Թումոյի կրթական ցանցն Արցախում համալրվել է ևս երկու Թումո տուփով

Լուրեր

20.11.2024 | 11:15
ՌԴ ՊՆ-ն հայտնել է ուկրաինական 44 ԱԹՍ-ների գրոհը հետ մղելու մասին
20.11.2024 | 11:10
Փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանի ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
20.11.2024 | 10:59
Բաքուն Հաագայի արբիտրաժային դատարան է ներկայացրել Հայաստանի դեմ գործով հայցադիմումի հիմնական փաստաթուղթը
20.11.2024 | 10:45
Բլինքենն ու Ֆիդանը քննարկել են Հարավային Կովկասում «արժանապատիվ և կայուն խաղաղության կարևորությունը»
20.11.2024 | 10:38
Վանաձոր-Դիլիջան ճանապարհին «VAZ» մակնիշի ավտոմեքենան ընկել ձորակը․ վարորդը տեղում մահացել է
20.11.2024 | 10:25
Փարիզում Ադրբեջանի դեսպանը կանչվել է Ֆրանսիայի ԱԳՆ
20.11.2024 | 10:02
WTI տեսակի նավթի գինն աճել է
20.11.2024 | 09:46
Փրկարարներն «UAZ»-ը դուրս են բերել գետից
20.11.2024 | 09:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
20.11.2024 | 08:36
Նիկոլ Փաշինյանը հայտնեց ՆԳ նոր նախարարի անունը
19.11.2024 | 23:34
Ինչ են քննարկել Հայաստանի և Գերմանիայի ԱԳ նախարարները
19.11.2024 | 23:29
Ադրբեջանի Մեջլիսի պատգամավորը Ֆրանսիային է մեղադրել COP29-ի ընթացում ադրբեջանցիների կողմից բողոքի ակցիաների անցկացման համար
19.11.2024 | 23:14
Մինչ Բաքվում ընթանում է COP29-ը, Ադրբեջանն աղտոտում է Կասպից ծովը
19.11.2024 | 23:07
Հովիկ Աղազարյանը վայր կդնի մանդատը
19.11.2024 | 23:01
Ռուսաստանը պետք է վճարի 1000 օրվա հանցագործության և ավերածությունների համար. Ֆոն դեր Լեյեն
Բոլորը

Թումոյի կրթական ծրագիրը հասնում է Արցախի բոլոր պատանիներին: Այսօր` հունիսի 5-ին, Արցախի Մարտունի և Ասկերան քաղաքներում բացվեցին Թումո տուփերը, որոնք Մարտակերտի տուփի և Ստեփանակերտի Թումո կենտրոնի հետ միասին կկազմեն Թումոյի ամբողջական կրթական ցանցի հիմքը Արցախում, տեղեկացնում են Թումոյի հաղորդակցման բաժնից։

May be an image of 10 people, people standing and outdoors

Այն հնարավորություն կտա Արցախում բնակվող բոլոր պատանիներին ստանալ նորարարական կրթություն տեխնոլոգիաների և դիզայնի ոլորտներում։

Տուփերի մեկնարկը տրվեց ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի և պետնախարար Արտակ Բեգլարյանի, կրթության նախարար Անահիտ Հակոբյանի, Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանի, համայնքային իշխանությունների, Թումոյի գործադիր տնօրեն Մարի Լու Փափազյանի և զարգացման տնօրեն Բեկոր Փափազյանի, Թումո Ստեփանակերտի առաջադեմ շրջանավարտների և նորաթուխ թումոցիների մասնակցությամբ:

May be an image of 9 people, people standing and indoor

«2021-ի սեպտեմբերին հայտարարեցինք մեր ընդլայնման ծրագրի մասին ամբողջ երկրով, և այսօրվանից ունենք արդեն 8 գործող տուփ փոքր համայնքներում և 3 նոր մարզային կենտրոն` կառուցման ակտիվ փուլում: Հատուկ ուրախությամբ ենք այսօր փաստում, որ Արցախում կատարել ենք մեր առջև դրված հիմնական նպատակը. 2015-ից գործող Ստեփանակերտի Թումո կենտրոնի և արդեն երեք տուփերի միջոցով մեր կրթական ծրագիրը հասանելի է դառնում տեղացի բոլոր պատանիներին` անհրաժեշտության դեպքում ապագա ընդլայնման հնարավորության երաշխիքով։ Իսկ այդ ընդլայնման առաջին քայլի մասին հենց այսօր էլ նախնական պայմանավորվածություն ձեռք բերեցինք. սկսում ենք աշխատել Կարմիր Շուկայում տուփ հիմնելու ուղղությամբ»,- ասաց Թումոյի տնօրեն Մարի Լու Փափազյանը:

May be an image of 5 people, people standing and text that says 'www.tumo.org'

Միջոցառմանը ներկա Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը նշեց, «Արցախի երաշխավորված ապագան կիրթ ու նոր հորիզոններ բացահայտող երեխաների ու պատանիների ձեռքբերումն է: Շնորհակալ ենք մեր գործընկերներին մեզ հետ այս ճանապարհը բարձր պատասխանատվությամբ անցնելու համար: Թումոյի կրթական ծրագրի ապակենտրոնացումն Արցախում իսկապես պահանջված էր, քանի որ  երեխաները ստանում են ժամանակակից կրթություն իրենց համայնքներում ու հարազատ միջավայրում»:

Նորաբաց երկու տուփերում էին իրենց առաջին թումոյական փորձառությունը ստացող տեղացի պատանիները: Այսուհետ նրանք հնարավորություն են ստանում խնայել յուրաքանչյուր դասին Ստեփանակերտ ճամփորդելու ժամանակը և ստանալ Թումոյի ծրագրի ինքնուսուցման չափաբաժինն իրենց համայնքում: Տուփի տեղադրման վայրի ընտրությունը այն հասանելի է դարձնում ոչ միայն տվյալ քաղաքի, այլև մոտակա բնակավայրերի պատանիներին: Այդպիսով, Մարտունիի տուփ կկարողանան այցելել

May be an image of indoor

Գիշիի, Ճարտարի, Հերհերի, Բերդաշենի, Ննգիի և այլ բնակավայրերի պատանիները, իսկ Ասկերանի տուփը կհյուրընկալի Խրամորթի, Խնապատի, Աստղաշենի, Իվանյանի, Պատարայի և շրջանի այլ բնակավայրերի երիտասարդներին: Իսկ դասընթացներին և նախագծերին մասնակցելու համար տուփերի բոլոր ուսանողները կուղևորվեն Թումո Ստեփանակերտ ծրագրի շրջանակներում տրամադրվող տրանսպորտով:

Մարտունեցի Ալեքսանդր Շահրամանյանը Թումո Ստեփանակերտ է հաճախել Թումոբուսերի միջոցով: Հմտանալով ծրագրավորման ոլորտում` նա ընդունվել է Յուտայի համալսարան, որտեղ այժմ ուսումնասիրում է տվյալների գիտության ոլորտը: Նա եկել էր Մարտունու Թումո տուփի բացմանը` նոր թումոցիների հետ կիսվելու իր փորձառությամբ: «Թումո տուփերի` Արցախի շրջաններ հասնելը շատ կարևոր է: Թումոյի տված ոչ ֆորմալ կրթությունն է, որ տալիս է ներկայիս մասնագիտություններով առաջ գնալու համար անհրաժեշտ նոր գիտելիքները: Մարտունեցի ու ասկերանցի ընկերներիս շնորհավորում եմ ու խորհուրդ տալիս, որ հաղթահարեն բոլոր դժվարությունները ու փորձեն հնարավորինս շուտ գտնել այն ուղղությունները, որ իսկապես կսիրեն»:

Թումո տուփը փոքր, սակայն տեխնիկապես հագեցած մինի Թումո է։ Այն կարող է տեղադրվել ցանկացած քաղաքում կամ գյուղում և ծառայել որպես ինքնուսուցման տարածք տեղի և մոտակա բնակավայրերի պատանիների համար։ Յուրաքանչյուր Թումո տուփ հնարավորություն է տալու տեխնոլոգիաների և դիզայնի ոլորտներում կրթությամբ ապահովել տարեկան 300-400 պատանու։