Հայոց ցեղասպանությունը պատմություն չէ, այլ ակտուալ քաղաքականություն․ Գայանե Մախմուրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

Հայոց ցեղասպանությունը պատմություն չէ, այլ քաղաքականություն, կարծում է պատմագիտության դոկտոր Գայանե Մախմուրյանը։ Factor TV-ին տված հարցազրույցում նա հայտարարում է՝ ցեղասպանության վտանգը միշտ է առկա, և կան պետություններ, որոնք հակված են ցեղասպանության կամ մարդկության դեմ հանցագործության՝ «ցեղասպան տեսակի պետություններ»։

Հայաստանը պետք է համագործակցի այդ հարցով զբաղվող բոլոր միջազգային ատյանների հետ, կարծում է պատմաբանը։ Մախմուրյանի կարծիքով՝ 1918 թվականի պարտության ծանրագույն պայմաններում Առաջին հանրապետության դիվանագիտությունը կարողացավ հասնել աննախադեպ հաջողության՝ կանգնեցնել թուրքերի հետագա հարձակումն ու պահպանել հայկական պետականությունը ոչ մեծ տարածքի վրա։

Ընդ որում, ըստ պատմաբանի, եթե չլիներ Առաջին համաշխարհային պատերազմում Օսմանյան կայսրության պարտությունը, արևմտյան հայերի պատմությունը կկրկնվեր նաև արևելյան հայերի հետ։

Գայանե Մախմուրյանը նշում է, որ հայերին ոչնչացնելու՝ Թուրքիայի քաղաքականությունը փոխառել է նաև Ադրբեջանը, որը Նախիջևանում ոչնչացրել է հայ բնակչության ցանկացած հետք։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Սամվել Մելիքսեթյան