Արցախի ԱԳ նախարարն աշխատանքային այցով մեկնել է Հարավային Օսիայի Հանրապետություն

Լուրեր

08.08.2026 | 14:24
Ինչ արդյունքներ ունեն հայ շախմատիստները Եվրոպայի Մ20 առաջնությունում երկու խաղափուլից հետո
08.08.2026 | 13:57
Վթարային ջրանջատում` Երևանի Շենգավիթ վարչական շրջանում
08.08.2026 | 13:46
Հրազդանում բացվել է Firebird AI ընկերության «ԱԲ գործարանը»
08.08.2026 | 13:39
Իսպանիան սահմանային վերահսկողություն է սահմանել Իտալիայից ժամանողների նկատմամբ
08.08.2026 | 13:20
«Ծիրան» սուպերմարկետում հացի արտադրամասի գործունեությունը կասեցվել է՝ սանիտարական խախտումների պատճառով
08.08.2026 | 12:54
Հյուսիսային կիսագնդում սահմանվել է ջերմաստիճանային նոր ռեկորդ
08.08.2026 | 12:34
Փաշինյանն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել
08.08.2026 | 12:25
NBA-ի աստղն անհավանական դիպուկություն է գրանցել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 12:17
15 հազար դրամի դիմաց՝ բանկային տվյալներ․ հերթական զեղծարարությունը
08.08.2026 | 11:56
Ինչպես են գետնին պառկեցնում ու ձերբակալում Հովիկ Աբրահամյանի որդուն. ՔԿ-ն կադրեր է հրապարակել
08.08.2026 | 11:36
Զիդանի որդին փոխել է ակումբը
08.08.2026 | 11:24
Արթիկի դպրոցի հաշվապահը կատարել է առանձնապես խոշոր չափերի հափշտակություն. Հակակոռուպցիոն կոմիտե
08.08.2026 | 11:04
Բացահայտվել է Արգամ Աբրահամյանի կողմից պատվիրված սպանության դեպքը. ՔԿ
08.08.2026 | 10:54
Գազամատակարարման դադարեցումներ՝ Վանաձոր և Մասիս քաղաքների մի շարք հասցեներում, Կուրթան բնակավայրում
08.08.2026 | 10:43
Գեորգի Հարությունյանն առաջին գոլն է խփել «Պուշկաշ Ակադեմիայում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը մայիսի 23-25-ը աշխատանքային այցով գտնվում էր Հարավային Օսիայի Հանրապետությունում (ՀՕՀ)՝ մասնակցելու հանրապետության նորընտիր նախագահ Ալան Գագլոևի երդմնակալության հանդիսավոր արարողությանը. այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունից:

«Պաշտոնամուտի արարողության ժամանակ Արցախի ԱԳ նախարարն ընթերցել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի շնորհավորական ուղերձը։

Այցի ընթացքում ԱԳ նախարարին ընդունել է Հարավային Օսիայի նորընտիր նախագահ Ալան Գագլոևը։ Տեղի է ունեցել նաև հանդիպում ԱԳ նախարարի պաշտոնակատար Դմիտրի Մեդոևի հետ։ Քննարկվել է Արցախ-Հարավային Օսիա կապերին և տարածաշրջանային գործընթացներին առնչվող հարցերի լայն շրջանակ։ Կարևորվել է հարաբերությունների շարունակական զարգացումն ու խորացումը, պետական և հասարակական տարբեր կառույցների միջև փոխգործակցության ընդլայնումը։

Այցի շրջանակում նախարար Բաբայանը դասախոսությամբ հանդես է եկել Հարավօսական պետական համալսարանում, ներկայացրել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության ծագման պատճառները և ներկա իրողությունները, անդրադարձել հայ-օսական դարավոր կապերին։ Դասախոսության վերջում նախարարը պատասխանել է պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների հարցերին։

Կայացել է նաև Դավիթ Բաբայանի հանդիպումը ՀՕՀ հայ համայնքի ներկայացուցիչների հետ։ Արցախի արտաքին գերատեսչության ղեկավարը կարևորել է հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդումը, բարձր գնահատել Հարավային Օսիայի իշխանությունների առանձնահատուկ մոտեցումը տեղի հայ համայնքի նկատմամբ՝ հպարտությամբ ընդգծելով, որ հայերին հաջողվում է ոչ միայն պահպանել ազգային ինքնությունը և կապը պատմական հայրենիքի հետ, այլ նաև լինել Հարավային Օսիայի օրինակելի և հայրենասեր քաղաքացիներ։

Այցի ընթացքում նախարարին ուղեկցել է Արցախի ԱԳՆ Գլխավոր քարտուղար Սեմյոն Աֆիյանը»,- ասված է հաղորդագրությունում։