Ինչ վիճակում է գետնանցումը ապրիլի 24-ի նախօրեին․ քաղաքապետարանի խոստումն ու իրականությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

15.11.2026 | 19:16
Փաշինյանը Կամբոջայում այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված Հայաստանի տաղավար
15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
15.11.2026 | 14:52
Նոյեմբերի 16-ին կցրտի մինչև 6 աստիճանով․ եղանակի կանխատեսումը
15.11.2026 | 14:07
Վթարային ջրանջատում Աշտարակում
15.11.2026 | 12:51
Իսրայելի հետախուզությունը ԿՀՎ-ին զգուշացրել է, որ Իրանը պատրաստվում էր անօդաչու թռչող սարքերով մահափորձ իրականացնել Թրամփի դեմ
15.11.2026 | 12:32
Փաշինյանը Կամբոջայում մասնակցում է Ֆրանկոֆոնիայի 20-րդ գագաթնաժողովին
15.11.2026 | 11:36
Հայաստանում կենսաչափական անձնագիրը 24 ժամում ստանալը կարժենա 88,650 դրամ
15.11.2026 | 11:08
Երևանում, Մեղրիում և Ամասիայում ջրանջատումներ են․ հասցեներ և ժամեր
Բոլորը

Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի նախօրեին Ծիծեռնակաբերդի բարձունքից ոչ հեռու գտնվող հետիոտնային գետնանցումն անմխիթար վիճակում է։ Գետնանցումը բարեկարգելու մասին Երևանի քաղաքապետարանը հայտարարել էր դեռ հունվարին։

«Առաջիկայում տեղի կունենան բարեկարգման աշխատանքներ, և մեր քաղաքացիներին կվերադարձնենք ավելի բարեկարգ, հարմարավետ ու անվտանգ գետնանցում»,- ասել էր Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Սերոբ Սարգսյանը։

Քաղաքացիները դեռ սպասում են խոստացված բարեկարգ ու անվտանգ գետնանցմանը, այնինչ հայտարարությունից 3 ամիս անց անգամ մրցույթ չի հայտարարվել։

Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչությունից Factor TV-ին հայտնեցին, որ Հալաբյան-Լենինգրադյան փողոցների հատման գետնանցումում Աջափնյակ վարչական շրջանի կողմից կատարվել են քանդման և մաքրման աշխատանքներ` տարածքը բերելով պատշաճ տեսքի, իսկ «Երքաղլույս» ՓԲԸ-ի կողմից կատարվել է լուսավորության ցանցի անցկացում:

«Ճիշտ ասած, այս պահին վիզուալ չգիտեմ՝ ինչ վիճակ է, վարչական շրջանի ղեկավարի հետ կխոսեմ»,- գետնանցման անմխիթար վիճակի վերաբերյալ Երևանի ավագանու ՔՊ խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանի աձագանքն այսպիսին էր։

Երբ արդեն տեսանյութերով ցույց տվեցինք, թե տարածքում ինչ վիճակ է, արձագանքեց․ «Շատ լավ, այսինքն կրպակները հանել են, անցնել հնարավոր է, բայց վիզուալ առումով խնդիր կա, ճիշտ եք ասում, պիտի լուծվի»։

Փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանն էլ ասաց՝ հարցն իր համակարգման տիրույթում չէ։ Երկուշաբթի գործակարգավարական նիստի ժամանակ քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը զեկուցեց՝ ապրիլի 24-ից առաջ աշխատանքներ կարվեն ստորգետնյա անցումում։

«Ստորգետնյա անցումն Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի կողմից կարգի է բերվում, պատշաճ տեսքի կբերվի, կլուսավորվի, որտեղից կիրականացվի ծաղկի վաճառքը»,- ասաց Արեյանը։

Ստացվում է՝ հունվարին արված հայտարարությունից հետո քաղաքային իշխանությունը Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցից ընդամենն օրեր առաջ է մտածում գետնանցումը պատշաճ տեսքի բերելու մասին։ Factor TV-ին խնդրի մասին ահազանգած բնակիչները նաև հարց են բարձրացնում՝ նման իրավիճակում  «Օդային տագնապ» ազդանշանի դեպքում որքանո՞վ գետնանցումը կարող է ծառաել որպես պատսպարան։

Factor TV-ի տեսախցիկն օրվա վերջում արձանագրեց, որ քաղաքապետարանը ծածկել է գետնանցման քանդված հատվածը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան