Անհետ կորածների ու գերիների ընտանիքները սպասում են արդարադատության․ Քրիստիննե Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
06.10.2026 | 20:09
Մոսկվան հայտարարել է, թե Հայաստանը ցանկանում է Գյումրիից ռազմաբազայի դուրսբերման պատասխանատվությունը «բարդել Ռուսաստանի վրա»
06.10.2026 | 20:00
ՀՀ-ն ռուս-թուրքական սպառնալիքին կդիմակայի դեպի ԵՄ գնալով․ ուզում են Սյունիքը վերցնել․ Դավիթ Շահնազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 19:45
«Երևան Մոլ»-ից «Շանթ» ու «Արմենիա TV»․ ինչո՞ւ են Դատախազություն կանչել Միքայել Մինասյանին ու կնոջը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 19:28
Կրեմլը Լիտվայում միջուկային զենք տեղակայելու ծրագրերն «էսկալացիայի քայլ» է անվանել
Բոլորը

«Ժողովրդավարությունն ընտրություն է: 44-օրյա պատերազմից հետո հանրային լայն շրջանակներ քննարկում էին և կասկածի տակ քին դնում այն հարցը , թե ժողովրդավարության օգտին մեր երկրի կատարած ընտրությունն արդյո՞ք ճիշտ ընտրություն էր»,- «Ժողովրդավարության հայկական ֆորում»-ի ժամանակ այս մասին նշեց ՀՀ ՄԻՊ Քրիստինե Գրիգորյանը:

«Մարդիկ ասում էին՝ արդյո՞ք ժողովրդավարությունը, մարդու իրավունքների պահպանմամբ քաղաքականությունը մեզ անհավասար վիճակի մեջ չդրեցին պատերազմի ընթացքում և դրանից հետո մեր ավտորիտար հարևանների հետ հարաբերությունններում: Հաճախ ժողովրդավարությունը համեմատում էի ծանր բեռի հետ, որը խանգարում է արագ վազել կյանքի ու մահվան մարաթոնում»,- նշեց ՄԻՊ-ը՝ հավելելով, որ ժողովրդավարությունը, սակայն, լավ այլընտրանք չունի:

Նրա դիտարկմամբ՝ պատերազմից հետո հանրային տրավման չի հաղթահարվել:

«Անհետ կորածների ու ապօրինի կերպով Ադրբեջանում պահվող գերիների ընտանիքները սպասում են արդարադատության: Վերադարձած ռազմագերիների ու նրանց ընտանքիների ստացած վերքերը ևս երկար ժամանակ բուժման կարիք ունեն: Պատերազմում զոհված մեր հայրենակիցների ընտանիքները մինչև հիմա էլ սգում են ու փնտրում մխիթարություն: Տեղահանված մարդիկ փորձում են ինտեգրվել, նրանցից շատերը հույս են փայփայում վերադառնալ իրենց տները: Բոլոր այս մարդկանց տրավման հաղթահարված չէ»,- նշեց ՄԻՊ-ը:

Մանրամասները՝ տեսանյութում: