Urdaneta-Armsat 1․ հայկական արբանյակի անվանումն ու տեխնիկական հնարավորությունները

Լուրեր

25.04.2025 | 15:34
Անդրանիկ Քոչարյանի վարքին պետք է գնահատական տրվի․ Թագուհի Թովմասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.04.2025 | 15:25
Մրցույթ՝ փակ դռների ետևում. Factor TV-ի լրագրողի ներկայությունը քաղաքապետարանում անցկացվող մրցույթին «ավելորդ լարվածություն կստեղծի»
25.04.2025 | 15:16
ԵՄ-ն ակտիվորեն աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրմանը հասնելուն․ Կայա Կալլաս
25.04.2025 | 15:11
Բաքվում ընթանում է Արցախի ղեկավարների շինծու գործերով հերթական դատական նիստը
25.04.2025 | 15:10
Ամենայն Հայոց Կաթողիկոսի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Վատիկան
25.04.2025 | 15:00
Վարդան Ղուկասյանը երկու քրեական վարույթով է անցնում // Ղարիբաշվիլին հեռանում է քաղաքականությունից․ ԼՈՒՐԵՐ
25.04.2025 | 14:54
Կայա Կալլասը Բաքվում ՀՀ-Ադրբեջան կարգավորումն է քննարկել
25.04.2025 | 14:48
Քաղաքացու օրը կնշվի ապրիլի 26-ին. Երևանի 12 վարչական շրջանում և մարզերի 79 բնակավայրում կանցակցվեն միջոցառումներ
25.04.2025 | 14:39
Փոխհրաձգություն Հնդկաստանի և Պակիստանի սահմանին․ Իսլամաբադը զգուշացնում է «լայնածավալ պատերազմի» մասին
25.04.2025 | 14:27
Քոչարյանի հետ հանդիպե՞լ եք. հարց` Շահրամանյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.04.2025 | 14:15
Երևանի Հանրապետության հրապարակի «Փոստատան» շենքի արդյունավետ օգտագործման մրցույթ է հայտարարվել
25.04.2025 | 14:08
Դուրս կգա՞ք փողոց` Փաշինյանի հրաժարականը պահանջելու. հարց` Իսրայելյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.04.2025 | 14:01
Կարևոր չէ Թրամփի՝ Ցեղասպանություն բառը չօգտագործելը. 2021-ին ԱՄՆ-ն ճանաչեց, բայց Թուրքիայի դեմ ջրհեղեղ չեղավ. Համբիկ Սարաֆյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.04.2025 | 13:51
Հարավային Կալիֆոռնիայում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը հանրահավաքներ են անցկացվել
25.04.2025 | 13:45
ՊԵԿ-ը կանխել է մաքսային հսկողությունից թաքցված ծխախոտի խոշոր խմբաքանակի ներմուծման փորձ
Բոլորը

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, «SpaceX» ընկերության Falcon 9 հրթիռով Երկիր մոլորակի ուղեծիր է դուրս բերվել Հայաստանի Հանրապետության առաջին տիեզերական արբանյակը: Սա տեղի է ունեցել հայկական պետական «Գեոկոսմոս» ՓԲԸ-ի և իսպանական «Սատլանտիս» ընկերության համագործակցության արդյունքում»։ Factor.am-ը Ձեզ է ներկայացնում ուղեծիր ուղարկված առաջին հայկական արբանյակի տեխնիկական նկարագիրը։


Ուղեծիր դուրսբերված հայկական առաջին տիեզերական արբանյակը Urdaneta-Armsat 1-ն է, որն արտադրվել է իսպանական «Սատլանտիս» ընկերության կողմից։ Այն պատկանում է 16U CubeSats փոքր արբանյակների դասին, որոնք նախատեսված են երկրի ուսումնասիրության համար։ «Սատլանտիս» ընկերությունը հիմնադրվել է 2013 թվականին: Դրա կենտրոնակայանը գտնվում է  Բասկերի ինքնավարության մայրաքաղաք Բիլբաոյում։
Արբանյակի վրա տեղադրված է Satlantis-ի iSIM-90 դիտարկման սարք, որը նախկինում ուղեծիր է ուղարկվել CASPR փորձարկման շրջանակներում STP-H7 արբանյակի վրա։ Տեսախցիկը վայրկյանում 52 լուսանկար է անում 4000 x 3000 պիքսել Ultra High Pixel (UHP) լուծաչափով:

iSIM-90-ը 500 կմ բարձրությունից թույլ է տալիս դիտարկել մինչև 1,65 մ խոշորության օբյեկտներ: Այն ունի 26 կմ լայնության պատկերման հնարավորություն և գործում է 4 սպեկտրային տիրույթներում: Բազմասպեկտրալ տիրույթների (RGB և NIR) շնորհիվ դիտարկման համակարգի տարածական լուծաչափը գոտիների քանակի աճին զուգահեռ չի նվազում:

Տաթև Ֆռանգյան