Ադրբեջանական Սումգայիթում Bayraktar անօդաչու թռչող սարքեր կարտադրվեն
Քաղաքականություն
13.05.2025 | 22:22
«Bayraktar Teknoloji Azərbaycan» ՍՊԸ-ն ստացել է ադրբեջանական Սումգայիթի քիմիական արդյունաբերության պարկի ռեզիդենտի կարգավիճակ։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ պարկի ռեզինդենտների թիվը հասել է 39-ի։
Արդյունաբերական պարկի տարածքում ընկերությունն իրականացնելու է «Անօդաչու թռչող սարքերի արտադրություն» նախագիծը։
Հավելենք, որ 2023 թվականին Ադրբեջանի պաշտպանության նախարարության և թուրքական «Բայքար» ընկերության միջև ստորագրված մտադրությունների արձանագրությունը նախատեսում է համագործակցություն Ադրբեջանում անօդաչու թռչող սարքերի համատեղ արտադրության կազմակերպման։
Baykar ընկերության տեխնիկական գծով տնօրենը Սելջուկ Բայրաքթարն է։ Նա Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի փեսան է։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի