Պատերազմի ընթացքում վիրավորում ստացած զինծառայողների առաջին խումբը կմեկնի Երուսաղեմ

Լուրեր

09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի ու  առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովները, համագործակցելով Երուսաղեմի Հայոց Պատրիարքության եւ «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնի հետ, մշակել են բարեգործական ծրագիր, որի շրջանակում 2020 թ. տեղի ունեցած պատերազմի ընթացքում վիրավորում ստացած 6 զինծառայող մայիսի 26-ին կմեկնի Երուսաղեմ՝ Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանի գլխավորությամբ. տեղեկացնում են ՀՀ ԱԺ-ից։

«Նրանց կուղեկցի «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնի գլխավոր բուժքույրը: Ուխտագնացները կծանոթանան Պատրիարքության հարուստ պատմությանը, հոգեւոր ժառանգությանը, ինչպես նաեւ կայցելեն Տերունական սրբավայրեր:

«Հայրենիքին անսահման նվիրումով ծառայած մեր զինվորները մեր երկրի հիմնասյուներն են, նրանք են ամուր պահելու մեր պետականության հիմքերը: ՀՀ իշխանությունը գործադրում է բոլոր ջանքերը վիրավորումներ ստացած զինծառայողների վերականգնման անխափան ընթացքն ապահովելու համար»,-նշել է Անդրանիկ Քոչարյանը Երուսաղեմի Հայոց Պատրիարք Տ. Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանին ուղղված նամակում: Անդրանիկ Քոչարյանի խոսքով՝ Պատրիարքության եւ հանձնաժողովի միջեւ համագործակցությունը կնպաստի պատերազմի ընթացքում ծանր վիրավորումներ ստացած զինվորների ոգու ամրապնդմանը, նրանց կազդուրմանն ու վաղվա օրվա նկատմամբ վստահության վերականգնմանը: Այն նաեւ պարարտ հող կնախապատրաստի մեր ժողովրդի հոգեւոր նպատակների իրականացման ճանապարհին՝ Հայ եկեղեցու երեք հիմնասյուների՝ Մայր Աթոռի, Երուսաղեմի եւ Պոլսի Հայոց պատրիարքությունների միավորման համար:

Մայիսի 23-ին Պաշտպանության եւ անվտանգության հարցերի ու Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովների նախագահներ Անդրանիկ Քոչարյանը եւ Նարեկ Զեյնալյանը, պատգամավորներ Արփինե Դավոյանն ու Լուսինե Բադալյանը խորհրդարանում հանդիպել են առաջին ուխտագնացների հետ:

Նարեկ Զեյնալյանը, կարեւորելով ուխտագնացության գաղափարը, Երուսաղեմում հոգեւոր արժեքներին հաղորդակցվելը, տեղեկացրել է, որ ծրագիրը շարունակական է լինելու:

Զինվորների կարծիքով՝ իրենք Երուսաղեմից կվերադառնան հավատքով ամրացած, ապրելու նոր ծրագրերով եւ գաղափարներով լեցուն»,- ասված է հաղորդագրությունում։