ՕՊԵԿ-ի երկրները քննարկում են Ռուսաստանի հետ գործարքը խզելու հնարավորությունը

Լուրեր

19.11.2026 | 16:24
Գրեթե բոլոր ռուսական բանկերը սանկցիաների տակ են, մեզ համար դա խնդիրներ է ստեղծում․ Մարտին Գալստյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 16:13
Կրեմլը հայտնել է, որ Ուկրաինայի թեման ԱՄՆ-ի և Չինաստանի հետ եռակողմ հանդիպման առանցքային հարցը չի եղել
19.11.2026 | 16:05
Խվիչա Կվարացխելիան տարվա մարդ է ճանաչվել GQ France ամսագրի վարկածով
19.11.2026 | 15:55
Հայաստանի տնտեսությունը տուժել է, որպեսզի ընդդիմությունն ավելի շատ քվե ստանա՞․ Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 15:51
Պուտինը, Թրամփն ու Սի Ցզինպինը համատեղ հռչակագիր են ընդունել․ ինչ կետեր են ներառված
19.11.2026 | 15:47
ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնում առաջադրվել է երեք թեկնածու
19.11.2026 | 15:38
Թբիլիսիի բնակելի շենքերից մեկում պայթյուն է տեղի ունեցել․ փլատակների տակ 7 մարդ կա, այդ թվում՝ երեխաներ
19.11.2026 | 15:30
Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի կուրսանտները մասնակցել են Չինաստանում անցկացված միջազգային ծրագրին
19.11.2026 | 15:21
Բաքուն արդարացրել է հայ գերիների շինծու դատավճիռները և Ֆրանսիային կոչ արել «զերծ մնալ Ադրբեջանի ներքին գործերին միջամտելուց»
19.11.2026 | 15:10
Փաշինյանը՝ իր հրաժարականի պայմանի մասին // Հայաստանը հրավիրվել է G20-ի գագաթնաժողովին․ ԼՈՒՐԵՐ
19.11.2026 | 15:04
Աթենքի Ակրոպոլիսի թանգարանում կբացվի «Հին Հայաստան» ցուցահանդեսը․ կներկայացվի ավելի քան 200 ցուցանմուշ
19.11.2026 | 14:55
Սի Ցզինպինը միջուկային զենքից զերծ աշխարհի կոչ է արել
19.11.2026 | 14:47
Թրամփը հայտարարել է, որ երեք առաջնորդները կանդրադառնան «աշխարհում քննարկվող բոլոր խնդիրներին», նաև Ուկրաինայի պատերազմին
19.11.2026 | 14:45
Ամերիկյան AECOM-ը ներկայացրել է ԹՐԻՓՓ-ի երկաթուղու ինժեներական ուսումնասիրության նախնական արդյունքները․ ՀՀ-ՌԴ բանակցությունները շարունակվում են
19.11.2026 | 14:38
Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Խուան Մատան ավարտել է կարիերան
Բոլորը

Նավթ արտահանող երկրների կազմակերպության (ՕՊԵԿ) անդամների շրջանում քննարկվում է նավթային գործարքից Ռուսաստանին բացառելու գաղափարը։ Այս մասին գրում է ամերիկյան The Wall Street Journal պարբերականը՝ վկայակոչելով ՕՊԵԿ-ում սեփական աղբյուրներին։

Այս դեպքում գործարքի դադարեցումը և Ռուսաստանին «սև ոսկի» արտահանելու պարտավորություններից ազատելը կարող է հնարավորություններ բացել Սաուդյան Արաբիայի, ԱՄԷ-ի և ՕՊԵԿ-ի այլ երկրների համար քվոտաների վերաբաշխման և նավթի արդյունահանման զգալի աճի նպատակով։

ԱՄՆ-ը և եվրոպական երկրները ձգտում են դա անել, քանի որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմի մեկնկարկից հետո նավթի գները բարձրացել են մեկ բարելի դիմաց 100 դոլարից, գրում է WSJ-ը։

2020 թվականին ՕՊԵԿ-ի անդամ 13 և գործընկեր 10 երկրներ (ՕՊԵԿ+), այդ թվում՝ Ռուսաստանը, գործարք կնքեցին նավթի արդյունահանումը վերահսկելու համար, որի պայմանները հետագայում վերանայվել են և պարզաբանվել։

Դեռևս պարզ չէ՝ արդյո՞ք Մոսկվան կհամաձայնի դուրս գալ գործարքից, սակայն որոշ երկրներ, որոնք մրցակցում են Ռուսաստանի հետ, արդեն պատրաստվում են ավելացնել արդյունահանումը։ Այսօր Ռուսաստանն աշխարհում նավթի երեք խոշորագույն արտադրողներից մեկն է։

Տաթև Ֆռանգյան