Իմ երեխան լիներ` դատի կտայի. Պապոյանը` մանկապարտեզում երեխաների բերանով ատելության խոսքի տարածման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

«Երեխաների՝ գիտակցված, տեղեկացված հավաքներին մասնակցության իրավունքը բխում է լավագույն շահից, բայց նաև լավագույն շահից է բխում, որ երեխաների մասնակցությունը չօգտագործվի մեծահասակների կողմից իրենց կարծիքն արտահայտելու համար»,-  այս մասին հայտարարեց Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանը ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2021թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանն անդրադարձավ մանկապարտեզում երեխաների շուրթերով ատելության խոսքի տարածման մի դեպքի:

«Վերջերս սոցիալական ցանցերում հայտնի հոլովակ կար, մասնավոր մանկապարտեզներից մեկի սաներին՝ 4-5 տարեկան երեխաների, իմ տպավորությամբ, կազմակերպված հանել էին դուրս, և երեխաները արտաբերում էին բառեր, որոնցից իրենք ակնհայտորեն չեն հասկանում: Չի կարող 4-5 տարեկան երեխան հասկանալ, եզրակացություններ անել դրա մասին և գոռալ: Դա դասական ատելության խոսքի տարածումն էր՝ 4-5 տարեկան երեխաների: Եթե ես ծնող լինեի ու իմ երեխայի հետ դա տեղի ունենար, դատի կտայի»,- նշեց պատգամավորը և հետաքրքրվեց, թե այդ հարցում ՄԻՊ-ն ու պետությունն ի՞նչ ունեն անելու:

ՄԻՊ-ը վստահեցրեց, որ իրականացնում են սոցիալական կայքերի և մամուլի մշտադիտարկում և պատգամավորի նշած դեպքը նույնպես տեսել են: Եվ հաջորդ օրվա իրենց հայտարարությամբ անդրադարձել էին երևույթին, առանձնազրույցներ ունեցել նաև տվյալ հաստատության հետ:

«Մենք մեր նախաձեռնությամբ էինք սկսել ուսումնասիրել հարցը, որովհետև ամենավտանգավոր բանը, որ տեսել էինք, այն էր, որ երեխաները, ում հնարավոր էր նույնականացնել այդ տեսանյութի մեջ, ուղղակիորեն դարձել էին թիրախավորման և ատելության խոսքի առարկա: Մենք, ի դեպ, հիմքեր չունեինք պնդելու կամ մտածելու, որ դա կազմակերպված էր եղել, դա էին վկայում  մեր խոսակցությունները հաստատության հետ: Բայց ակնհայտ էր, որ երեխաները խաղի տրամաբանությամբ ուղղակի կրկնում էին ինչ-որ բաներ, որոնց մասին իրենց տարիքին, առերևույթ հասունության մակարդակին համահունչ չէին կարող գիտակցել դրա ամբողջ էությունը, իմաստը:

Կամ երեկվա միջոցառման ժամանակ բացասական քաղաքական լոզունգն ուղղակի երեխաների կողմից վերցվել էր սրտիկի մեջ, ակնհայտ է, որ երեխաները չեն հասկանում դրա էությունը»,- նշեց ՄԻՊ-ը:

Իսկ թե ինչ է պետք անել՝ Գրիգորյանն ասաց, որ երեխայի ծնողները, խնամակալները, դաստիարակները, ուսուցիչները, այսինքն՝ օրենքով երեխայի համար պատասխանատու բոլոր անձինք պարտավոր են առաջնորդվել երեխայի շահով: Նրա խոսքով՝ Սահմանադրությամբ, ազգային օրենսդրությամբ երեխայի իրավունքները հստակ սահմանվել են: «Իրավունքներ, բայց նաև ծնողների, մեծահասկաների համար՝ պարտականություններ: Բնականաբար յուրաքանչյուր ծնող օրենսդրությամբ նախատեսված լիազորությամբ, նաև գիտակցմամբ կարող է ձեռնարկել միջոցներ»,- նշեց Գրիգորյանը:

ՄԻՊ-ի դիտարկմամբ՝ այս հարցում անելիք ունի նաև պետությունը. նախակրթական, կրթական, հանրակրթական հաստություններում, նաև բուհերում իրազեկել, հասցնել գիտելիք իրավունքների վերաբերյալ: «Շատ դեպքերում ես տեսնում եմ, որ կան կանխակալ կարծիքներ, որ երեխաները որևէ կերպ հավաքներին չեն կարող մասնակցել կամ երեխաների որևէ տեսակ մասնակցությունն է արգելված, սա նույնպես թյուր պատկերացում է: Բայց կարևոր է հասցնել նաև ծնողներին, որովհետև ծնողավարությունը շատ կարևոր առաքելություն է»,- ասաց ՄԻՊ-ը:

Գրիգորյանը հավելեց, որ համակարգային այսպիսի խնդիրների վերաբերյալ պետք է քննարկումներ ունենալու ԿԳՄՍՆ-ի, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ՝ հասկանալու, թե կրթության տարբեր մակարդակներում ինչպես են ապահովում, որ այդ իրազեկումը տեղ հասնի:

Գրիգորյանն ընդգծեց, որ ՄԻՊ-ը միակ պետական հաստատությունն է, որին երեխաները կարող են դիմել առանց ծնողների, խնամակալների օգնության:

Մանրամասները՝ տեսանյութում: