Արցախի խորհրդարանական կուսակցությունները հրատապ ԱԽ նիստ են պահանջում
Մայիսի 24-ին Արցախի Հանրապետության խորհրդարանում ներկայացված քաղաքական կուսակցությունները նամակով դիմել են ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանին՝ անհրաժեշտ համարելով մայիսի 25-ին հրատապ կարգով հրավիրել ԱՀ Անվտանգության խորհուրդի նիստ՝ օրակարգում ներառելով բրյուսելյան հանդիպումից հետո ստեղծված կացությունն ու հետագա անելիքները:
Նամակը ստորագրել են «Ազատ հայրենիք», «Միասնական հայրենիք», «Արդարություն», Արցախի ժողովրդավարական, Հայ Հեղափոխական Դաշնակցություն կուսակցությունները: