Ադրբեջանական կողմում հայտնված Բերձորի բնակիչը տուն է վերադարձել
Հունիսի 1-ին ոստիկանության հերթապահ մասում հաղորդում էր ստացվել Բերձոր քաղաքի 69-ամյա բնակիչ Ա.Ա.-ի անհայտ կորելու մասին:
Ոստիկանության Քաշաթաղի շրջանային բաժնի և ՌԴ խաղաղապահ առաքելության զորակազմի ծառայողների համատեղ իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում պարզվել է, որ վերջինս մոլորվել և հայտնվել է ադրբեջանական կողմում:
ԱՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունից տեղեկանում ենք, որ խաղաղապահների միջնորդությամբ տարված բանակցությունների արդյունքում, հունիսի 9-ին ժամը 12:00-ի սահմաններում, Ա.Ա.-ն փոխանցվել է ոստիկանության Քաշաթաղի շրջանային բաժնի ծառայողներին:
Հանգամանքները պարզվում են: