Նախորդ շաբաթ Արցախում ստացվել է 68 հաղորդում, որից 50-ը՝ հանցագործությունների վերաբերյալ

Լուրեր

09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

2022 թվականի մայիսի 23-ից 30-ն ընկած ժամանակահատվածում ոստիկանության կենտրոնական և տարածքային ստորաբաժանումների Հերթապահ մասերում իրավախախտումների, հանցագործությունների և պատահարների վերաբերյալ ստացվել է ընդհանուր 68 հաղորդում, որից 50-ը՝ հանցագործությունների վերաբերյալ։ Դրանցից 46-ն արդեն բացահայտվել և քննության փուլում է. տեղեկացնում են ԱԳ ՆԳՆ-ից։

«Մարմանական վնասվածք հասցնելու վերաբերյալ հերթապահ մասում 11 հաղորդում է գրանցվել, ևս 3-ը՝ անձնական ունեցվածքի գողության մասով: Խուլիգանության, խարդախության և հափշտակության վերաբերյալ գրանցվել է մեկական դեպքեր՝ ինչը նախորդ շաբաթվա համեմատ զգալիորեն նվազել է:

Ստացված բոլոր ահազանգերի հետքերով անմիջապես դեպքի վայրեր են մեկնել ոստիկանության տարածքային ստորաբաժանումների օպերատիվ խմբերը և օրենքով սահմանված կարգով ընթացքավորել դրանք։

ՔՀ վարչությունը համագործակցելով տարածքային ստորաբաժանումների ծառայողների հետ՝ անցած մեկ շաբաթվա ընթացքում հայտնաբերել է թմրանյութի ապօրինի շրջանառության 3 դեպք։

Թմրամիջոցների ապօրինի շրջանառության, զենքի կամ ռազմամթերքի կամովին հանձնման, ինչպես նաև տարբեր հանցատեսակները նվազեցնելու ուղղությամբ ոստիկանության ծառայողներն իրականացնում են կանխարգելիչ միջոցառումներ՝ ինչպես տեղեկատվական, այնպես էլ բնակչության հետ տարվող ամենօրյա պրոֆիլակտիկ աշխատանքով:

Ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնում գրանցվել է ճանապարհատրանսպորտային 21 պատահար, որից 16-ը՝ նյութական վնասով, 5-ը՝ մարմնական:

Ճանապարհապարեկային ծառայոոթյան կողմից բացահայտվել է առանց վարորդական վկայականի տրանսպորտային միջոց շահագործելու 43 դեպք, 18 վարորդ եղել է անսթափ վիճակում, 160-ը՝ գերազանցել է սահմանված արագությունը:

Ընդհանուր առմամբ՝ շաբաթվա տրանսպորտային պատահարներից բուժհաստատություն է դիմել 5 քաղաքացի։

Ոստիկանության շրջանային և տարածքային ստորաբաժանումների ծառայողները շաբաթվա ընթացքում ուժեղացաված ռեժիմով իրականացրել են հասարակական կարգի պահպանությունը և հասարակական անվտանգությունը:

Մայիսի 27-ին, Արցախի Հանրապետության հնգօրյա աշխատակարգով գործող դպրոցներում հնչել է «Վերջին զանգ»-ը: Ոստիկանության ծառայողները հանրակրթական դպրոցներում իրականացրել են ուժեղացված ծառայություն, իսկ ճանապարհային ոստիկանությունը դպրոցամերձ տարածքներում ապահովել է անվտանգ երթևեկությունը։

ՆԳՆ ծառայողները մայիսի 28-ին պատշաճորեն ապահովել են նաև քաղաքացիների իրավունքի ու ազատության իրացումը՝ կազմակերպելով հանրահավաքի, «Վերածնունդ» փառատոնի, Հանրապետության գլխավոր հրապարակում տեղի ունեցած համերգային ծրագրի բնականոն ընթացքը»,- ասված է հաղորդագրությունում։