Երևանը հերքեց Բաքվի մեղադրանքները․ ինչո՞ւ է տապալվել սահմանազատման համատեղ հանձնաժողովի նիստը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.06.2026 | 11:11
Ընտրությունների ընթացքում ստացվել է 619 ահազանգ, ձերբակալվել է 18 անձ․ ՆԳՆ
08.06.2026 | 11:06
Իսրայելը պատասխան հարվածներ է հասցրել Իրանին
08.06.2026 | 10:57
Ընտրատեղամասի հարակից տարածքում դանակահարության դեպքով վարույթ է նախաձեռնվել սպանության հոդվածով
08.06.2026 | 10:50
Ֆլորենտինո Պերեսը վերընտրվել է «Ռեալի» նախագահի պաշտոնում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.06.2026 | 10:33
Ալեքսանդր Զվերևն առաջին անգամ դարձել է «Ռոլան Գարոսի» չեմպիոն․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.06.2026 | 10:29
Սվետլանա Տիխանովսկայան շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
08.06.2026 | 10:20
Հայաստանն ընտրել է իր սեփական ժողովրդավարական ուղին՝ չնայած սպառնալիքներին․ Լատվիայի նախագահը շնորհավորել է Փաշինյանին
08.06.2026 | 10:04
Ամփոփվել են 2005 ընտրատեղամասերից ստացված նախնական արդյունքները. ԿԸՀ
08.06.2026 | 10:00
Նիկոլ Փաշինյանը մասնակցում է 2025 թ․ բյուջեի կատարողականի նախնական քննարկումներին. ՈՒՂԻՂ
08.06.2026 | 09:52
Արտարժույթների փոխարժեքները՝ հունիսի 8-ի դրությամբ
08.06.2026 | 09:41
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.06.2026 | 09:31
Ղազախստանի նախագահը շնորհավորել է Փաշինյանին
08.06.2026 | 09:21
Ամփոփվել են 1980 ընտրատեղամասերից ստացված նախնական արդյունքները. ԿԸՀ
08.06.2026 | 08:30
Ամփոփվել են 1924 ընտրատեղամասերից ստացված նախնական արդյունքները. ԿԸՀ
08.06.2026 | 07:53
Ամփոփվել են 1596 ընտրատեղամասերից ստացված նախնական արդյունքները. ԿԸՀ
Բոլորը

«Ադրբեջանի առաջարկած կետերում հայկական կողմի համար անընդունելի ոչինչ չկա, այդ կետերը, սակայ,ն չեն հասցեագրում հավանական և ակնկալվող խաղաղության պայմանագրի ողջ օրակարգը և առկա խնդիրների ամբողջական շրջանակը»,- ՀՀ արտգործնախարարն այս մասին ասել է երեկ Հայաստան-Եվրամիություն գործընկերության խորհրդի նիստին ընդառաջ։

Մինչ Երևանը նշում է, որ Հայաստանի համար Բաքվի առաջարկներն ընդունելի են, Բաքուն շուրջ 10 օր առաջ էր հայտարարել, որ Հայաստանի ներկայացրած 6 կետերը, որոնցում նաև Ղարաբաղի հետագա կարգավիճակին ու անվտանգությանն անդրադարձ կա, նույնիսկ դժվար է առաջարկ անվանել։ Միրզոյանը Բրյուսելում վերահաստատեց՝ պաշտոնական Բաքվի կողմից 6 կետերի վերաբերյալ դրական արձագանք չկա։

«Մեզ համար կարևոր է քննարկել իրավունքների և անվտանգության հարցերը Լեռնային Ղարաբաղում, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը։ Մենք կարծում ենք, որ կարևոր է շարունակել խաղաղության պայմանագրի շուրջ այս բանակցությունները՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում և մանդատի համաձայն։ Մինչ այժմ մենք Ադրբեջանի կողմից այս կետերի վերաբերյալ դրական արձագանք չենք լսել»,- ասել է Միրզոյանը։

Հայաստանը, սակայն, շարունակում է ջանքեր գործադրել այդ բանակցությունները հնարավոր դարձնելու համար՝ ասել է Միրզոյանը՝ շեշտելով, որ Երևանը պատրաստ է գնալ հարաբերությունների կարգավորման, բայց դրա համար երկու կողմերի համաձայնությունն է պետք։

Մոտ մեկ ամիս առաջ էր, երբ Արարատ Միրզոյանն ու Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույցով համաձայնության էին եկել սահմանազատման և սահմանային անվտանգության հանձնաժողովի կառուցվածքի շուրջ: Իսկ մայիսի 10-ին Ադրբեջանի արտգործնախարարը հայտարարել էր, թե Երևանն ու Բաքուն համաձայնեցրել են կողմերի՝ սահմանազատման հարցերով համատեղ հանձնաժողովի կազմը։ Նա ասել էր, թե հայկական կողմն ընդունել է իրենց առաջարկը։ Հայաստանի արտգործնախարարը հայտարարել էր, թե հանձնաժողովի առաջին նիստը նախատեսված է մայիսի սկզբին Մոսկվայում, որը, սակայն, այդպես էլ տեղի չունեցավ։ ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն այսօր Factor TV-ի հարցին ի պատասխան՝ ասաց, որ հանձնաժողովի կազմը հաստատված է, թե ովքե՞ր են աշխատակազմի անդամներն ու ղեկավարը, Գրիգորյանը մանրամասներ չհայտնեց։

Իսկ Արարատ Միրզոյանը, Բրյուսելում անդրադառնալով չկայացած հանդիպմանը, հույս է հայտնել, որ առաջիկա օրերին կամ շաբաթներին այն, ի վերջո, կկայանա․ «Մենք կշարունակենք այս հանդիպումը կազմակերպելու շուրջ մեր քննարկումները։ Կան որոշ տեխնիկական մանրամասներ, որոնք կողմերը պետք է համաձայնեցնեն»։

Ինչո՞ւ այդպես էլ չի կայացել նախապես պլանավորված հանդիպումը․ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպման ձախողման պատճառների մասին խոսելով՝ պնդել է, թե սահմանների դելիմիտացիայի հարցով ծրագրված հանդիպումները Հայաստանն է չեղարկել։

«Հայաստանի ԱԳՆ-ն է առաջարկել սահմանի հետ կապված առաջին հանդիպումն անցկացնել։ Ադրբեջանն ընդունել է այդ առաջարկը, և մենք պատրաստ ենք եղել պատվիրակություն ուղարկել։ Սակայն վերջին օրը՝ ապրիլի 29-ին, Հայաստանը չեղարկեց արդեն իսկ համաձայնեցված հանդիպումը, ինչը շատ հիասթափեցնող էր։ Է՛լ ավելի հիասթափեցնող էր, կրկին Հայաստանի առաջարկով, մայիսի 7-11-ի նոր հանդիպման անցկացման մերժումը»,- ասել է Ալիևը։

Միրզոյանը Բրյուսելում ասել է՝ որոշ տեխնիկական մանրամասներ կան, որոնք կողմերը պետք է համաձայնեցնեն: Թե կոնկրետ ինչի մասին է խոսքը, Factor TV-ն փորձեց պարզել Անվտանգության խորհրդի քարտուղարից։

«Տեխնիկական հարցերը վերաբերում են անցած տարի նոյեմբերին Սոչիում ու Բրյուսելում ձևավորված օրակարգին, և մենք ակնկալում ենք, որ սահմանազատման և սահմանագծման գործընթացը պիտի լինի այդ 2 երկու հայատարարությունների տրամաբանության շրջանակում, և լուծում կգտնենք։ Մենք հույս ունենք, որ մոտ ապագայում տեխնիկական հարցերին լուծում կտրվի, և աշխատանքային խումբը կհանդիպի»,- նշեց ԱԽ քարտուղարը։

Խոսելով խաղաղության օրակարգի շուրջ բանակցություններից՝ Արմեն Գրիգորյանը շեշտում է, որ Հայաստանի և Ադրբեջանի առաջարկած փաթեթները պետք է միացնել և դրա արդյունքում սկսել բանակցություններ խաղաղության օրարկարգի շուրջ։

Մինչ Երևանից ու Բաքվից գործընթացի մեկնարկի շուրջ տարբեր մեկնաբանություններ են հնչում, պաշտոնական Վաշինգտոնն ուշագրավ նրբերանգ է ավելացնում հեռակա բանավեճին։ ԱՄՆ-ը ճանաչում է Լեռնային Ղարաբաղի բնակչության դերակատարումը իր ապագան որոշելու հարցում․ այս մասին «Արմենպրես»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսին։

Եվրամիության արտաքին քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելն Արարատ Միրզոյանի հետ հանդիպմանը փաստել է՝ Հայաստանն ու Ադրբեջանը դեռևս հեռու են համաձայնությունից, սակայն Եվրամիությունը պատրաստ է աջակցել Երևանի և Բաքվի միջև համաձայնագրի ձեռքբերմանը։

«Մենք աշխատում ենք երկու կողմերի հետ, որպեսզի նրանք իսկապես ձգտեն այդ համաձայնությանը: Բայց մենք դեռ հեռու ենք դրանից։ Սակայն եթե դա տեղի ունենա, ԵՄ-ն կտրամադրի բոլոր հնարավոր օգնությունները՝ աջակցելու համաձայնագրի իրականացմանը»- ասել է Բորելը։

ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն իր հերթին շեշտում է՝ ի սկզբանե գիտեին, որ խաղաղության գործընթացը դժվար է լինելու, բայց օրակարգը մնում է նույնը։ Առաջնային է Արցախի անվտանգությունն ու իրավունքների պաշտպանությունը և սրանից է բխելու Արցախի կարգավիճակը, որի շրջանակում էլ բանակցում են։

Օրվա ավարտին Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը հաղորդագրություն տարածեց՝ հերքելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այն հայտարարությունը, թե սահմանների դելիմիտացիայի հարցով ծրագրված հանդիպումները Հայաստանն է չեղարկել։

«Հայկական կողմը որևէ հանդիպում չի չեղարկել և չի մերժել: Երկու երկրների ղեկավարների՝ Սոչիում և Բրյուսելում ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակում հայկական կողմը շարունակում է պատրաստակամ լինել հանձնաժողովների աշխատանքների մեկնարկը տալու համար»,- ասվում է գերատեսչության հայտարարության մեջ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան