Շիրակի մարզում նոր անտառ է հիմնվում

Լուրեր

09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Շիրակի մարզի Մեծ Սարիար գյուղում «ԵՄ-ն շրջակա միջավայրի համար. կանաչ համայնք՝ դիմակայուն ապագա» ծրագրի շրջանակում նոր անտառ են հիմնում։

Գաղափարը Ախուրյան խոշորացված համայնքի ղեկավարի տեղակալ Կարեն Արշակյանին է, որը Factor.am-ի հետ զրույցում հայտնեց, որ ծրագիրը 1,5 տարի առաջ են սկսել։

«Անտառը հիմնում ենք Մեծ Սարիարի հյուսիսային հատվածում, գիտեք, որ Սարիարի երկու կողմերում կան անտառներ։ Եկան ուսումնասիրություններ կատարեցին, տարբեր եղանակներին հողի շերտի խոնավությունը պարզեցին։ Սկզբում որոշել էինք 52 հեկտար տարածություն դարձնել անտառ, հետո՝ 60 հեկտար։ 60 հեկտարի կեսն արդեն տնկված է, մոտ 70 հազար ծառ է տնկված, եվս 100-110 հազար տնկանյութ էլ դեռ ունենք աճեցնելու։ Այս պահին ցանկապատման աշխատանքներ ենք կատարում, որպեսզի անասունները չմտնեն ներս։ Աշնանը կվերսկսենք ծառատունկը», -ասաց Կարեն Արշակյանը։

Նա տեղեկացրեց, որ աշխատանքները կատարվում են վճարովի հիմունքներով, տնկիները տրամադրում են, մարդիկ աշխատավարձով աշխատում են։ Անտառի հիմնումից հետո էլ մշտական հաստիքով անտառապահներ կլինեն։

Կհիմնվի նաև արտադրամաս, որտեղ կոնի մուրաբաներ կարտադրեն ու այսպիսով կլուծեն տեղի բնակիչների զբաղվածության խնդիրը։ Այս նպատակի համար ևս 60 հեկտար հողամաս կտրամադրեն։

Անտառում կտնկեն եղևնի, բոխի, կեչի, թխկի, սոճի, վայրի խնձորենի, տանձենի։

Ծառատեսակներն ընտրվել են լանդշաֆտային գոտու առանձնահատկությունները հաշվի առնելով։

«Շատ սիրուն վայր է, Սարիարի վերին հատվածից որ նայում ես, Շիրակի դաշտավայրն ամբողջությամբ երևում է, սա զբոսաշրջային եզակի վայր կդառնա։ Այդ տարածքում նաև կենդանիների բազմացում կլինի, եղնիկներն էլ կունենաք, վայրի խոզեր էլ»,-ասաց Կարեն Արշակյանը։

Արմիկ Մովսիսյան