Մենք պարտավոր էինք ՌԴ-ին մեր քվեարկությամբ ասելու, որ Նիկոլի թիկունքում աշխատող «բաք-օֆիսը» մեզ հետ ոչ մի կապ չունի. ՀՀԿ-ական. «Հրապարակ»

Լուրեր

14.10.2026 | 16:28
Թուրքիայի ԱԳ նախարարը Բաքու կայցելի․ հայտնի է՝ ինչ հարցեր է բարձրացնելու
14.10.2026 | 16:15
«Ռուսական երկաթուղիներ»-ը բաց է Հայաստանի հետ կոնցեսիոն պայմանագրի արդյունավետության համատեղ գնահատման համար
14.10.2026 | 15:37
ՀԷՑ-ի 100 % բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին Կառավարությունը առաջիկա օրերին որոշում կընդունի․ Ռոմանոս Պետրոսյան
14.10.2026 | 15:17
ԱԳՄԱ փոխնախարար Ռոբերտ Աբիսողոմոնյանի ճեպազրույցը COP17-ին ընդառաջ. ՈՒՂԻՂ
14.10.2026 | 15:10
Քոչարյանի կալանքի դեմ բողոքը մերժվել է // Փաշինյանը Բելոզյորովի հետ երկաթուղիների հարցն է քննարկել․ ԼՈՒՐԵՐ
14.10.2026 | 15:05
COP17-ին ընդառաջ՝ Երևանում բարձրացվել է ՄԱԿ-ի դրոշը
14.10.2026 | 14:53
Բաքուն Իրանին և Թուրքիային մեղադրում է Ադրբեջանի դեմ տեղեկատվական հարձակումների մեջ
14.10.2026 | 14:42
ԵՄ-ն Ուկրաինային 2,86 մլրդ եվրո է հատկացնում՝ ԱԹՍ-ների, հրթիռների և մարտի դաշտում առկա հրատապ կարիքների համար
14.10.2026 | 14:35
«Մաթեմատիկա» առարկայի միասնական քննության օրը տեղափոխվում է
14.10.2026 | 14:23
Փաշինյանն ու «Ռուսական երկաթուղիների» ղեկավարը քննարկել են հայկական երկաթուղիների կառավարման խնդիրները․ աշխատանքային խումբ կստեղծվի
14.10.2026 | 14:16
Դատախազությունը պահանջում է պատգամավոր Աղվան Վարդանյանից բռնագանձել գույք և շուրջ 235 մլն դրամ
14.10.2026 | 14:10
Սերգեյ Լավրովն Ադրբեջան կայցելի
14.10.2026 | 14:02
Սա ոչ թե Փաշինյանի անձնական վրեժխնդրությունն է, այլ Ալիևի․ Միկոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.10.2026 | 13:53
«Խոսրովի անտառ» պետական արգելոցում բեզոարյան այծեր են տեսանկարահանվել
14.10.2026 | 13:44
Վարշավայում քննարկվել է ԵՄ Արևելյան գործընկերության վերափոխման անհրաժեշտությունը
Բոլորը

«Հրապարակ» թերթը գրում է.

«Հարցին՝ եթե պետք է կողմ քվեարկեիք Նիկոլի թեկնածությանը, էլ մայիսի 1-ին ինչո՞ւ «բլիժնի բոյ» մտաք նրա հետ, էլ չենք ասում` Ցոլակյանին «առնետ» անվանեցիք (ՀՀԿ խմբակցության վերջին նիստի ժամանակ Սերժ Սարգսյանը հենց այդպես` բառացի էլ ասել էր` «ֆրակցիայում մեկ «առնետ» կա, և դա Ֆելիքսն է), 2 պատգամավոր վայր դրեցին մանդատները՝ դիմեցինք ՀՀԿ մեր աղբյուրին։ 

«Բացի նրանից, որ մենք պարտավոր էինք արժանապատիվ նահանջել, խնդիր ունեինք նաև Ռուսաստանին մեր քվեարկությամբ ասելու, որ Նիկոլի հետ մենք կապ չունենք, Նիկոլին մենք չենք բերում, և որ Նիկոլի թիկունքում աշխատող «բաք-օֆիսը» մեզ հետ ոչ մի կապ չունի»: Նման «կասկածներ» ունե՞ր Ռուսաստանը. կարծես այնտեղ ևս դեմ չէին Նիկոլի թեկնածությանը, նրա հետ աշխատելուն: «Ուներ, և մենք ապացուցեցինք, որ սա մեր խաղը չէ, և մեր բոլոր քայլերը բխել են երկրի, պետականության կայունության մտահոգությունից, գումարած` եթե մենք մեր ձայնն այդ օրը տայինք Նիկոլին, Նիկոլը պարտք չէր մնա Գագիկ Ծառուկյանին, այսօր ինքը պարտք է մնում Ծառուկյանին, տեսնենք ոնց կհատուցի»:

Ուզում եք ասել, որ ինչ-որ բա՞ն է սպասվում, այլապես Ռուսաստանն ինչո՞ւ էր մտահոգվում, ու Սերժ Սարգսյանն այդքան հեշտ հրաժարական էր տալիս։ «Դավադրության որևէ տեսություն չկա. մենք քաղաքակիրթ՝ իշխանությունը փոխանցեցինք Նիկոլին, ինքը թող մտածի, թե ինչ է անում»: Ոչ մի խոչընդո՞տ մայիսի 8-ին նրա ընտրությանը։ «Ո՛չ մի»»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: