Սպիտակի անտառտնտեսությունում 408 հատ ծառ ապօրինի հատելու և անտառապետի ու անտառապահի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ քննվող քրգործն ուղարկվել է դատարան

Լուրեր

16.06.2026 | 18:02
Տեղի է ունեցել Հայաստանի և Նիդերլանդների վարչապետների հեռախոսազրույցը
16.06.2026 | 17:52
Դիլիջանում գտնվող 12.4 մլն դոլար արժեքով 67 հա հողատարածքը վերադարձվել է ՀՀ տիրապետությանը
16.06.2026 | 17:44
Ընտրելու համար նոր պահանջ․ վերջին 1 տարում 183 օր Հայաստանում գտնվելը կարող է պարտադիր դառնալ
16.06.2026 | 17:42
«Մենք խաղեր չենք խաղում». Զելենսկին հրաժարվել է Մոսկվա գնալ Պուտինի հետ բանակցելու
16.06.2026 | 17:34
Պապիկյանը Փարիզում հանդիպել է Ֆրանսիայի զինված ուժերի և վետերանների հարցերով նախարար Կատրին Վոտրենի հետ
16.06.2026 | 17:25
Հայաստանի հավաքականը հաղթանակով մեկնարկեց Դևիսի գավաթում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.06.2026 | 17:17
Ովքեր են խախտել «լռության օրը»․ սոցցանցերի թանկարժեք ընտրարշավը
16.06.2026 | 17:08
Ֆիդանն ու Լավրովը Հարավային Կովկասում իրավիճակն են քննարկել
16.06.2026 | 17:01
Ծնողական ժամ․ ծնողը կարող է բացակայել աշխատանքից և վարձատրվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.06.2026 | 16:50
Արման Ծառուկյանը հայտնել է՝ ինչպես է պատրաստվում հաղթել Ջասթին Գեյջիին
16.06.2026 | 16:48
Հակակոռուպցիոն կոմիտեում ընտրական հանցագործությունների վերաբերյալ 125 քրեական վարույթ է նախաձեռնվել
16.06.2026 | 16:43
Կառավարությունում քննարկվել են անշարժ գույքի գրանցման համակարգի բարեփոխումները
16.06.2026 | 16:39
Փարիզում քննարկվել է հայ-ֆրանսիական ռազմավարական հուշագրի իրագործումը
16.06.2026 | 16:33
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հացադուլավորների պահման պայմանները մտահոգիչ են․ դիտորդական խումբ․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
16.06.2026 | 16:30
ԱԺ-ում հայտարարությունների ժամ է. ՈՒՂԻՂ
Բոլորը

Ավարտվել է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Գուգարքի անտառտնտեսություն» մասնաճյուղի Սպիտակի անտառպետության պահաբաժնում գտնվող պաշտպանական նշանակության արհեստական սոճուտի տարածքում ապօրինի թվով 408 հատ տարբեր տեսակի ծառեր հատելու արդյունքում առանձնապես խոշոր վնաս պատճառելու, ինչպես նաև նույն մասնաճյուղի կազմակերպական-տնօրինչական և վարչատնտեսական լիազորություններով օժտված պաշտոնատար անձանց կողմից իրենց պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և անզգուշությամբ ծանր հետևանքներ առաջացնելու դեպքի առթիվ Լոռու մարզի դատախազությունում հարուցված և ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննված քրեական գործի նախաքննությունը:

 

Մասնավորապես՝ նախաքննությամբ հիմնավորվել է, որ «Գուգարքի անտառտնտեսություն» մասնաճյուղի «Սպիտակի» անտառպետության անտառապետ Գ. Ս.-ն, ի պաշտոնե պարտավոր լինելով իրականացնելու անտառպետության ղեկավարումը, կանխարգելելու անտառպետության տարածքում անտառային օրենսդրության բոլոր խախտումները, հսկողություն իրականացնելու անտառպետության տարածքի սահմաններում այդպիսի խախտումները ժամանակին հայտնաբերելու, արձանագրելու և սահմանված կարգով ընթացք տալու նկատմամբ, իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, չի կանխել անտառային խախտումները և միջոցներ չի ձեռնարկել դրանց հետևանքների վերացման ուղղությամբ: Ընդհակառակը՝ 2017 թվականի հոկտեմբերի սկզբներից մինչև հոկտեմբերի 19-ն ընկած ժամանակահատվածում նա նույն անտառ­պետութ­յան 10-րդ պահաբաժնի անտառապահ Ս. Կ.-ին հրահանգել է թույլատրել Սպիտակ քաղաքի բնակիչ Հ.Հ.-ին՝ հիշյալ պահաբաժնի անտառա­մասում կատարել ծառերի ապօրինի հատումներ:

 

Ս.Կ-ն, լիազորված լինելով իր իրավասության շրջանակներում՝ կանխարգելիչ միջոցառումներ ձեռնարկելու և հսկողություն իրականացնելու ծառահատումների նկատմամբ, թույլատրել է Հ.Հ-ին Սպիտակ քաղաքի 4 այլ բնակիչների հետ մուտք գործել Սպիտակի անտառպետության պահաբաժնի անտառամաս և այնտեղից ապօրինի՝ առանց համապատասխան թույլտվության, հատել 384 հատ տարբեր տրամաչափի սոճենի, հացենի, թեղի, բալենի, թղկի, տանձենի տեսակի ծառեր: Ապօրինի ծառահատման փաստը թաքցնելու և ծառերի ապօրինի հատման արդյունքում պետությանը պատճառված վնասն անձամբ չհատուցելու անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով՝ անտառապետը հանձնարարությամբ հողով ծածկվել են ապօրինի հատված ծառերի կոճղերը և նույն շահագրգռվածությունից ելնելով չեն կազմվել անտառխախտման արձանագրություններ: Այս ամենի արդյունքում՝ ապօրինի ծառերի հատման հետևանքով, պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերով՝ 25.353.000 ՀՀ դրամի վնաս:

 

Միաժամանակ, Գ. Ս.-ի և Ս. Կ.-ի գործողությունների արդյունքում խաթարվել է անտառների պահպանության, պաշտպանությանն ու արդյունավետ օգտագործմանն ուղղված, ան­տառների կայուն կառավարման նպատակով իրականացվող միջոցառումները, հեղինա­կազրկվել են նաև անտառպաշտպանության բնագավառում պետական իրավասու մարմնի պաշտոնները՝ էական վնաս պատճառելով ինչպես պետության, այնպես էլ պետա­­կան կազմակերպության օրինական շահերին:

 

Վերը նկարագրված արարքները կատարելու համար Գ. Ս.-ն և Ս. Կ.-ն ներգրավվել են որպես մեղադրյալ և նրանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով:

 

Միաժամանակ նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների համակցության պայմաններում 2017 թվականի հոկտեմբերի 31-ին որոշում է կայացվել Հ. Հ.-ին ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով որպես մեղադրյալ ներգրավելու մասին: Նույն օրը նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում, ապա միջնորդություն է ներկայացվել Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու նպատակով, որը բավարարվել է:

 

2018 թվականի մայիսի 3-ին քրեական գործից մեղադրյալ Հ. Հ.ի  վերաբերյալ մասը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասով, անջատվել է առանձին վարույթում, իսկ Գ. Ս.-ի և Ս. Կ.-ի վերաբերյալ մասով նախաքննությունն ավարտվել է   մեղադրական եզրակացությամբ: Այն հաստատվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի որոշմամբ և քրեական գործի հետ ուղարկվել Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան՝ ըստ  էության քննության առնելու համար: