Նիկոլ Փաշինյանը պետք է շատ արագ արմատական փոփոխություններ իրականացնի, ժամանակը հեղափոխության օգտին չի աշխատելու. Արմեն Մարտիրոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

29.09.2026 | 11:10
Պուտինը տարվա ընթացքում 4-րդ անգամ ավելացրել է բանակի թվաքանակը՝ հասցնելով 2,44 միլիոն մարդու
29.09.2026 | 11:00
Ինչ թեմաներ կքննարկվեն հոկտեմբերին Հայաստանում կայանալիք COP 17 գագաթնաժողովում
29.09.2026 | 10:46
Հայաստանը կընդունի ԱՊՀ մարզական խաղերը
29.09.2026 | 10:38
ՌԴ-ն հարվածել է Կիևում ուսումնական հաստատության շենքի և բնակելի տների․ կան տուժածներ
29.09.2026 | 10:30
«Նուբարյան Լաբ»-ն ու «World of Geniuses»-ը համագործակցության հուշագիր են ստորագրել
29.09.2026 | 10:27
Փրկարարները մասնատել են կոտրված ծառը և հեռացրել երթևեկելի հատվածից
29.09.2026 | 10:12
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 29-ի դրությամբ
29.09.2026 | 09:58
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
29.09.2026 | 09:50
Փրկարարներն ուղղել են բեռնատարը, վերականգնել երթևեկությունը
29.09.2026 | 09:33
«Գենդերային հավասարության, կենսաբազմազանության և COP17-ի վերաբերյալ ազգային երկխոսություն». ՈՒՂԻՂ
28.09.2026 | 23:18
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.09.2026 | 23:04
Եղիշե Մելիքյանը՝ Չեռնոգորիայի հավաքականից կրած պարտության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 22:53
Լրագրողների ձերբակալությունները սրում են ԱՄՆ-Ադրբեջան հարաբերությունները․ Washington Examiner
28.09.2026 | 22:41
Մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
28.09.2026 | 22:28
Չեմ տեսել, որ եղել է, հետո հեռացվել է․ ՔՊ խմբակցության քարտուղարը՝ Ալբերտ Հովհաննիսյանի լուսանկարի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Դժվար է վստահաբար պնդել, որ մայիսի 8-ին Հայաստանը կունենա վարչապետ: Factor.am-ի հետ զրույցում հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության նախագահ Արմեն Մարտիրոսյանը:

«Մեծամասնությունը Հանրապետական կուսակցության ձեռքում է, նախորդ անգամ էլ խնդիր չպետք է լիներ, բայց եղավ: Այս դեպքում հնարավոր է նորից փորձեն սաբոտաժի ենթարկել: Ցանկացած դեպքում իշխանությունն  արդեն ժողովրդի ձեռքին է, ոչ թե Հանրապետականի: Անկախ նրանից, թե  իրադարձություններն ինչ ուղղությամբ կընթանան, ակնհայտ է, որ արտահերթ ընտրություններով իշխանությունը նաև դե յուրե կանցնի ժողովրդի ձեռքը»,- նշեց Արմեն Մարտիրոսյանը:

Ըստ պարոն Մարտիրոսյանի՝ եթե մինչ մայիսի 1-ը իշխանությունը հնարավորություն ուներ քաղաքական գործընթացներում, ապա մայիսի 1-ից հետո այդ հնարավորությունն էլ չի լինելու:

«Այդ օրն իրենք հակապետական քայլ կատարեցին, այն առումով, որ մեզ մոտ օր առաջ պետք է ֆիքսվեր ժողովրդի իշխանությունը, և Հայաստանը պետք է ունենար վարչապետ»,- ընդգծեց ընդդիմադիր գործիչը:

Անդրադառնալով մայիսի 1-ին խորհրդարանում Հանրապետական խմբակցության ներկայացուցիչների ելույթներին, որ Նիկոլ Փաշինյանին չեն տեսնում Հայաստանի գերագույն գլխավոր հրամանատարի դերում, «Ժառանգություն» կուսակցության նախագահը շեշտեց, ո Փաշինյանն ընդհանրապես կարող էր այդ հարցերին չպատասխանել, ապա հավելեց. «Ինքը ժողովրդի կողմից լիազորված է լուծելու սահուն իշխանափոխության խնդիրը, արտահերթ ընտրություններին գնալու խնդիրը»:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Շողիկ Գալստյան