Արցախի ԱԺ-ում քննարկվել են սոցիալական, առողջապահության ու վիճակագրության ոլորտների կատարողականները

Լուրեր

18.05.2026 | 23:42
«Անկախ դիտորդ»-ը պահանջում է ազատ արձակել Արթուր Օսիպյանին և պարզաբանում տալ նրա ձերբակալության հիմքերի վերաբերյալ
18.05.2026 | 23:31
Փաշինյանի հետ վիճաբանած Արթուր Օսիպյանը ՁՊՎ է տեղափոխվել, քրեական վարույթ կա
18.05.2026 | 23:30
Սլովակիան ռուսական գազը կփոխարինի ադրբեջանականով
18.05.2026 | 23:17
Ռոբոտ-վանականները Սեուլում մասնակցել են Լոտոսի լապտերների փառատոնի շքերթին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.05.2026 | 23:01
Մարդը, ով ասում էր՝ մեր երկրում կա 3 մլն վարչապետ, կորցրել է ինքնատիրապետումը. Սամվել Կարապետյանը՝ Փաշինյանի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.05.2026 | 22:53
Կայացել է «Նոայի» նոր մարզաբազայի բացման արարողությունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.05.2026 | 22:46
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
18.05.2026 | 22:33
Անդրես Ինիեստայի ակադեմիայի ներկայացուցիչներն այցելել են Հայաստան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.05.2026 | 22:22
Կասեցվել է օնլայն կեղծ խաղատների՝ մասնագիտացված հանցավոր խմբի գործունեությունը. ՆԳՆ
18.05.2026 | 22:19
Վրաստանն ու Ադրբեջանը էներգետիկայի և տրանսպորտի ոլորտներում համաձայնագրեր են ստորագրել
18.05.2026 | 22:07
Փարիզի դատախազություն են դիմել Էփշտեյնի՝ նախկինում անհայտ շուրջ 10 նոր ենթադրյալ զոհեր
18.05.2026 | 21:54
Պոկված պաստառի զոհը. ինչպես է վարչական պատժի ենթակա անձը վերջ տվել կյանքին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.05.2026 | 21:43
6 տարվա ընդմիջումից հետո կվերսկսվի Բաքվի և Թբիլիսիի միջև մայիսի 26-ից ամենօրյա ուղևորատար գնացքների երթևեկությունը
18.05.2026 | 21:30
Մանիպուլյացիա՝ Հայաստանում և Վրաստանում վարկերի տոկոսները ներկայացնելիս․ Նարեկ Կարապետյանը սխալ համեմատություն է անում
18.05.2026 | 21:20
Գորիսի մի շարք հասցեներում ջրանջատումներ կլինեն
Բոլորը

Մայիսի 23-ին հրավիրվել է ԱԺ սոցիալական և առողջապահության հարցերի և ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման մշտական հարցերի հանձնաժողովների համատեղ նիստ:

ԱՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժնի տեղեկացմամբ՝ քննարկվել են սոցիալական, առողջապահության ու վիճակագրության ոլորտների կատարողականները:

2021 թվականին վարած սոցիալական քաղաքականությունը ներկայացրել է ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարար Արմինե Պետրոսյանը:

Հաշվետու ժամանակահատվածում սոցիալական ոլորտին է ուղղվել պետական բյուջեի 25.6 տոկոսը, ճշտված բյուջեն 25 մլրդ 865 մլն ՀՀ դրամ է, փաստացի ծախսվել է 23 մլրդ 303.9 մլն դրամ, կատարողականը՝ 90 տոկոս:

Կենսաթոշակի վճարման մասով կատարողականը 100 տոկոս էր, նպաստներինը՝ 94.6 տոկոս:

«Աջակցություն սոցիալապես անապահովներին» ծրագրով նախատեսված էր 90 մլն դրամ, փաստացի ծախսվել է 37 մլն դրամ: Նախարարը թերակատարումը հիմնավորեց այն հանգամանքով, որ 2021 թվականին գործել են սոցիալական աջակցության բազմաթիվ ծրագրեր, ուստի այս հոդվածով նախատեսված ծախսերը լրիվությամբ չեն իրականացվել:

Ընտանիքի կարիքների գնահատման ծրագիրը իրականացվել է 50 տոկոսով, քանի որ ծրագրի մի մասը իրագործվել է բարեգործական միջոցներով ու միայն տեղահանվածների կարիքներն է գնահատվել:

2021 թվականին սոցիալական աշխատողի ինստիտուտն է ներդրվել, նախարարի խոսքով՝ գերատեսչություն մուտք գործած յուրաքանչյուր դիմումի իսկությունը ստուգվում է:

ԱՀ առողջապահության նախարարության բյուջեն 12 մլրդ 587 մլն ՀՀ դրամ էր, ճշտված բյուջեն՝ 12 մլրդ 270 մլն, կատարողականը կազմել է 72,3 տոկոս:

Նախարար Միքայել Հայրիյանը ներկայացրել է ծախսային հոդվածները:

«Մասնագիտացված բժշկական ծառայություններ» հոդվածով կատարողականը 85.5 տոկոս էր, հիվանդանոցային ծառայությունների կատարողականը 88.2 տոկոս էր, անհետաձգելի բժշկական օգնության կատարողականը 87.3 տոկոս էր, մոր և մանկան կենտրոնների կատարողականը 87.7 տոկոս էր: «Դեղորայքների ձեռքբերում կենտրոնացված ձևով» հոդվածով նախատեսված 768 մլն դրամի դիմաց փաստացի ծախսվել է 64.4 մլն դրամը:

«Պահանջվող դեղորայքը ձեռք է բերվել բարեգործական խողովակներով»,- հիմնավորեց նախարարը:

ԱՀ ազգային վիճակագրական ծառայության բյուջեն 25,3 մլն դրամ էր, որի 96,7 տոկոսը ծախսվել է աշխատանքի վարձատրության վրա: Կատարողականը կազմել է 94.7 տոկոս: Իրականացվել է թվով 4 հետազոտություն:

Պատգամավորները հանդես են եկել հարցադրումներով ու առաջարկներով: Ամփոփելով նիստը՝ ԱԺ սոցիալական և առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արամ Գրիգորյանը շեշտել է, որ սոցիալական ծրագրերը պետք է լիարժեք հասնեն հասցեատերերին, ու տնտեսումը նախընտրելի չէ: