ՀՀ-ն Սերժ Սարգսյանին մերժելուց 7 տարի անց. ինչպես տեղի ունեցավ իշխանափոխությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

15.12.2025 | 15:31
Արարատի մարզի որոշ շրջաններում 24 ժամ ջուր չի լինի
15.12.2025 | 15:23
Ստեֆեն Կարիի անհավանական նետումը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.12.2025 | 15:14
Պապոյանը՝ Բաքվից նավթ գնելու մասին//Լեհ երկրպագուների գործով ձերբակալվածներից 5-ը ռուսներ են․ ԼՈՒՐԵՐ
15.12.2025 | 15:05
Հայաստանը խստորեն դատապարտում է ահաբեկչությունը. ՀՀ ԱԳՆ-ն ցավակցել  է Սիդնեյի լողափում հարձակման զոհերի ընտանիքներին
15.12.2025 | 14:56
Հանրային քրեական հետապնդում 16 անձի նկատմամբ․ նրանցից 5-ը ռուսներ են․ ՔԿ-ն` «Նոա»-«Լեգիա» ֆուտբոլային հանդիպումից հետո տեղի ունեցած միջադեպի մասին
15.12.2025 | 14:50
ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստը․ ՈՒՂԻՂ
15.12.2025 | 14:46
Զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության են հասցրել. կա կալանավորված անձ
15.12.2025 | 14:32
Վիզաների ազատակացման գործընթացում առաջընթացը շատ կարևոր է ՀՀ քաղաքացիների համար․ Արարատ Միրզոյան
15.12.2025 | 14:21
Ամերիկացի հայտնի դերասան Ռոբ Ռայներն ու կինը մահացած են հայտնաբերվել Լոս Անջելեսում իրենց տանը
15.12.2025 | 14:12
Թմրանյութ օգտագործած վարորդներին կբացահայտեն տեխնիկական սարքերի միջոցով. նոր նախագիծ
15.12.2025 | 14:00
Ցորենի նոր խմբաքանակ է գալիս Ադրբեջանով, հացի գնի վրա ազդելո՞ւ է, չեմ կարող ասել. Պապոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.12.2025 | 13:49
Ուիթկոֆը հայտարարել է Բեռլինում Զելենսկիի հետ բանակցություններում «նշանակալի առաջընթացի» մասին
15.12.2025 | 13:40
Այո՛, ժողովրդավարությունը պետք է փող ունենա. Գևորգ Պապոյանը` ԵՄ-ի աջակցության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.12.2025 | 13:31
Հեյդար Ալիևի արձանին «Ստալին» գրած ընդդիմադիր ադրբեջանցի ակտիվիստը «ինքնասպան է եղել» բանտում
15.12.2025 | 13:20
Իշխանությունը ԵՄ-ից գումարներ է «քերում» ընդդիմադիրներին պախարակելու համար. Գառնիկ Դանիելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Յոթ տարի առաջ այս օրը Երևանի և հանրապետության այլ քաղաքների փողոցներում ցնծություն էր։ 10 տարվա պաշտոնավարումից հետո հրաժարական էր տվել Սերժ Սարգսյանը։ Հանրապետական իշխանության ռիժիմի տապալումը և Սերժ Սարգսյանի` երրորդ ժամկետով կառավարման կանխումը Հայաստանի քաղաքացին տոնում էր շամպայնով, օրը ցերեկով հրավառություն անելով ու երգուպարով։

Յոթ տարի առաջ իշխանության եկավ հեղափոխական Նիկոլ Փաշինյանը և իր թիմակիցների հետ խոստացավ առանցքային փոփոխություններ բոլոր ոլորտներում: Հարյուր հազարավոր քաղաքացիներ հավատացին Փաշինյանի խոստումներին և միացան կոռուպցիայի, թալանի, ընտրակեղծարարության, մարդու իրավունքների ոտնահարման, հեռախոսային արդարադատության ու արատավոր այլ երևույթների համար բարենպաստ պայմաններ ստեղծած իշխանությունների մերժմանը:

Շարժման մեկնարկը տրվել էր Գյումրիից՝ Փաշինյանի և մի խումբ համախոհների քայլարշավով։ Փոփոխությունների ձգտող քաղաքացիները Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ շուրջ 10 օր փողոցային պայքար էին մղում։

Երևանի փողոցներում երթևեկությունը կաթվածահար էր, հակաիշխանական բողոքի գործողություններն ուղեկցվում էին դասադուլներով և գործադուլներով։ Թիմակիցների կողմից անփոխարինելի հռչակված Սերժ Սարգսյանի դիրքերն այնքան էին թուլացել, որ նա Նիկոլ Փաշինյանի հետ ուղիղ եթերում բանակցելու պատրաստակամություն հայտնեց։

2018 թվականի ապրիլի 22-ին Սարգսյանն ու Փաշինյանը դահլիճ էին մտել միաժամանակ նույն դռնից։ Թե մինչ այդ ինչ էին հասցրել քննարկել, անհայտ է, սակայն հրապարակային բանակցությունները չորս րոպեից տապալվում են։ Դեռ վարչապետի կարգավիճակում գտնվող Սերժ Սարգսյանը հեռանում է։

Այս հանդիպումից մի քանի ժամ անց դիմակավորված ԱԱԾ-ականները Էրեբունի վարչական շրջանից առևանգում են Նիկոլ Փաշինյանին։ Այս փաստը նպաստում է, որ Հանրապետության հրապարակում հավաքված ընդվզող քաղաքացիների թիվը շեշտակի աճի։ 24 ժամ անց Սերժ Սարգսյանը հայտարարում է հրաժարականի մասին՝ հրաժեշտի ուղերձում գրելով՝ Նիկոլ Փաշինյանը ճիշտ էր, ես սխալվեցի։

Իշխանությունը կորցնելուց չորս տարի անց Սերժ Սարգսյանը բացահայտում է իր և 2018-ին առաջին փոխվարչապետ Կարեն Կարապետյանի գաղտնի խոսակցությունից մի հատված, ըստ որի՝ Հայաստանի ղեկը պետք է անցներ Կարեն Կարապետյանին։

Սարգսյանի հրաժարականից հետո գործադիր իշխանությունը Հանրապետականների ձեռքում շարունակեց մնալ մինչ մայիսի 8-ը։ Այդ ժամանակահատվածում ևս մեկ բանակցություն էր նախատեսվում շարժման առաջնորդի և գործադիր իշխանության միջև։ Ապրիլի 27-ին Մարիոթ հյուրանոցում նախատեսված էր հանդիպում Փաշինյանի և Կարեն Կարապետյանի միջև, սակայն Կարապետյանը չներկայացավ։

Սերժ Սարգսյանի հրաժարականից 15 օր անց Նիկոլ Փաշինյանը ՀՀԿ-ի քվեների շնորհիվ ընտրվեց Հայաստանի վարչապետ։ Խորհրդարանում կողմ քվեարկեցին նաև Ծառուկյան դաշինքի  և  ներկայում Փաշինյանին անխնա քննադատող Հայ Հեղափոխական Դաշնակցության պատգամավորները։

Իշխանափոխությունից յոթ տարի անց վերստին ակտիվացել է հարցը՝ Սերժ Սարգսյանն աջակցե՞ց Փաշինյանին վարչապետ դառնալու հարցում, թե՝ ոչ։ Վերջին շրջանում այս հարցն առավել ակտիվ շրջանառում են Ռոբերտ Քոչարյանի թիմակիցները։

Իշխանազրկվելուց յոթ տարի անց Սերժ Սարգսյանն անձամբ է անդրադարձել այս հարցին և չտալով քոչարյանական թևի անունը՝ գնահատական տվել իրեն վերագրվող մեղադրանքներին։

Յոթ տարի առաջ այս օրը իշխանությունն անուղղակի Փաշինյանին փոխանցելուց հետո Սերժ Սարգսյանն այսօր հայտարարում է՝ իր առաջնահերթությունն է նրան հեռացնել իշխանությունից։

Արդյո՞ք Սերժ Սարգսյանը նպաստել է Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուն, ինչո՞ւմ էր Փաշինյանը ճիշտ, իսկ ինքը՝ սխալ․ սրանք հարցեր են, որոնց պատասխանները հանրությունը, հնարավոր է, երբեք էլ չստանա։ Փաստ է,  որ Նիկոլ Փաշինյանի կողմից Սերժ Սարգսյանին վերագրվող հանցագործությունների բազմաթիվ դրվագներից որևէ մեկով Սարգսյանն այդպես էլ չկանգնեց դատարանի առաջ։

Այս և բազմաթիվ այլ մեղադրանքների ֆոնին Սերժ Սարգսյանին պատասխանատվության կանչելու փորձ արվեց կես մլրդ դրամ դիզվառելիքի գործով, որով էլ նա առաջին ատյանի դատարանի կողմից արդարացվեց։ Ներկայում վերաքննիչ դատարանը բեկանել է առաջին ատյանի որոշումը։ Սարգսյանին առաջադրված մյուս  մեղադրանքն  Իսակովի պողոտային և Եռաբլուր պանթեոնին հարակից տարածքների հողամասերի ապօրինի օտարման գործով է։ Ընդգծենք, որ Սերժ Սարգսյանը գեթ մեկ օր անազատության մեջ չի անցկացրել։ Իսկ համաժողովրդական շարժմամբ մերժվելուց հետո  նա վեց ամիս շարունակեց ապրել Նիկոլ Փաշինյանի հարևանությամբ՝ կառավարական առանձնատանը։

Նիկոլ Փաշինյանը Սերժ Սարգսյանի իշխանազրկումից յոթ տարի անց էլ նրան շարունակում է ներկայացնել որպես իր հիմնական մրցակիցներից մեկը՝ պարբերաբար նրան ու մյուս նախագահներին բանավեճի կոչ անելով։

Նիկոլ Փաշինյանն ու իր թիմն այժմ պատրաստվում են 2026 թվականին կայանալիք ԱԺ ընտրություններին, որոնց ընթացքում մրցակցությունը, ըստ ամենայնի, կրկին կլինի Սերժ Սարգսյանի ղեկավարած ՀՀԿ-ի և այս երկու ուժերի կապակցվածության մասին բարձրաձայնող Ռոբերտ Քոչարյանի հետ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան