Տապալվե՞լ են փոխվարչապետերի բանակցությունները Մոսկվայում. Պուտինի խոստացած արդյունքները չկան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.09.2026 | 20:46
Կարդալ չգիտենք, վատ ենք հաշվում․ Հայաստանը վերջինն է տարածաշրջանում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.09.2026 | 20:30
Apple-ը ներկայացրել է iPhone 18 Pro և Pro Max մոդելները, ինչպես նաև իր առաջին «ծալվող» սմարթֆոնը
10.09.2026 | 20:18
Մասիս քաղաքում վթարային ջրանջատում կլինի
10.09.2026 | 20:05
Սիրուշոն մինչ նախագահ Քոչարյանի հարս դառնալը հայտնի աստղ էր, բայց անօրինական են համարել նրա ընկերություններ՝ 75 000 դրամ հիմնադիր կապիտալով․ Գեղամ Մանուկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.09.2026 | 19:43
Արմաշի նախկին զորանոցի տարածքը հետ են վերցնում Ջրային կոմիտեից․ «Արարատ» ՋՕԸ-ն այն չի օգտագործել
10.09.2026 | 19:30
Գնդապետի պաշտոնանկություն՝ զինվորի մահից 22 օր անց․ ինչ են ակնկալում 19-ամյա տղայի հարազատները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.09.2026 | 19:15
Առուշ Առուշանյանը Գորիսի ընտրություններում ՔՊ-ի թեկնածուն է
10.09.2026 | 19:00
Լևոն Քոչարյանի հայրը կալանավորված է, թող ինքը գլխավորի փողոցային պայքարը․ գուցե կպատմի՝ ոնց է հարստացել․ Արփի Դավոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.09.2026 | 18:49
Հայաստանը կմիանա ահաբեկչության կանխարգելման մասին ԵԽ կոնվենցիան փոփոխող արձանագրությանը
10.09.2026 | 18:39
Իրանը ժամանակավոր դադարեցրել է էներգակիրներ փոխադրող օտարերկրյա նավերի բեռնափոխադրման վճարը
10.09.2026 | 18:28
ՊՊԾ-ն հողերի օտարման գործընթացներում խախտումներ և չարաշահումներ է արձանագրել․ որքան վնաս է տրվել պետությանը
10.09.2026 | 18:23
COP17-ի համար նոր ենթակայան է կառուցվում, գործողը՝ վերազինվում
10.09.2026 | 18:11
Բայրամովը ԵՄ ներկայացուցչի հետ Ադրբեջան-Հայաստան կարգավորման գործընթացն է քննարկել
10.09.2026 | 18:01
ՀՀ-ն առնվազն 3 արբանյակ կգործարկի // Գագիկ Խաչատրյանին նորից պատգարակով էին դատարան տարել․ ԼՈՒՐԵՐ
10.09.2026 | 17:45
ՆԱՏՕ-ի դաշնակիցները խափանել են Արկտիկայում Ռուսաստանի դիվերսիոն ծրագիրը. Reuters
Բոլորը

Երեկ Մոսկվայում կայացած Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետների՝ տարածաշրջանում կոմունիկացիաների բացման և սահմանների դեմարկացիայի ու դելիմիտացիայի նպատակով հանձնաժողով ստեղծելու շուրջ քննարկումներն ընդհատվել են: Պատճառների մասին Հայաստանի Կառավարությունը մանրամասներ չի հայտնում:

Հանդիպման վերաբերյալ մանրամասներ չեն հրապարակում նաև պաշտոնական Մոսկվան և Բաքուն: Factor TV-ին փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից փոխանցեցին միայն, որ երեկ ընդհատված նիստն առաջիկա օրերին կշարունակվի, որից հետո արդեն պաշտոնապես կհայտնեն արդյունքների մասին:

Փոխվարչապետների համանախագահությամբ գործող եռակողմ աշխատանքային խմբի դեկտեմբերի 1-ի նիստը տապալվել է ադրբեջանական կողմի մեղավորությամբ․ այսօր հայտարարել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն «Ազատության»-ը տված հարցազրույցում:

ԱԽ քարտուղարը նշում է, որ ադրբեջանական կողմը Մոսկվայում կրկին առաջ է քաշել միջանցքային տրամաբանությունը, ինչը, ըստ Արմեն Գրիգորյանի, չի բխում ոչ միայն օրերս Սոչիում ստորագրված, այլ նաև 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների սկզբունքներից:

Այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքից» Սոչիում կայացած եռակողմ հանդիպումից ընդամենը երեք օր անց Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադում կայացած Տնտեսական համագործակցության կազմակերպության գագաթնաժողովում դարձյալ խոսել էին Ալիևն ու Էրդողանը։

Փոխվարչապետների մոսկովյան տապալված բանակցությունների ֆոնին հիշարժան է դառնում նոյեմբերի 26-ին Սոչիում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ երեք ժամ շարունակված բանակցություններից հետո Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտիինի հայտարարությունը: Պուտինն ասել էր, որ երեք երկրների փոխվարչապետները հանդիպումներից հետո կհայտարարեն որոշակի պայմանավորվածությունների մասին, որոնց շուրջ երեք երկրների առաջնորդներն արդեն իսկ համաձայնություն են ձեռք բերել:

Հիշեցնենք, որ Վլադիմիր Պուտինը Փաշինյանի և Ալիևի հետ բանակցություններից հետո հայտարարել է, որ եռակողմ ձևաչափով մանրամասն քննարկել են տնտեսական ուղիների, առաջին հերթին՝ երկաթուղային և ավտոճանապարհների ապաշրջափակման հարցերը:

Եթե Սոչիում ձեռք բերվեին պայմանավորվածություններ, ապա դրանք կհայտարարվեին այդ ժամանակ և տեղ կգտնեին հրապարակված հայտարարությունում, ասում է քաղաքագետ Բենիամին Պողոսյանը և շեշտում՝ Պուտինը նման հայտարարություն է արել եռակողմ հանդիպումը ձախողումից փրկելու համար:

Քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի խոսքով՝ Մոսկվայում փոխվարչապետների հանդիպումը տապալվել է մի քանի պատճառով: Ըստ նրա՝ Ադրբեջանի փոխվարչապետը Մոսկվայում ոչ կառուցողական աշխատելաոճով կրկին վերահաստատել է, որ Բաքուն ցանկություն չունի խնդիրները խաղաղ ճանապարհով կարգավորելու:

Մոսկվայում փոխվարչապետների հանդիպումը տապալվել է՝ Սոչիում Ալիևի դրսևորած ոչ ագրեսիվ պահվածքի ֆոնին, արձանագրում է քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը:

Երեք երկրներից ոչ մեկը չի հայտնում փոխվարչապետների համանախագահությամբ աշխատանքային խմբի առաջիկա նիստի օրը: Քաղաքագետ Բենիամին Պողոսյանը չի բացառում, որ զարգացումները կարող են ընթանալ ռազմական ճանապարհով:

Ստեփան Գրիգորյանը, սակայն, կարծում է՝ մինչ բրյուսելյան հանդիպումը, որը նախատեսված է դեկտեմբերի 15-ին, ռազմական բախումներ չեն լինի:

Նկատենք, որ ադրբեջանական կողմը, երեկվա ձախողված բանակցությունների և Բրյուսելում կայանալիք հանդիպման ֆոնին, այսօր Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Կարմիր շուկա համայնքի ուղղությամբ տեղակայված դիրքերից կրակահերթեր է արձակել, որոնք տևել են 10-15 րոպե։ Կիրառվել են հիմնականում հրաձգային զինատեսակներ: Այս մասին տեղեկացրել է ԱՀ ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը: Կրակահերթերի հետևանքով մարդկային և նյութական կորուստներ չկան։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան