ՀՀԿ-ն այսօր կա՛մ կընտրի ժողովրդի թեկնածուին, կա՛մ առհավետ կհայտնվի քաղաքական աղբանոցում. «Ժողովուրդ»

Լուրեր

15.10.2026 | 00:05
NATO-ի նավատորմին ծառայություններ մատուցող ընկերությունը կասկածվում է 1 միլիոն եվրոյի խարդախության մեջ
14.10.2026 | 23:24
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.10.2026 | 23:10
ՇՄ նախարարը և Եգիպտոսի դեսպանը քննարկել են բնապահպանական համագործակցության ընդլայնման հնարավորությունները
14.10.2026 | 22:58
Ֆրանսիայի ԱԳ նախարարն Ադրբեջանին մեղադրել է ֆրանիսական Նոր Կալեդոնիայի գործերին միջամտելու մեջ․ Բաքուն արձագանքել է
14.10.2026 | 22:43
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
14.10.2026 | 22:28
Հրազդանում ոստիկանները թմրանյութի 105 փաթեթ և զենք-զինամթերք են առգրավել
14.10.2026 | 22:13
36 ժամ գազ չի լինի Արաբկիր վարչական շրջանի մի շարք հասցեներում
14.10.2026 | 21:57
Ծանրորդ Նարեկ Գրիգորյանը` Եվրոպայի առաջնության չեմպիոն
14.10.2026 | 21:45
Սահմանադրական դատարանի նախագահի նոր ընտրությունը կանցկացվի
14.10.2026 | 21:42
24 ժամ ջուր չի լինի Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում
14.10.2026 | 21:27
ԶՈՒ ԳՇ պետը չհայտարարված այցեր է կատարել ՊՆ զորամասեր
14.10.2026 | 21:13
Ադրբեջանում մի խումբ անձինք կալանավորվել են դպրոցներում հիջաբի արգելքի դեմ բողոքի ցույցերի համար
14.10.2026 | 21:04
Սահմանադրական դատարանի նախագահ չընտրվեց. աշխատակարգային նիստն ավարտվել է
14.10.2026 | 21:00
Վարչապետը բացահայտեց՝ անկլավների փոխանակումն ամենահավանականն է, Արծվաշենը՝ Ադրբեջանին, 3 անկլավ՝ ՀՀ-ին․ Թագուհի Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.10.2026 | 20:44
Իրանամետ հաքերները ստանձնել են Ադրբեջանի դեմ կիբերհարձակման պատասխանատվությունը՝ պատճառ նշելով հիջաբ կրելու արգելքը
Բոլորը

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

Երեկ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՀՀԿ ԳՄ նիստը: Դրանից անմիջապես հետո կուսակցության կենտրոնական գրասենյակում հավաքվել էին ՀՀԿ խորհրդարանական խմբակցության պատգամավորները: Ինչպես պնդում են «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները` ԳՄ նիստում Սերժ Սարգսյանի հետ համաձայնեցվել է, թե իրենց խմբակցության որ պատգամավորն այսօր ԱԺ հատուկ նիստում ինչպես է քվեարկելու Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը, այնուհետեւ ՀՀԿ պատգամավորներին ներկայացվել է «ցուցակը»:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` Փաշինյանի օգտին քվեարկելու է ՀՀԿ-ական 12 պատգամավոր: Կողմ քվեարկողները մեծամասամբ կլինեն գործարար հատվածից, ինչպես նաեւ անկուսակցականները: Այսպիսով` ամենայն հավանականությամբ կողմ քվեարկող պատգամավորներն են լինելու՝ Սամվել Ալեքսանյանը, Աշոտ Արսենյանը, Արթուր Գեւորգյանը, Սեյրան Սարոյանը, Նահապետ Գեւորգյանը, Շիրակ Թորոսյանը, Տաճատ Վարդապետյանը, Հարություն Կարապողոսյանը, Արկադի Համբարձումյանը, Արսեն Միխայլովը, Կնյազ Հասանովը, եւ, վերջապես, Ֆելիքս Ցոլակյանը, որը նախորդ նիստում եւս կողմ էր քվեարկել: Սակայն այս ցանկում մինչ վաղը կարող են փոփոխություններ լինել:

Ինչ վերաբերում է ՀՀԿ խմբակցության քաղաքական մասին` Էդվարդ Շարմազանով, Արփինե Հովհաննիսյան, Վահրամ Բաղդասարյան, Արմեն Աշոտյան, Գալուստ Սահակյան եւ այլք, նրանք դեմ են քվեարկելու ընդդիմադիր առաջնորդին:

«Ժողովուրդ»-ին երեկ նաեւ լուրեր հասան, որ 12 ՀՀԿ-ականների` Փաշինյանի օգտին կողմ քվեարկելը ներկայացվել է որպես այս օրերին առանց այն էլ վարկաբեկված կուսակցության դեմքը փրկելու վերջին քայլ, թասիբի հարց: Նկատենք, որ հիմա ՀՀԿ-ն իսկապես կանգնած է լուրջ երկընտրանքի առաջ. կա՛մ կընտրի ժողովրդի թեկնածուին` փրկվելով համաժողովրդական ալիքի կործանիչ հարվածից, կա՛մ, ընդհակառակը, կփորձի տապալել այդ գործընթացը եւ առհավետ կհայտնվի քաղաքական աղբանոցում: Հուսանք` մայիսի 1-2-ի իրադարձություններից համապատասխան հետեւություններ արել են:

Առավել մանրամասն`թերթի այսօրվա համարում: