Պետական բյուջեի ծախսերի հաշվարկների որակը կբարելավվի

Լուրեր

14.10.2026 | 18:50
Վթարային ջրանջատում՝ Հրազդան քաղաքում
14.10.2026 | 18:32
Ուկրաինայի 3-րդ բանակային կորպուսը հայտնել է Լիմանի մոտ նոր հաջողությունների մասին
14.10.2026 | 18:19
Հայաստանում նախատեսվում է խստացնել քաղաքացիության ստացման պայմանները և վերափոխել միգրացիոն կառավարման համակարգը
14.10.2026 | 18:10
ՀԷՑ-ի հարցով առաջիկայում Կառավարության որոշում է սպասվում // ՀՀ-ն Կանադայում ռազմական կցորդ կունենա․ ԼՈՒՐԵՐ
14.10.2026 | 18:05
Աշխարհահռչակ օպերային երգիչ Պլասիդո Դոմինգոն Երևանում է
14.10.2026 | 17:56
Իմ մուտքը ՌԴ արգելված է, թույլ չտվեցին մեկնել. Լուսինե Բադալյան
14.10.2026 | 17:52
Դատարանը պարտավորեցրել է Հակակոռուպցիոն կոմիտեին վարույթ նախաձեռնել Կույրերի միավորման գույքերի վերաբերյալ հաղորդման հիման վրա
14.10.2026 | 17:42
Պրեմիում տաքսի ծառայության անվան տակ քաղաքացիներից 8,5 մլն դրամ են հափշտակել․ ՊԵԿ-ը խարդախության դեպք է բացահայտել
14.10.2026 | 17:31
Հայաստանի լրագրողների ֆուտբոլի հավաքականը՝ Կոտե Մախարաձեի 100-ամյակին նվիրված հուշամրցաշարի հաղթող
14.10.2026 | 17:20
OpenAI-ի գրասենյակում գաղտնալսող սարք է հայտնաբերվել․ ՀԴԲ-ն հետաքննություն է իրականացնում
Ֆակտոր, մրցանակ
14.10.2026 | 17:10
Factor TV-ն ստացել է Free Media Award 2026 միջազգային մրցանակը
14.10.2026 | 17:03
Իսրայելի նախագահն Ադրբեջան է ժամանել
14.10.2026 | 16:52
Կարապետյանը սխալվում է․ ռեստորանի առկայությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից Նորավանքի հայտը մերժելու հիմք չէ
14.10.2026 | 16:40
ՀՀ-ն Կանադայում ռազմական կցորդ կունենա
14.10.2026 | 16:28
Թուրքիայի ԱԳ նախարարը Բաքու կայցելի․ հայտնի է՝ ինչ հարցեր է բարձրացնելու
Բոլորը

Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող «Պետական հատվածի ար­դիա­­կանացման»երրորդ ծրագրի և Հայաստանի Հանրապետության ու Ռու­սաս­տա­նի Դաշնության ֆինանսների նախարարություների միջև ձեռք բերված համա­ձայնության արդ­յունքում կնքված դրամաշորհային ծրագրի շրջանակում Հայաստանի Հան­րա­պե­տու­թյունում նախատեսվում է իրականացնել պետական ֆինանսների կառավարման  տեղեկատվական համակարգի (ԿՖԿՏՀ) մշակման և ներդր­ման աշխատանքներ: Տեղեկացնում է  ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը: 

 

Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող «Պետական հատվածի ար­դիա­­կանացման» երրորդ ծրագրի և Հայաստանի Հանրապետության ու Ռու­սաս­տա­նի Դաշնության ֆինանսների նախարարություների միջև ձեռք բերված համա­ձայնության արդ­յունքում կնքված դրամաշորհային ծրագրի շրջանակում Հայաստանի Հան­րա­պե­տու­թյունում նախատեսվում է իրականացնել պետական ֆինանսների կառավարման  տեղեկատվական համակարգի (ԿՖԿՏՀ) մշակման և ներդր­ման աշխատանքներ:

ԿՖԿՏՀ-ը ենթադրում է մեկ միասնական տեղեկատվական հարթակում պետական ֆինանսների կառավարման բոլոր գործ­ըն­թաց­ների ավտոմատացում:

Մայիսի 7-ին ՀՀ ֆինանսների նախարարությունում Վարդան Արամյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ծախսակազմման  ավտոմատացված համակարգի ներդրման վերաբերյալ քննարկում, որի ընթացքում ներկայացվել են համակարգի ձեռքբերման նպատակով 2017 թվականին հայտարարված մրցույթի արդյունքում կնքված պայմանագրի շրջանակում մատակարար կազմակերպության կատարած աշխատանքները:

Ըստ այդմ՝ մատակարարի կողմից գնահատվել են բյուջետային ծախսերի ծրագրերի կազմման գործընթացները, հստակեցվել է ավտոմատացված համակարգի տրամաբանական կառուցվածքն ու ճարտարապետությունը, և արդյունքում մշակվել է WEB‑ի վրա հիմնված ունիվերսալ համակարգչային ծրագիր, որը յուրաքանչյուր ծախսող միավորի (առաջնային օղակից մինչև ֆինանսների նախարարություն) համար, առանց ծրագրավորողների ներգրավման կամ ծրագրում փոփոխություններ կատարելու, հնարավորություն է տալիս.

  1. ձևավորել ձևաչափ և դրանով համակարգ ներածել պետական բյուջեի յուրաքանչյուր ծախսատեսակի չափը հաշվելու համար անհրաժեշտ տվյալները,
  2. ձևավորել ձևաչափ և դրանով համակարգ ներածել կանոնները (օրենսդրությունից բխող), որոնց միջոցով պետք է հաշվարկվեն անհրաժեշտ գումարների մեծությունները,
  3. սահմանել «գլոբալ փոփոխականներ», որոնք միասնական կերպով կարող են օգտագործվել բոլոր ծրագրերի համար (օրինակ՝ նվազագույն աշխատավարձ, էլեկտրաէներգիայի սակագին և այլն),
  4. կազմակերպել օգտատերերի հաշվառում՝ յուրաքանչյուրի հստակ իրավասության սահմանմամբ (տվյալներ մուտքագրելու, հաստատելու և այլն),
  5. ապահովել օգտատերերի կողմից համակարգում կատարված գործողությունների հաշվառումը,
  6. արդյունքում ձևավորել գործող կարգավորումների և վարվող քաղաքականության շրջանակում պետական բյուջեի ծախսերի հաշվարկային կարիքը:

 

ԿՖԿՏՀ–ի մշակումն ու ներդրումը երկարաժամկետ խնդիր է, որի իրականացումը, տար­բեր գնահատականների համաձայն, կարող է տևել 3-7 տարի:

Պետական բյուջեների ծախսերի կազմման գործընթացը պետական ֆինանսների կառավարման համակարգի առանցքային բաղադրիչներից  է: Վերջինիս օպտիմալացման նպատակով ֆինանսների նախարարությունը դեռևս 2017 թվականին նա­խա­ձեռնել է պետական ծախսերը կազմելու՝ բյուջեները ձևավորելու գործընթացի ավ­տո­մա­տացված համակարգ մշակելու և վերջինս պետական կառավարման համակարգում գոր­ծող այլ ավտոմատացված համակարգերի հետ ինտեգրելու՝ տեղեկատվության փոխա­նա­կ­ման հնարավորություն ստեղծելու աշխատանքները: