Փաշինյան-Ալիև բրյուսելյան պայմանավորվածությունը դեռ կյանքի չի կոչվել. ՀՀ ԱԳՆ-ն սահմանազատման հանձնաժողովի ստեղծման ու կազմի մասին ոչինչ չի հայտնում

Լուրեր

18.05.2026 | 12:54
«Նիկոլ, քեզ ջրելու ենք»․ դիմակավոր անձինք սպառնում են Փաշինյանին, նա արձագանքում է կոշտ բառապաշարով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.05.2026 | 12:46
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ
18.05.2026 | 12:45
«Ագարակ» անցակետում շինսալիկներ տեղափոխող բեռնատարից 28 կգ հաշիշ է հայտնաբերվել․ ՊԵԿ
18.05.2026 | 12:34
Հայ բռնցքամարտիկները 3 ոսկե մեդալով կվերադառնան Կաունասից
18.05.2026 | 12:26
ՔՊ-ին սատարող անձի լուսանկարով անպարկեշտ տեսանյութ հրապարակելու դեպքով քրեական հետապնդում է հարուցվել
18.05.2026 | 12:25
Ադրբեջանից ՀՀ արտահանումը 2026 թվականի սկզբից գերազանցել է 9,6 միլիոն դոլարը
18.05.2026 | 12:18
Յանիկ Սիները հաղթել է Հռոմի «Մասթերսում» ու սահմանել ռեկորդ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.05.2026 | 12:10
ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
18.05.2026 | 12:10
«Ուժեղ Հայաստանի» 7 ներկայացուցիչ կալանավորվել է // Արցախի թանգարանները ոչնչացման վտանգի տակ են․ ԼՈՒՐԵՐ
18.05.2026 | 12:03
Լիտվայում ուկրաինական անօդաչու թռչող սարք է ընկել
18.05.2026 | 11:55
Ընդամենը 3 մլն դրամ եկամուտ. ինչ է հայտարարագրել ԱԺԲ-ի ցուցակի առաջին համարը
18.05.2026 | 11:44
5.3 մլն դրամի հափշտակություն․ ՀՊՄՀ-ի պրոռեկտորի, նրա որդու և Սմբատ Լպուտյանի գործն ուղարկվել է դատարան
18.05.2026 | 11:38
Անդրեյ Երմակին հաջողվել է հավաքել գրավի գումարը. նա ազատ կարձակվի կալանքից
18.05.2026 | 11:30
Փաշինյանը քաղաքացու հետ թեժ վիճեց․ «Ռոբին էլ, կալուգացուն էլ սատկացնելու եմ»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.05.2026 | 11:19
Հայ սամբիստներն 9 մեդալ են նվաճել Եվրոպայի առաջնությունում
Բոլորը

Նիկոլ Փաշինյանի մատնանշած ժամկետից անցել է ավելի քան կես ամիս, սակայն Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման աշխատանքների հանձնաժողովի ստեղծման մասին նորություն դեռ չկա:

Հիշեցնենք՝ ապրիլի 6-ին Բրյուսելում կայացած Փաշինյան-Միշել-Ալիև հանդիպումից հետո կողմերը հայտարարեցին մինչև ապրիլի վերջ համատեղ հանձնաժողով ստեղծելու մասին, որը պետք է զբաղվի երկու երկրների միջև սահմանազատմամբ, ինչպես նաև ապահովի սահմանի երկայնքով ու հարակից տարածքներում «կայուն անվտանգային իրավիճակը»։

Հանձնաժողովի ստեղծման վերջնաժամկետից անցել է 15 օրից ավելի, բայց պաշտոնական Երևանը որևէ տեղեկություն չի հաղորդում ո՛չ հանձնաժողովի ստեղծման, ո՛չ էլ դրա հետաձգման պատճառների մասին:

Երևանի լռությունը տարակուսելի է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի՝ մայիսի 12-ին հայտնած տեղեկության ֆոնին: Նա Մոսկվա կատարած աշխատանքային այցի ընթացքում հայտնել էր, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանների դելիմիտացիայի և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների հանդիպումը նախատեսված է հաջորդ շաբաթ (խոսքն այս շաբաթվա մասին է- հեղ.) Մոսկվայում։

Factor.am-ը գրավոր հարցմամբ դիմել է ՀՀ վարչապետի աշխատակազմ՝ խնդրելով մանրամասնել, թե ինչո՞ւ չի ստեղծվել հանձնաժողովը, ե՞րբ կսեղծվի, ո՞վ է նախագահելու, ովքե՞ր են պետական կառավարման մարմիններից և փորձագիտական շրջանակներից ընդգրկված լինելու կազմում: ՀՀ կառավարությունից մեր հարցումը վերահասցեավորել են ՀՀ ԱԳ նախարարություն:

Արտաքին քաղաքական գերատեսչությունից արդեն 13-րդ օրն է՝ Factor.am-ի գրավոր հարցմանը, «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի համաձայն, պատշաճ տեղեկություն չեն տրամադրում: Այսօր ԱԳ նախարարի աշխատակազմին ևս տեղյակ ենք պահել օրենքի խախտման մասին:

Ի դեպ, ուշագրավ է, որ հայկական կողմի լռության ֆոնին մոտ մեկ շաբաթ առաջ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել էր՝ Բաքուն և Երևանը համաձայնեցրել են ադրբեջանա-հայկական սահմանի սահմանազատման հարցերով համատեղ հանձնաժողովի կազմը։ Ինչ վերաբերում է նրան, թե ով է լինելու հանձնաժողովի հայաստանյան ղեկավարը, իշխանական խմբակցությունից Factor.am-ի մի քանի աղբյուր փոխանցել են, որ հանձնաժողովը ղեկավարելու է ՀՀ փոխվարչապետերից մեկը:

Համբարձում Մաթևոսյանի գրասենյակից այսօր հերքեցին Մաթևոսյանի կողմից հանձնաժողովը ղեկավարելու մասին տեղեկությունը, Մհեր Գրիգորյանի աշխատակազմից հայտնեցին. «Հարցը քննարկման փուլում է, վերջնական որոշման առկայության դեպքում կհրապարակվի համապատասխան իրավական ակտը, որում նշված կլինեն հանձնաժողովի ղեկավարն ու անդամները»:

Ի դեպ, նշենք, որ Մհեր Գրիգորյանը ղեկավարում է տրանսպորտային ուղիների ապաշրջափակման հարցերով զբաղվող Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի միջև ստեղծված եռակողմ հանձնաժողովի հայկական պատվիրակությունը: Այս հանձնաժողովն էլ 2021 թվականի դեկտեմբերի 1-ին Մոսկվայում ձախողված հանդիպումից հետո նիստեր չի գումարել:

Նարեկ Կիրակոսյան