Հիփոթեքային շուկայի զարգացումները. տեխնոլոգիական լուծումներ և տուն գնելու առաջին օնլայն հարթակը. Գևորգ Մանուկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

13.05.2026 | 23:30
Ադրբեջանը հիշատակվում է Պենտագոնի կողմից հրապարակված չբացահայտված թռչող օբյեկտների ֆայլերում
13.05.2026 | 23:16
Չինաստանում ներկայացվել է աշխարհի առաջին փոխակերպվող ռոբոտ-մեքենան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.05.2026 | 23:03
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
13.05.2026 | 22:50
Հռոմ․ Կարեն Խաչանովը պարտվեց Կասպեր Ռուդին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.05.2026 | 22:47
Երևանում ծառն ընկել է չորս տրանսպորտային միջոցի վրա
13.05.2026 | 22:42
Վանաձորի մի շարք հասցեներում գազամատակարարման ընդհատումներ կլինեն
13.05.2026 | 22:27
Հայտնի է Հայաստանի Գավաթի եզրափակիչը սպասարկող մրցավարական անձնակազմը
13.05.2026 | 22:18
Քանի մարդ է մասնակցել Աշտարակում ՔՊ-ի հանրահավաքին 19:55-ի դրությամբ. ԻՔՄ-ն տվյալներ է հրապարակել
13.05.2026 | 22:08
«80 հազար վարձկան կներգրավենք». զրույց ընտրություններին հայտ ներկայացրած Արտակ Սարգսյանի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.05.2026 | 22:00
Ֆրանսիան մեկուսացրել է ավելի քան 1700 ուղևորի տեղափոխող նավը` նորովիրուսի ենթադրյալ բռնկման պատճառով
13.05.2026 | 21:47
Ջանես Նազարյանը՝ մինչև 17 տարեկանների հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի չեմպիոն
13.05.2026 | 21:42
Թուրքիան և Կատարը կարող են միանալ Սաուդյան Արաբիայի ու Պակիստանի պաշտպանական պայմանագրին
13.05.2026 | 21:30
Ստացվել է դեղի կեղծ սերիայի ահազանգ. ԱԱՏՄ-ն զգուշացնում է
13.05.2026 | 21:19
Հանտավիրուսով վարակված ֆրանսիացին ծանր վիճակում է. գրանցվել է վարակի տասնմեկ դեպք
13.05.2026 | 21:10
Անցում՝ նախագահականի, համաներում, երդվյալ ատենակալներ. ինչ են խոստանում քաղաքական ուժերը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Բարև ձեզ։ Այսօր զրուցում ենք երիտասարդներին, թերևս, ամենաշատը հետաքրքրող թեմաներից մեկի՝ հիփոթեքային շուկայի և բնակարանների ձեռքբերման հնարավորությունների մասին: Մեր հյուրն է Ամերիաբանկի հիփոթեքային և ավտովարկավորման վարչության ղեկավար Գևորգ Մանուկյանը, որը կներկայացնի հիփոթեքային շուկայի վերջին զարգացումները, միտումները, նաև կպատմի հիփոթեքային վարկավորման առաջին ու միակ օնլայն հարթակի՝ estate.ameriabank.amի մասին:

Պարո՛ն Մանուկյան, այս ժամանակաշրջանն արդյո՞ք հարմար է հիփոթեքով բնակարան գնելու համար, թե՞ կարելի է սպասել, ավելի ուշ վերցնել։

-Տեսեք, հիփոթեքը, ըստ էության, հետևանք է։ Կախված նրանից, թե ինչի համար եք բնակարան ձեռք բերում, արդեն հիփոթեքի նպատակահարմարությունը Ձեզ մոտ կարող է առաջանալ կամ չառաջանալ։ Ես պետք է Ձեր հարցին հարցով պատասխանեմ՝ իսկ ինչի՞ համար եք Դուք ցանկանում ձեռք բերել բնակարան։

Դե՝ երիտասարդ ընտանիքները միշտ ցանկանում են ձեռք բերել բնակարան։ Նույնիսկ ամուսնությունն են հետաձգում դրա համար։

-Եթե գործ ունենք դասական՝ նոր տնային տնտեսության ստեղծման հետ, և տնային տնտեսության համար առանձին բնակարանի ձեռքբերման անհրաժեշտություն է առաջացել հիմա, ապա, բնականաբար, կարող են այդ պահանջը բավարարել հիփոթեքային վարկավորման միջոցով։

Վերցնել հիմա, վերցնել ավելի ուշ կամ ավելի շուտ, քննարկելը մի քիչ ճիշտ չէ։ Ուղղակի կարող ենք ասել հետևյալը․ ի՞նչ հնարավորություններ ունի երիտասարդ ընտանիքը հիմա վերցնելու։ Այդ առումով կարող եմ ասել, որ բավականին շատ հնարավորություններ կան, և հիփոթեքային վարկավորման այն պայմանները, որ ներկայում շուկայում առկա են, նրանց մեծագույն մասի պահանջարկը կբավարարի։

Այսինքն՝ չսպասե՞լ։

-Սպասել ինչի՞ն։

Մարդիկ, որոնք որոշում են բնակարան ձեռք բերել, հիփոթեքի դիմել, ի՞նչ տնային աշխատանք ունեն անելու, ի՞նչը հաշվարկեն։

-Եթե նկատի ունեք հասկանան, թե իրենք ինչքան վարկ կարող են մարել կամ ինչքան է իրենց ֆինանսական բեռն ավելանում, ապա, բնականաբար, ցանկացած ընտանիք պետք է հաշվարկի, թե իր ապագա բնակարանի հետ կապված ինչ ծախսեր ունի անելու։ Այստեղ ուղղակի կարևոր է հասկանալ, թե ինչ իրավիճակն ինչ իրավիճակի է փոխվելու։

Մասնավորապես, եթե ընտանիքն ապրում է վարձով և վճարում է «իքս» գումար վարձակալության համար, ապա հիփոթեքով բնակարան ձեռք բերելու դեպքում, գուցե, տարբերությունը շատ չնչին լինի կամ նույնիսկ չլինի, ինչը, բնականաբար, այդ ընտանիքի համար հիփոթեքային բեռը դարձնում է տանելի կամ նույնիսկ աննկատ։ Եվ ընդհակառակը՝ եթե ընտանիքը չունի վարձակալության կամ այլ լրացուցիչ ծանրաբեռնվածության խնդիր, բայց նոր ստեղծում է իր համար ծանրաբեռնվածություն, ապա միանշանակ պետք է այդ ամենը վերլուծել, հասկանալ, թե որքանով է նպատակահարմար։

Ամեն դեպքում, նշեմ, որ մենք ունենք օնլայն հարթակ՝ estate.ameriabank.am, որտեղ մարդը կարող է և՛ իր նախնական վարկունակությունը ստուգել, հասկանալ, թե ինչքան ֆինանսական ծանրաբեռնվածություն կարող է տանել, և՛ ունի հնարավորություն՝ հասկանալու, թե իր պատկերացրած բնակարանի վարկավորման դեպքում ամսական մարումներն ինչքան են և իր եկամուտներով հաշվարկել, թե դա իրեն որքանով է նպատակահարմար։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Գարիկ Հարությունյան

 

Գ․