Արտակ Բեգլարյանը բարձրագույն կրթության համակարգի բարեփոխման թեմայով խորհրդակցություն է անցկացրել

Լուրեր

07.08.2026 | 23:37
Անձրև, ամպրոպ և ջերմաստիճանի նվազում. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
07.08.2026 | 23:30
ԱՄՆ էներգետիկայի դեպարտամենտի պատվիրակությունն այցելել է Հայկական ատոմային էլեկտրակայան
07.08.2026 | 23:23
ԱՄՆ Սենատը հավանություն է տվել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին օրինագծին
07.08.2026 | 23:16
Հայաստանի սահմանային անցակետերը միջազգային չափանիշներով արդիականացվում են. ՊԵԿ
07.08.2026 | 23:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.08.2026 | 22:57
Որ երկրներից են 2026-ին ամենաշատ զբոսաշրջիկներն այցելել Հայաստան․ հրապարակվել են տվյալները
07.08.2026 | 22:43
Դարոն Աճեմօղլուն մեծ ցանկություն ունի մոտ ապագայում այցելելու Հայաստան. դեսպան Մկրտչյան
07.08.2026 | 22:37
«300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագիրը կշարունակվի և կընդլայնվի. Տիգրան Խաչատրյան
07.08.2026 | 22:29
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովայի պողոտայում
07.08.2026 | 22:13
Կենտրոն վարչական շրջանում հայտնաբերվել է ապօրինի վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու 12 դեպք
07.08.2026 | 21:58
Դիլիջանում աշակերտների և ուսանողների համար ներհամայնքային տրանսպորտը կդառնա անվճար
07.08.2026 | 21:44
«Յաբլոկո»-ին ցանկանում են զրկել ՌԴ Պետդումայի ընտրություններին մասնակցելու հնարավորությունից
07.08.2026 | 21:30
Համայնքներում կիրականացվեն հունական ժողովրդական պարերի ուսուցման ծրագրեր
07.08.2026 | 21:17
Իզյումի վրա ռուսական հարվածի հետևանքով 2 մարդ է զոհվել
07.08.2026 | 21:04
Արթուր Խուդինյանը նշանակվել է ՓԾ տնօրենի տեղակալ․ Արամ Ղազարյանն անձնակազմին է ներկայացրել նորանշանակ տեղակալին
Բոլորը

Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը հունիսի 8-ին հրավիրել է խորհրդակցություն՝ նվիրված բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության բնագավառում պետական քաղաքականության խնդիրներին ու լուծումներին:

«ՀՀ առաջատար ԲՈՒՀ-երի ներկայացուցիչների մասնագիտական խումբ է ձևավորվել, որը կաջակցի Արցախում բարձրագույն կրթության ոլորտի խնդիրների լուծմանն ու բարեփոխումների իրականացմանը: Երեկ և այսօր արդեն մի շարք քննարկումներ ենք ունեցել՝ նաև Հանրապետության նախագահի մոտ: Համոզված եմ, որ առկա է բավականին ներուժ՝ կրթության ոլորտում որակական փոփոխությունների կյանքի կոչման համար՝ միջազգային լավագույն փորձին և մեր տեղական առանձնահատկություններին համապատասխան»,- պետնախարարի գրասենյակի փոխանցմամբ՝ իր խոսքում նշել է Արտակ Բեգլարյանը:

Անդրադարձ է կատարվել բարձրագույն կրթության որակի ապահովման, միջազգային գիտակրթական համագործակցության զարգացմանն ու մրցունակ կրթահամակարգ ձևավորելու և մի շարք այլ հարցերի:

Հանդիպմանը մասնակցում էին ԱՀ ԿԳՄՍ նախարար Անահիտ Հակոբյանը, ԱՀ նախագահի խորհրդականներ, ՀՀ և Արցախի բարձրագույն ուսումնական մի շարք հաստատությունների ղեկավարներ: