Պետական ծառայողներն ապօրինի ծագման գույքը նույնիսկ տարիներ անց չեն վայելելու․ Վահե Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.09.2026 | 22:55
«Ինտերը» 0:2-ից հետո կամային հաղթանակ է տարել «Նապոլիի» նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.09.2026 | 19:58
Քննարկվել են Հայաստանի և Իրաքյան Քուրդիստանի միջև տնտեսական կապերի զարգացման հնարավորությունները
05.09.2026 | 19:33
Կաթողիկոսի ու 6 եպիսկոպոսների գործով դատախազ Խաչատուր Գալստյանն իր դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից
05.09.2026 | 18:31
«Հեծանվային մեծ սպորտը գալիս է Հայաստան». ներկայացվել է «Tour of Armenia»-ի խորհրդանիշը
05.09.2026 | 17:59
ԱՄՆ-ում շուրջ 50 աշխատակից ստի դետեկտորով ստուգվել է գաղտնի տեղեկությունների արտահոսքի պատճառով
05.09.2026 | 17:31
1,4 միլիոն ֆայլ․ հաքերները հրապարակել են Բեռլինի Սենատից գողացված տվյալները
05.09.2026 | 16:58
Վանաձորում, Ալավերդիում և Հրազդանում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
05.09.2026 | 16:35
Ընթերցանությունը կենսակերպ պետք է դառնա․ Ժաննա Անդրեասյան
05.09.2026 | 15:55
ԱՆ-ն առաջարկում է լուծարել հարկային հաշվետվություն չներկայացրած ընկերությունները
05.09.2026 | 15:22
Հայաստանը պատրաստվում է վավերացնել մարդու օրգանների թրաֆիքինգի դեմ ԵԽ կոնվենցիան
05.09.2026 | 14:42
Օդի ջերմաստիճանը զգալիորեն կնվազի
05.09.2026 | 14:20
Հեղափոխության համար չեմ զղջում. Արմեն Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
05.09.2026 | 13:49
Էլիզա Գասպարյանը որոնվում է որպես անհետ կորած
05.09.2026 | 13:31
Վթարային ջրանջատում Երևանի վարչական շրջաններում
05.09.2026 | 13:11
Փաշինյանը հեռացավ Սիմոնյանի ուղեկցությամբ. հարցերի չպատասխանեց․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքի նպատակը կոռուպցիայի դեմ պայքարն է։ Եթե անձը, որը պաշտոն ստանձնելուց առաջ ունեցել է գույք, բայց չի կարող հիմնավորել այդ գույքի ձեռք բերման օրինականությունը՝ օրենքի իմաստով, ապա այդ գույքի բռնագանձումը չի կարող պետական կոռուպցիայի դեմ պայքարի հանրային շահը սպասարկել, որովհետև նա առհասարակ պետական պաշտոնյա չի եղել այդ ընթացքում։ Factor TV-ի հետ զրույցում անդրադառանլով «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքի» վերաբերյալ Սահմանադրական դատարանի որոշմանը՝ այս մասին ասաց Սահմանադրական դատարանի փոխնախագահ Վահե Գրիգորյանը։

Ըստ նրա՝ բռնագանձումը չի ծառայելու այն նպատակին, ինչ Սահմանադրական դատարանն է նշել իր որոշման մեջ՝ ասելով, որ սա շատ ազդեցիկ ուղերձ է լինելու բոլոր պետական ծառայողներին առ այն, որ գույքային բարեվարքության կանոնների խախտմամբ կամ որևէ այլ կերպ չհիմնավորված ապօրինի ծագում ունեցող գույքի ձեռքբերման դեպքում նույնիսկ տարիներ անց այդ գույքը չեք վայելելու, այն  վերադարձվելու է պետությունը։

«Սահմանադրական դատարանն ասաց՝ բռնագանձման առարկա կարող է դառնալ այն գույքը, որը ձեռք է բերվել բացառապես պետական պաշտոն ստանձնելու պահից։ Ընդ որում, Սահմանադրական դատարանը որևէ նշում չի կատարել՝ պաշտոնաթողության պահից հետո այդ գույքը կարող է բռնագանձվել, թե՝ ոչ, քանի որ օրենքի կարգավորումներն ինքնին տարածվում է նաև պաշտոնաթողության պահից հետո ժամանակահատվածին»,- բացատրեց ՍԴ փոխնախագահը։

Գրիգորյանն օրեր առաջ հրաժարականի դիմում է ներկայացրել, քանի որ ապրիլի 28-ից արդեն պետք է պաշտոնավարի որպես Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) դատավոր, սակայն այս պահին դեռևս պաշտոնավարում է որպես ՍԴ դատավոր։ Մինչ Եվրոպական դատարան մեկնելը՝ Գրիգորյանը Factor TV-ի հետ հարցազրույցում անդրադարձել է Սահմանադրական դատարանի՝ իր մասնակցությամբ կայացված առանցքային որոշումներին, ՍԴ-ի և անձամբ իր հասցեին հնչեցված քննադատություններին։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Արաքս Մամուլյան