Երթուղիներ, ավիաընկերություններ, վիճակագրություն. ՔԱԳՎ-ն ամփոփում է իրականացրած աշխատանքները

Լուրեր

14.10.2026 | 18:05
Աշխարհահռչակ օպերային երգիչ Պլասիդո Դոմինգոն Երևանում է
14.10.2026 | 17:56
Իմ մուտքը ՌԴ արգելված է, թույլ չտվեցին մեկնել. Լուսինե Բադալյան
14.10.2026 | 17:52
Դատարանը պարտավորեցրել է Հակակոռուպցիոն կոմիտեին վարույթ նախաձեռնել Կույրերի միավորման գույքերի վերաբերյալ հաղորդման հիման վրա
14.10.2026 | 17:42
Պրեմիում տաքսի ծառայության անվան տակ քաղաքացիներից 8,5 մլն դրամ են հափշտակել․ ՊԵԿ-ը խարդախության դեպք է բացահայտել
14.10.2026 | 17:31
Հայաստանի լրագրողների ֆուտբոլի հավաքականը՝ Կոտե Մախարաձեի 100-ամյակին նվիրված հուշամրցաշարի հաղթող
14.10.2026 | 17:20
OpenAI-ի գրասենյակում գաղտնալսող սարք է հայտնաբերվել․ ՀԴԲ-ն հետաքննություն է իրականացնում
Ֆակտոր, մրցանակ
14.10.2026 | 17:10
Factor TV-ն ստացել է Free Media Award 2026 միջազգային մրցանակը
14.10.2026 | 17:03
Իսրայելի նախագահն Ադրբեջան է ժամանել
14.10.2026 | 16:52
Կարապետյանը սխալվում է․ ռեստորանի առկայությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից Նորավանքի հայտը մերժելու հիմք չէ
14.10.2026 | 16:40
ՀՀ-ն Կանադայում ռազմական կցորդ կունենա
14.10.2026 | 16:28
Թուրքիայի ԱԳ նախարարը Բաքու կայցելի․ հայտնի է՝ ինչ հարցեր է բարձրացնելու
14.10.2026 | 16:15
«Ռուսական երկաթուղիներ»-ը բաց է Հայաստանի հետ կոնցեսիոն պայմանագրի արդյունավետության համատեղ գնահատման համար
14.10.2026 | 15:37
ՀԷՑ-ի 100 % բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին Կառավարությունը առաջիկա օրերին որոշում կընդունի․ Ռոմանոս Պետրոսյան
14.10.2026 | 15:17
ԱԳՄԱ փոխնախարար Ռոբերտ Աբիսողոմոնյանի ճեպազրույցը COP17-ին ընդառաջ. ՈՒՂԻՂ
14.10.2026 | 15:10
Քոչարյանի կալանքի դեմ բողոքը մերժվել է // Փաշինյանը Բելոզյորովի հետ երկաթուղիների հարցն է քննարկել․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունն իր գործունեության վերջին շուրջ երկու տարվա ընթացքում իրականացրել է մի շարք աշխատանքներ և արձանագրել դրական և հուսադրող ցուցանիշներ:

Մասնավորապես, հայկական շուկան է մուտք գործել 12 նոր ավիաընկերություն (Armenia Aircompany, Brussels Airways, Qatar Airways, Wataniya Airways, Germania Fluggesellschaft, Arkia Israeli Airlines, Cham Wings, Air Cairo, Turkmenistan Airlines, Red Wings, Nordwind Airlines, Pobeda), բացվել է 12 նոր երթուղի (Լիոն, Բրյուսել, Դոհա, Քուվեյթ, Բեռլին, Պրահա, Թել Ավիվ, Դամասկոս, Շարմ էլ Շեյխ, Աշխաբադ, Ֆրանկֆուրտ, Աստանա) և շուկա է հետ վերադարձել երկու ավիաընկերություն (Belavia, Czech Airlines):

Նոր երթուղիներն իրենց դրական ազդեցությունն են թողել Հայաստանի օդանավակայանների արտադրական ցուցանիշների վրա: Հատկանշական են երկարատև դադարից հետո վերագործարկված Գյումրու «Շիրակ» օդանավակայանի արձանագրած ցուցանիշները:

Հայաստանի Հանրապետության օդային մայրուղիներով իրականացված տարանցիկ չվերթները քանակը ևս կտրուկ աճ է գրանցել:

Հաշվետու ժամանակահատվածում բացի չվերթների աշխարհագրական ծածկույթի ընդլայնման շուրջ կատարած աշխատանքներից, Գլխավոր վարչության կողմից իրականացվել են աշխատանքներ՝ միտված բիզնես միջավայրի բարելավմանը, եղել են համագործակցություններ գործընկեր պետությունների իշխանությունների հետ, աշխատանքներ են իրականացվել ինչպես ավիացիայի ոլորտի մասնագետների պատրաստման ուղղությամբ, այնպես էլ փոքր ավիացիայի զարգացման նախադրյալների ստեղծման շուրջ և այն:

Գլխավոր վարչությունն ավիաընկերությունների համար թույլտվությունների տրամադրման գործընթացի պարզեցման և վարչարարական բեռի նվազեցման նպատակով՝ վերանայել է ՀՀ-ում գործող ենթաօրենսդրական դաշտը՝ կրճատելով թույլտվությունների տրամադրման համար պահանջվող փաստաթղթերի ցանկը և ներդնելով «մեկ պատուհանի» սկզբունքը:

ՀՀ օդային տարածքի արդյունավետության բարձրացման նպատակով՝ ներդրվել է  «Օդային մայրուղիներից ազատ օդային տարածք»-ի հայեցակարգը: Ավիաընկերությունները, ներդրված հայեցակարգի շնորհիվ, հնարավորություն ունենան ՀՀ օդային տարածք մուտք գործել յուրաքանչյուր կետից և չվերթն իրականացնել ազատորեն ընտրված երթուղով:

Գյումրու «Շիրակ» օդանավակայանի զարգացման և այդ օդանավակայան բյուջետային ավիաընկերությունների ներգրավման նպատակով՝ «Շիրակ» օդանավակայանում աերոնավիգացիոն սպասարկումն իրականցվում է 50% զեղչով, իսկ օդերևութաբանական սպասարկումն անվճար է։

Նախաստորագրվել է «ՀՀ-ի և ԵՄ-ի միջև Համապարփակ օդային փոխադրումների մասին» համաձայնագիրը, որի կնքման արդյունքում՝ ՀՀ-ն կազատականացնի շուկան ԵՄ բոլոր անդամ-պետությունների հետ և ՀՀ-ում կներդրվեն ԵՄ գործող չափանիշները՝ ապահովելով կանխատեսելի բիզնես միջավայր ավիաընկերությունների համար։

Մշակվել է «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որում  կատարված փոփոխությունների արդյունքում հստակեցվել են փոքր ավիացիայի տարատեսակները և փոքր ավիացիայում օգտագործվող որոշ օդանավերի կարգավորման առանձնահատկությունները, ներքին չվերթների խրախուսման նպատակով պարզեցվել են ներքին օդանավակայանների սերտիֆիկացման ընթացակարգերը, հստակեցվել են օդանավ շահագործող կազմակերպությունների մասնակիցների  մասնակցության վերաբերյալ որոշիչ առանձնահատկությունները, Գլխավոր վարչության կողմից տրամադրվող թույլտվությունների, վկայականների, սերտիֆիկատների գործողության կասեցման հիմքերը և այլն:

Վերջնականացման փուլում է գտնվում չվերթների իրականացման թույլտվությունների ստացման համար հայտերի ներկայացման առցանց համակարգի ներդրումը, որը կնպաստի վարչարարական բեռի նվազեցմանն ու ընթացակարգային հետաձգումների կանխմանը:

Կատարած աշխատանքների արդյունքում արտասահմանյան ավիաընկերություններում աշխատող 21 օդաչու վերադարձել է Հայաստանի Հանրապետություն և սկսել աշխատել ՀՀ-ում գրանցված ավիաընկերություններում, ևս 50 աշխատատեղ է ստեղծվել բորտուղեկցորդների համար:

Եվ վերջում նշենք, որ Հայաստանի Հանրապետությունում առաջին անգամ մեկնարկել են մասնավոր օդաչուի պատրաստաման դասընթացները, առաջին անգամ օդապարիկ է գրանցվել Հայաստանի Հանրապետության օդանավերի պետական ռեգիստրում, առաջին անգամ ուղղաթիռներով չվերթներ կիրականացվեն Հայաստանի երկնքում: