեզ հասած տեղեկություններով` այդ ամենը պայմանավորված է սահմանային իրավիճակով, և, առհասարակ, Ղարաբաղյան հարցի հետ:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկությունը պարզելու համար դիմեց ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Գևորգ Ալթունյանին, սակայն վերջինս ասաց, որ նման բան չկա:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: