Հոգեբանական աջակցությունն ու վերականգնողական բժշկական օգնությունը հնարավորինս հասանելի կլինեն․ ՀՀ ԱՆ

Լուրեր

19.05.2026 | 13:37
70 մլն դրամ փոխառություն, 2 առանձնատուն․ ինչ է հայտարարագրել ԴՕԿ-ի առաջին համարը
19.05.2026 | 13:32
ՌԴ-ում միջուկային ուժերի զորավարժություններ կանցկացվեն՝ ավելի քան 64,000 անձնակազմի մասնակցությամբ
19.05.2026 | 13:26
«Ուժեղ Հայաստան»-ի քարոզարշավը․ ՈՒՂԻՂ
19.05.2026 | 13:20
Էդուարդ Սպերցյանը խոսել է մեջքի խնդիրների մասին
19.05.2026 | 13:12
Հայաստանն ու Լիտվան ռազմավարական գործընկերության հռչակագիր են ստորագրել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.05.2026 | 13:03
178 հազար եվրո՝ որպես շահաբաժին․ ինչ է հայտարարագրել Սուրեն Պետրոսյանը
19.05.2026 | 12:54
«Միասնության թևեր»-ի քարոզարշավը․ ՈՒՂԻՂ
19.05.2026 | 12:52
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Յարոսլավլի վրա. դեպի Մոսկվա ճանապարհը մի քանի ժամով փակվել է
19.05.2026 | 12:43
Հայտնի է՝ ով է «Մանչեսթեր Սիթիում» փոխարինելու Խոսեպ Գվարդիոլային
19.05.2026 | 12:32
Երբ և ինչ պայմանների իրականացման դեպքում կբացվի Հայաստան-Թուրքիա սահմանը. Անկարայում Ադրբեջանի դեսպանի հայտարարությունը
19.05.2026 | 12:24
«Բարսելոնայի» ֆուտբոլիստը չի մասնակցի ԱԱ-2026-ին, Յամալը կարող է բաց թողնել մեկնարկային խաղերը
19.05.2026 | 12:15
Երևանում խուզարկություններ են // ՀՀ-ն տեղական արտադրության զենք է արտահանել․ ԼՈՒՐԵՐ
19.05.2026 | 12:15
ՀՀ և Լիտվայի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի և Կեստուտիս Բուդրիսի համատեղ ասուլիսը. ՈՒՂԻՂ
19.05.2026 | 12:11
«Տերյանից պիտի վերունք էդ փողը»․ ըստ ՀԿԿ-ի՝ «Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուն ընտրողների վարձավճարներն է վճարել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.05.2026 | 12:02
«Անկախ դիտորդը» անհամաչափ և ընտրողական է համարում Արթուր Օսիպյանի ձերբակալությունը
Բոլորը

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այցելել է Հերոսների վերականգնողական քաղաք, որը կառուցվում է ռազմական գործողությունների ժամանակ հաշմանդամություն ստացած զինծառայողների, նրանց ընտանիքի անդամների համար․ տեղեկացնում են ՀՀ ԱՆ-ից։

«Հոգեկան առողջության կենտրոնն ապահովում է զինվորների և նրանց ընտանիքների հոգեբանական, մտավոր և սոցիալական վերականգնումը: Կենտրոնում բացվել է թվայնացված հոգեբանության բուժման սենյակ, որտեղ զինվորները սթրեսային վիճակից կկարողանան դուրս գալ` կենտրոնի հոգեբանական օժանդակությամբ` վախերի կառավարման ու հաղթահարման ծրագրով:

«Ուրախ եմ, որ նման բարձր չափանիշներին համապատասխանող կենտրոն է ձևավորվում: Ուզում եմ ընդգծել, որ Հայաստանում գործող բոլոր հոգեբանական և հոգեբուժական ասոցիացիաների, կառույցների, մասնագիտական կենտրոնների ներգրավմամբ կոալիցիա է ստեղծվել և այս համագործակցության շնորհիվ` ավելի կարգավորված, ավելի որակյալ ծառայություններ կմատուցվեն մեր հանրությանը: Հուսով եմ` կենտրոնը կզարգանա և հավելյալ ծառայություններ կներգրավվի, իսկ տեխնոլոգիները կօգնեն առողջությունը վերականգնելու, պահպանելու, վախերը, հոգեբանական որոշակի իրավիճակները հաղթահարելու գործում»,- նշել է Անահիտ Ավանեսյանը:

Հիշեցնենք, որ վերջերս առողջապահության նախարարությունը պետական աջակցությամբ 40-ից ավելի կազմակերպությունների հետ կնքել է հուշագիր` «Հոգեկան առողջություն» կոալիցիա, որը թույլ կտա դիմակայել հոգեկան առողջության մարտահրավերներին և կհանդիսանա ոլորտի խնդիրների լուծման կարևորագույն քայլերից մեկը»,- ասված է հաղորդագրությունում։