Արթուր Դավթյանը հյուրընկալվել է Արցախի գլխավոր դատախազությունում

Լուրեր

07.08.2026 | 23:37
Անձրև, ամպրոպ և ջերմաստիճանի նվազում. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
07.08.2026 | 23:30
ԱՄՆ էներգետիկայի դեպարտամենտի պատվիրակությունն այցելել է Հայկական ատոմային էլեկտրակայան
07.08.2026 | 23:23
ԱՄՆ Սենատը հավանություն է տվել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին օրինագծին
07.08.2026 | 23:16
Հայաստանի սահմանային անցակետերը միջազգային չափանիշներով արդիականացվում են. ՊԵԿ
07.08.2026 | 23:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.08.2026 | 22:57
Որ երկրներից են 2026-ին ամենաշատ զբոսաշրջիկներն այցելել Հայաստան․ հրապարակվել են տվյալները
07.08.2026 | 22:43
Դարոն Աճեմօղլուն մեծ ցանկություն ունի մոտ ապագայում այցելելու Հայաստան. դեսպան Մկրտչյան
07.08.2026 | 22:37
«300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագիրը կշարունակվի և կընդլայնվի. Տիգրան Խաչատրյան
07.08.2026 | 22:29
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովայի պողոտայում
07.08.2026 | 22:13
Կենտրոն վարչական շրջանում հայտնաբերվել է ապօրինի վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու 12 դեպք
07.08.2026 | 21:58
Դիլիջանում աշակերտների և ուսանողների համար ներհամայնքային տրանսպորտը կդառնա անվճար
07.08.2026 | 21:44
«Յաբլոկո»-ին ցանկանում են զրկել ՌԴ Պետդումայի ընտրություններին մասնակցելու հնարավորությունից
07.08.2026 | 21:30
Համայնքներում կիրականացվեն հունական ժողովրդական պարերի ուսուցման ծրագրեր
07.08.2026 | 21:17
Իզյումի վրա ռուսական հարվածի հետևանքով 2 մարդ է զոհվել
07.08.2026 | 21:04
Արթուր Խուդինյանը նշանակվել է ՓԾ տնօրենի տեղակալ․ Արամ Ղազարյանն անձնակազմին է ներկայացրել նորանշանակ տեղակալին
Բոլորը

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն աշխատանքային այցով գտվում է Արցախի Հանրապետությունում. տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից։

«Այցի շրջանակում Արթուր Դավթյանը այցելել է Արցախի Հանրապետության գլխավոր դատախազությունում, որտեղ հանդիպում է ունեցել իր գործընկերոջ՝ ԱՀ գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանի հետ:

Հայկական երկու պետությունների գլխավոր դատախազները հանդիպել են Արցախի Հանրապետության դատախազության կոլեգիայի անդամներին: Քննարկվել են հետպատերազմյան շրջանում առաջացած նոր իրողությունների և մարտահրավերների պայմաններում երկու դատախազական կառույցների միջև փոխգործակցության ներդաշնակեցմանը, քրեական հետապնդման մարմինների գործակցությանն առնչվող հարցեր:

Արթուր Դավթյանը հետաքրքրվել է ստեղծված նոր իրավիճակում Արցախի դատախազության բնականոն գործունեության ապահովման, մասնագիտական կարողությունների զարգացման և այլ կարիքներից, այդ ուղղություններով ՀՀ գլխավոր դատախազության ակնկալվող աջակցությունից:

Նա վերահաստատել է հնարավոր բոլոր եղանակներով Արցախի գործընկեր կառույցի գործունեության արդյունավետությանը նպատելու ՀՀ գլխավոր դատախազության հաստատակամությունը՝ ելակետ ունենալով օրինականության, քաղաքացիական իրավունքների պաշտպանության և ներքին անվտանգության ապահովման հենքին Արցախում բնականոն հանրային կյանքի երաշխավորման առաջնահերթությունը:

Հայաստանի և Արցախի գլխավոր դատախազներն արժևորել են դատախազական համակարգերի միջև ավանդական փոխվստահության բարձր մակարդակը: Նրանք ընդգծել են հատկապես քրեական վարույթների շրջանակներում տեղեկատվության օպերատիվ փոխանակման մեխանիզմների կայուն գործարկման անհրաժեշտությունը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ երկու երկրների իրավասու մարմիններում քննվում են այնպիսի գործեր, որոնց փաստական հանգամանքները միմյանց փոխկապակցված կամ վերաբերելի են: Խոսքը մասնավորապես, վերաբերում է Արցախի և Հայաստանի դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիվ պատերազմին վերաբերող քրեական գործերին, որոնց շրջանակում հանգամանքների լիարժեք պարզումն ու իրավական գնահատականներ տալը երկուստեք համարվում է բացարձակ առաջնային խնդիր:
Քննարկվել են նաև աշխատանքային բնույթի այլ հարցեր»: