Պատերազմի վերսկսման վտանգ կա՞. Երևանն ու Բաքուն մի քանի օր է` փոխադարձ մեղադրանքներ են հնչեցնում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

17.05.2026 | 23:35
Հենրիխ Մխիթարյանը՝ «Ինտեր» – «Վերոնա» հանդիպման լավագույն ֆուտբոլիստ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.05.2026 | 23:22
«Կրասնոդարը» դարձավ Ռուսաստանի փոխչեմպիոն, Սպերցյանը գոլ խփեց վերջին տուրում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.05.2026 | 21:47
Ըմբիշ Ավետիք Թութխալյանը դարձել է Մ-17 ԵԱ բրոնզե մեդալակիր
17.05.2026 | 21:23
Ժաննա Անդրեասյանն այցելել է մի շարք կրթական հաստատություններ, որոնք կառուցվել, վերակառուցվել և նորոգվել են «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակում
17.05.2026 | 20:55
Ըմբիշ Էրիկ Ղազարյանը` Մ-17 ԵԱ բրոնզե մեդալակիր
17.05.2026 | 20:32
ՆԱՏՕ-ի ինքնաթիռները Լատվիայում օդ են բարձրացվել անօդաչու թռչող սարքի պատճառով
17.05.2026 | 19:49
Մենք մի հատ «ջարդված մատ» ունենք, անունը՝ Նիկոլ Փաշինյան, որը պետք է պոկենք և վռնդենք․ Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.05.2026 | 19:17
«Սուրբ Հովհաննես» մատուռ բարձրացող սարալանջին քաղաքացին վնասել է ոտքը․ փրկարարներն են օգնության հասել
17.05.2026 | 18:48
Լսի՛, այ կալուգացի, ես քեզ ասել եմ` պետությունը կոկորդումդ ա մնալու, խռխռալու ես. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.05.2026 | 18:38
Կարեն Սարգսյանը՝ մարզական սամբոյի Եվրոպայի չեմպիոն
17.05.2026 | 18:16
«Հայաստան» դաշինքի հանրահավաքը Աբովյանում․ՈՒՂԻՂ
17.05.2026 | 17:37
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության քայլերթը էրեբունիում․ ՈւՂԻՂ
17.05.2026 | 17:29
ՃՏՊ Սևան-Ճամբարակ ավտոճանապարհին
17.05.2026 | 17:13
Մետրոպոլիտենում առաջացած տեխնիկական խափանումը վերացվել է
17.05.2026 | 16:42
Վրաստանում երկրի ղեկավարը բիզնեսմեն է, վարկերն 8% են, ՀՀ-ում երկրի ղեկավարը լրագրող է, 20% են. Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Բրյուսելյան վերջին հանդիպումից հետո Երևանի և Բաքվի հարաբերություններում լարվածության աճ է նկատվում: Կողմերն ամենաբարձր մակարդակով միմյանց մեղադրում են հարաբերությունների կարգավորման ջանքերը զրոյացնելու համար:

Մայիսի 28-ին ադրբեջանական ԶՈւ-ի դիպուկահարի կրակոցից մահացու վիրավորում է հասցրել զինծառայող Դավիթ Վարդանյանին․ այս միջադեպին նախորդել և հաջորդել էին պաշտոնական Բաքվից հնչող ոչ կառուցողական հայտարարությունները:

Չնայած ադրբեջանական կողմի հետ սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով զբաղվող հանձնաժողովի շրջանակում առաջին հանդիպումը Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը կառուցողական էր գնահատել, նույն օրը Ալիևը հայտարարել էր, թե Հայաստանը համաձայնել է հարաբերությունների կարգավորման Ադրբեջանի օրակարգին, որտեղ Ղարաբաղի կարգավիճակի մասին ոչ մի խոսք չկա։ Ադրբեջանի նախագահը նաև հայտնել էր, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» բացման շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունների մասին:

Հայաստանի ԱԳՆ-ն, քննադատելով Ադրբեջանի քաղաքականությունը, Բաքվին մեղադրել է հրադադարի ռեժիմը խախտելու համար: Արարատ Միրզոյանն Ալիևի՝ Ղարաբաղի կարգավիճակի հարցի բացակայության մասին պնդումներին ի պատասխան՝ հայտարարել էր. «Մենք կարող ենք ի ցույց դնել Ադրբեջանի նախագահի կողմից ստորագրված և ուժի մեջ գտնվող փաստաթուղթ, որտեղ ասվում է, որ կա Լեռնային Ղարաբաղ, և դա 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունն է: Այդ փաստաթուղթը ստորագրելով Ադրբեջանի նախագահը ընդունել է Լեռնային Ղարաբաղի գոյությունը, ու սա անշրջելի փաստ է: Մենք կարող ենք ի ցույց դնել ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների կողմից արված պաշտոնական հայտարարություններ, որտեղ նրանք վերահաստատում են իրենց հանձնառությունը որպես համանախագահողներ»։

Քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը Միրզոյանի հիշատակած փաստաթուղթը բավարար չի համարում Արցախի անվտանգությունն ապահովելու համար:

«Նոյեմբերի 9-ի փաստաթուղթը միջազգային պայմանագիր չէ, այսինքն՝ երկու կողմերի միջև չկա հրադադարի մասին պայմանագիր, որը գրանցված լինի ՄԱԿ-ում, որի խախտման հետևանքով լինեն պատասխանատվություններ»,- ասում է նա։

Մինչդեռ քաղաքագետ Հրաչյա Արզումանյանը շեշտում է՝ Հարավային Կովկասում գտնվող պետությունները կարևոր հարցերում, ինչպիսին Արցախի հիմնախնդիրն է, որոշում կայացնելու լիազորություն չունեն:

Այնուհանդերձ, քաղաքագետները Բաքվից հնչող քաղաքական հայտարարություններում ռազմական գործողությունների վերսկսման վտանգ են տեսնում:

Ադրբեջանի հարցերով փորձագետ Անժելա Էլիբեգովայի խոսքով՝ ադրբեջանական կողմն իրեն բնորոշ քաղաքականություն է վարում, օգտվելով առիթից՝ ճնշումներ գործադրելով և՛ քաղաքական, և՛ ռազմական դաշտում: Փորձագետը զուգահեռ հայկական կողմի համար վտանգավոր է համարում նաև պաշտոնական Երևանի հայտարարության որոշ դրվագներ:

Հիշեցնենք՝ ՀՀ ԱԳՆ-ից ադրբեջանական ագրեսիվ գործողությունների ֆոնին կրկին խոսել էին հայ-ադրբեջանական սահմանից զորքերի հայելային հետքաշման մասին:

Ըստ փորձագետի՝ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը պետք է Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները մշտապես միջազգային հանրության ուշադրության կենտրոնում պահի, այլ ոչ թե միջադեպից միջադեպ հիշի հակառակորդի գործողությունների մասին։

Ուշագրավ է, որ ադրբեջանական զինուժի կողմից Հայաստանի ԶՈՒ ժամկետային զինծառայողի սպանության դեպքը չեն դատապարտել ՛ոչ Հայաստանի ռազմավարական դաշնակից Ռուսաստանը, ո՛չ անվտանգությունն ապահովող ՀԱՊԿ-ը, ո՛չ էլ արևմտյան երկրները, այդ թվում՝ ԵԱՀԿ ՄԽ անդամ ԱՄՆ-ն և Ֆրանսիան:

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան