Ժաննա Անդրեասյանը մասնակցել է դպրոցների համապարփակ անվտանգությանը վերաբերող վեբինարին

Լուրեր

15.09.2026 | 18:52
Հայաստանի հավաքականի բասկետբոլիստը կխաղա ԱՄՆ-ում
15.09.2026 | 18:42
Վահան Բիչախչյանը մոտ է խաղադաշտ վերադառնալուն
15.09.2026 | 18:30
«Դաշնակցական բոլշևիզմ»-ից մինչև «ՀՀՇ-ի ծիլեր». գաղափարախոսական պարադոքս՝ ԱԺ-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 18:22
«Այ քեզ շնիկ․ ինչ քաջ է նա, որ հաչում է փղի վրա»․ Խաչատրյանը՝ ՀՅԴ-ի վերաբերյալ ՔՊ-ի դիտարկումների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 18:10
ԵԽ-ն հաստատեց ՀՀ-ի համար առևտրի արտոնյալ պայմանների ռեժիմը // Առուշ Առուշանյանը չի ազատազրկվի․ ԼՈՒՐԵՐ
15.09.2026 | 18:03
«Քրոջս հաշվին եք ուզում «հողեր հետ բերել», որը զոհվել է 2022-ին՝ ծառայության ընթացքում»․ Ալխաս Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 17:56
Ըստ ՔԿ-ի՝ Տաթևի վարչական ղեկավար Գոռ Մինասյանը անասնապահին տարիներ շարունակ հարկադրել է անվճար աշխատել
15.09.2026 | 17:53
Հայտնի է՝ որ ստադիոններն են ընդունելու եվրագավաթների եզրափակիչներն առաջիկա տարիներին
15.09.2026 | 17:45
Ռուբինյանին առաջարկում եմ պատվիրակություն ձևավորել և մեկնել Բաքու, հանդիպել պատանդներին․ Վարդանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 17:38
Մեկնարկել է Հայաստան – Չեռնոգորիա հանդիպման տոմսերի վաճառքը
15.09.2026 | 17:33
Աջակցում ենք ՀՀ-ի հետ խաղաղությանը․ Հաքան Ֆիդանը՝ Բաքվում
15.09.2026 | 17:29
Հունվար-օգոստոսին Ադրբեջանից Հայաստան է արտահանվել 17 մլն 602,76 հազար դոլարի արտադրանք
15.09.2026 | 17:17
Հանցավոր ծագում ունեցող 75 մլն դրամ է փոխանցվել պետական բյուջե
15.09.2026 | 17:06
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Բունդեսթագի պատվիրակությանը
15.09.2026 | 16:53
Ըստ ՔԿ-ի՝ տղամարդը կնոջը դուրս է գցել ընթացող մեքենայից՝ 4-ամյա դստեր ներկայությամբ
Բոլորը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը մասնակցել է «Դպրոցների համապարփակ անվտանգություն 2022-2030. կլիմա, COVID-19, հակամարտություն՝ կրթության և անվտանգության շարունակական վտանգների կառավարում» թեմայով առցանց վեբինարին. տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։

««GADRRRES»-ի և «Save the Children» միջազգային կազմակերպությունների կողմից կազմակերպված առցանց հանդիպմանը փոխնախարարը «Ռիսկից մինչև ճկունություն. երիտասարդների դերը Հայաստանում կլիմայի փոխակերպման և ԱՌՆ (աղետների ռիսկերի նվազում) գործողություններում» թեմայի շրջանակում հանդես է եկել զեկուցմամբ:

Ժաննա Անդրեասյանը նշել է, որ նմանաբնույթ հանդիպումները շատ կարևոր են, ուստի Հայաստանը պատրաստակամ է ակտիվ մասնակցություն ունենալ
«Երեխաների և երիտասարդների նախապատրաստական գլոբալ հանդիպում աղետների ռիսկի նվազեցման գլոբալ պլատֆորմի 7-րդ նստաշրջանի» (2022 թ.) շրջանակում իրականացվող միջոցառումներին:

Փոխնախարարը նախ հակիրճ խոսել է Հայաստանի պատմության ու աշխարհագրական դիրքի մասին, այնուհետև անդրադարձել 2021-2026 թթ. ՀՀ կառավարության կողմից կրթական համակարգում նախատեսվող բարեփոխումներին:

«Բարեփոխումների շրջանակում գործընկերների հետ համագործակցության միջոցով սեյսմիկ անվտանգության տեսանկյունից կառուցվում, հիմնանորոգվում և վերակառուցվում է 500 մանկապարտեզ և 300 դպրոց: Հայաստանի աշխարհագրական դիրքը ստիպում է մեզ հատուկ ուշադրության կենտրոնում պահել ոչ միայն կառույցների սեյսմակայունության, այլև կրթական ծրագրերում թեմատիկ տեղեկատվական հատվածի ներառման հարցը»,- ասել է Ժաննա Անդրեասյանը:

Վեբինարին մասնակցել է նաև ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի կլիմայական փոփոխությունների պատասխանատու Վիգեն Շիրվանյանը:

Կազմակերպիչների խոսքով՝ նիստի նպատակն է ներկայացնել և քննարկել դպրոցների անվտանգության ապահովումը, ինչպես նաև կրթության և անվտանգության շարունակականության ծրագրի շրջանակի, բաղադրիչների ու մոտեցման անհրաժեշտ վերակառուցումը CSS-ի կողմից տրամադրվող ռիսկային միջավայրի պայմաններում: 2022-2030 թթ. ծրագրի միջոցով մասնակիցները մասնագետներից ու փորձագետներից տեղեկատվություն ստանալու հնարավորություն են ունենալու:

Հավելենք, որ Դպրոցների համապարփակ անվտանգության (CSS) շրջանակը ներդրվել է 2012 թ. և թարմացվել 2016 թ.՝ հիմք ստեղծելով Անվտանգ դպրոցների համաշխարհային նախաձեռնության համար, որը հաստատվել է ավելի քան 60 երկրների կողմից: «GADRRRES»-ը և նրա տարածաշրջանային մասնաճյուղերը սկսել են վերանայել CSS շրջանակը 2020 թ.-ին՝ կրթական ոլորտի միջոցով ուժեղացնելու հավաքական գործողությունները: Դրա համար խթան են հանդիսացել կլիմայի փոփոխության աճող վտանգներն ու ռիսկերը»,- ասված է հաղորդագրությունում։