Պատմության ուսուցչուհին հակափաստարկ չունի. Արմավիրի մարզպետարանի արձագանքը` Մերձավանի դպրոցի դասադուլին

Լուրեր

08.09.2026 | 19:41
Համագործակցություն՝ հանուն կրթության․ Երեմյան ընկերությունների խումբը և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը ստորագրեցին հուշագիր
08.09.2026 | 19:30
ՌԴ-ի հետ չենք ամուսնացել, որ ապահարզան տանք․ քաղաքացիներն ուզում են ՀՀ-ն ԵՄ-ի անդամ դառնա, հանրաքվե պետք չէ․ Հասմիկ Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 19:17
Բյուրեղավանից Աբովյանի ԲԿ տեղափոխված բուժառուների առողջական վիճակում դրական դինամիկա կա․ Ավանեսյան
08.09.2026 | 18:58
Թրամփն ու Պուտինը մեկժամյա հեռախոսազրույց են ունեցել
08.09.2026 | 18:45
Անթալիայում մոլեգնում են անտառային հրդեհները, բնակիչները տարհանվում են․ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 18:32
Հայաստան-Թուրքիա սահմանի թուրքական Ալիջան անցակետի բացման ​​շինաշխատանքները շարունակվում են. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
08.09.2026 | 18:24
Մալաթիայի բաժնի համայնքային ոստիկանները դրամանենգության դեպք են բացահայտել․ 68-ամյա տղամարդը ձերբակալվել է
08.09.2026 | 18:13
Կարևորում ենք Հյուսիսային Մակեդոնիայի հետ քաղաքական երկխոսության ակտիվացումը․ Փաշինյան
08.09.2026 | 18:04
Ռենուարի թանգարանից 9 մլն եվրոյի նկարներ են գողացել
08.09.2026 | 17:54
Միջազգային աստղերով ու նոր ծրագրերով․ Սիմֆոնիկ նվագախումբը սկսում է 21-րդ համերգաշրջանը
08.09.2026 | 17:42
Ռուսաստանում գեներալի սպանության փորձի կասկածանքով Մոլդովայի քաղաքացի է ձերբակալվել
08.09.2026 | 17:31
Պորտաբույծների պորտը պետք է կտրել․ Տիգրան Ավինյանը՝ համատիրությունների մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 17:22
Հայկական ճարտարապետության նոր հասցեն․ Amanoo-ի միջազգային ճանապարհը
08.09.2026 | 17:13
Ռուսական կողմի սահմանափակումները չեն համապատասխանում ԵԱՏՄ սկզբունքներին. Էկոնոմիկայի փոխնախարար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 17:02
Ռուսական ԱԹՍ-ն ուղիղ եթերի ժամանակ հարվածել է ուկրաինական հեռուստաալիքի շենքին
Բոլորը

«Մերձավանի դպրոցում դասադուլավոր ուսուցիչները, ծնողները, երեխաները և պատմության ուսուցչուհին որևէ կերպ չեն կարող համաձայնության եզր գտնել և աշխատել։ Դպրոցում հստակ խնդիր կա, որը, հուսով ենք, շուտով, ըստ ընթացակարգի, կհանգուցալուծվի»,- Factor TV-ի հետ զրույցում նշեց Արմավիրի մարզպետի օգնական Մանվել Մելիքյանը՝ անդրադառնալով այսօր վաղ առավոտից Մերձավանի միջնակարգ դպրոցում մեկնարկած դասադուլին։

Հիշեցնենք՝ ուսուցիչները, ծնողներն ու աշակերտները դժգոհում են նույն դպրոցի պատմության ուսուցչուհի Ռոզա Դավթյանից։ Նրանց պնդմամբ՝ Դավթյանն արդեն 6 ամիս դասավանդում է դպրոցում և ուսուցչին ոչ հարիր վարք է դրսևորում․  վիրավորում է աշակերտներին, ուսուցչական կազմին, ոչ պատշաճ կերպով է արտահայտվում արցախցիների մասին:

Մարզպետի օգնականը նշեց, որ վերջին 2-3 ամսվա ընթացքում Արմավիրի մարզպետարանի ներկայացուցիչները պարբերաբար այցեր են կազմակերպել դպրոց։ Ապա հավելեց՝ մեկ անգամ չէ, որ այնտեղ խախտվել է դասապրոցեսը․

«Ներկայացված մեղադրանքներին Ռոզա Դավթյանը որևէ հակափաստարկ բերել չի կարողանում, միայն ասում է, թե դասադուլավորները ստում են և զրպարտում իրեն։ Բայց փաստը մնում է փաստ, որ դասապրոցեսը խաթարված է, դպրոցում են նաև ոստիկանության ներկայացուցիչներ»:

Մանվել Մելիքյանը շեշտեց` Ռոզա Դավթյանը երեք նկատողություն  է ստացել, սակայն երրորդ նկատողությունն արվել է ընթացակարգի խախտմամբ և աշխատանքից հեռացվելուց հետո կրկին կարողացել է վերականգնվել  նույն հաստիքում։

«Տնօրինությունն իրավունք ունի դարձյալ նկատողությունը տալու, և եթե բանը նորից հասնի դրան և դա ճիշտ ընթացակարգով արվի, Դավթյանը կհեռացվի: Մեր նպատակը դասապրոցեսի բնականոն հունը ապահովելն է, և մենք չենք կարող աչք փակել խախտում արձանագրելու դեպքում: Հուսանք` դպրոցում ծագած խնդիրը շուտով հանգուցալուծում կստանա»,- եզրափակեց մարզպետի օգնականը:

Աննա Բաբաջանյան