Փաշինյանի և Ալիևի պայմանավորվածությունները Բրյուսելում. արդյո՞ք հայկական կողմը զիջումների է գնացել. ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

11.11.2026 | 13:35
Լիտվան, Լատվիան և Էստոնիան ԱԹՍ-ների պատճառով տագնապ են հայտարարել
11.11.2026 | 13:28
ԱԺ էթիկայի հանձնաժողովում Գեղամ Մանուկյանի հարցն է քննարկվում
11.11.2026 | 13:26
Աբու Դաբիում մեկնարկել է ԱՄՆ-ի, ՌԴ-ի և Ուկրաինայի բանակցությունների երկրորդ օրը
11.11.2026 | 13:25
Տիկին նախարար, գո՞հ եք տեղի ունեցածից․ Մարիաննա Ղահրամանյանը՝ Սրբուհի Գալյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 13:14
ՌԴ ԱԴԾ-ն հայտարարել է Կալինինգրադի մարզում լրտեսության կասկածանքով Լեհաստանի քաղաքացիների ձերբակալության մասին
11.11.2026 | 13:10
ՔՊ-ն մեկ ձայնի տարբերությամբ պարտվեց Եղեգնաձորի համայնքապետի ընտրությունում․ Դավիթ Հարությունյանը կշարունակի պաշտոնավարել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
11.11.2026 | 13:06
Հայկ Մարտիրոսյանը մրցաշարի է մասնակցում Արոնյանի, Կարլսենի ու այլ առաջատար շախմատիստների հետ
11.11.2026 | 12:56
Ինչո՞ւ էր Արսեն Գևորգյանը կալանավորված. Արեգա Հովսեփյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:47
COP31-ի շրջանակում Էրդողանն ու Գուտերեշը դիմավորել են Փաշինյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:45
Հայաստանում այս պահին գնաճը 4.3 տոկոս է . ԿԲ նախագահ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:36
Համաձայն չենք, որ ՀՀ հաջողությունները միայն ԵՏՄ-ի հետ են կապված. Վահե Հովհաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:27
Իրանի սպառնալիքներից հետո ԱՄՆ ֆինանսների նախարար Բեսենթը տեղափոխվել է ռազմաբազա. Reuters
11.11.2026 | 12:21
Վահե Հովհաննիսյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
11.11.2026 | 12:19
Հայտնի են Հայաստան-Կիպրոս հանդիպման մրցավարները
11.11.2026 | 12:10
Նիկոլ Փաշինյանը Թուրքիայում է // Ջերմաստիճանը մինչև 6 աստիճանով կբարձրանա․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

Երեկ Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպման ընթացքում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները պայմանավորվածություն են ձեռք բերել մեկ ամսից էլ քիչ ժամանակում՝ մինչև ապրիլի վերջ, ձևավորել համատեղ հանձնաժողով, որը պետք է զբաղվի երկու երկրների միջև սահմանազատման և սահմանագծման աշխատանքներով, ինչպես նաև ապահովի սահմանի երկայնքով ու հարակից տարածքներում «կայուն անվտանգային իրավիճակը»։ Բացի այս, Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը որոշում են կայացրել խաղաղության պայմանագիր կնքելու ուղղությամբ և հանձնարարել են արտգործնախարարներին՝ նախապատրաստել խաղաղության ապագա պայմանագիրը:

Նիկոլ Փաշինյանն Ալիևի հետ հանդիպմանը հետքայլ է կատարել հայկական կողմի ավելի վաղ առաջ քաշած երկու առանցքային կետերից: Բրյուսելում 4 ժամ տևած երեկվա հանդիպման արդունքներն ամփոփելով՝ կարծիք է հայտնում քաղաքագետ Տիգրան Գրիգորյանը: Ըստ նրա՝ դա դրսևորվում է նախնական համաձայնության երկու կետերում էլ։ Գրիգորյանը հիշեցնում է՝ Փաշինյանը հայտարարել էր, որ դեմարկացիայի ու դելիմիտացիայի գործընթացում հայկական կողմի դիրքորոշումն այն է եղել, որ պետք է մինչ այդ քայլեր ձեռնարկվեն սահմանին իրավիճակը կայունացնելու համար:

Թե որքանով է իրատեսական սահմանների դեմարկացիայի և դելիմիտացիայի գործընթացի համար հանձնաժողովի ստեղծումը մինչև ապրիլի վերջ, դժվար է պատկերացնել: Մինչ այս, դեռ 2021-ի նոյեմբերին Սոչիում կայացած եռակողմ հանդիպման ընթացքում էին կողմերը համաձայնության եկել հանձնաժողովի ստեղծման շուրջ, սակայն այդ հայտարարությունից անցել է կես տարի, իսկ հանձնաժողովը դեռ ձևավորված չէ։ Անդրադառնալով հանդիպման արդյունքներին՝ Տիգրան Գրիգորյանը նաև խնդրահարույց է համարում այն, որ Երևանը հետամուտ չի եղել իր այն տեսակետին, թե խաղաղության պայմանագրի քննարկումը պետք է իրականացվի ԵԱՀԿ ՄԽ համանախագահության մասնակցությամբ:

Նիկոլ Փաշինյանն այսօր Կառավարության նիստին հայտարարեց, որ խաղաղության պայմանագրի ստորագրման գործընթացում Երևանի համար էական նշանակություն ունի ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ներգրավվածությունը և պետք է շարունակել աշխատել այդ ուղղությամբ:

Երևանն առանց այս կետերի ներգրավման չի պատկերացնում խաղաղության պայմանագրի ստորագրումը: Թե նախորդ ամսվա սկզբին ադրբեջանական կողմի հինգ առաջարկներն Արցախի կարգավիճակին առնչվող կետերով լրացնելու շուրջ Բրյուսելում ի՞նչ դիրքորոշման են եկել, ո՛չ Երևանի, Բրյուսելի և Բաքվի տարածած հայտարարություններից, ո՛չ էլ Նիկոլ Փաշինյանի՝ Կառավարության այսօրվա նիստում ունեցած ելույթից պարզ չի դառնում:

Քաղաքագետ Տիգրան Գրիգորյանի խոսքով՝ ըստ էության, կողմերն այդ կետերի շուրջ համաձայնության չեն եկել, այդ պատճառով հայտարարություններում ոչինչ չի նշվել: Քաղաքագետն այս ֆոնին ուշադրություն է հրավիրում այն փաստի վրա, որ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելն իր հայտարարությունում անդրադարձ չի կատարում ԼՂ հիմնախնդրին:

Այնուհանդերձ, հանդիպման ընթացքում Արցախում ստեղծված անվտանգային խնդիրներին՝ Ադրբեջանի հրահրած սադրանքների հետևանքով առաջացած իրավիճակին անդրադարձ կատարվել է: Նիկոլ Փաշինյանը Կառավարության նիստում հայտնեց, որ քննարկումներն արդյունք չեն տվել:

Բրյուսելյան այցին հաջորդելու է մոսկովյան այցը: Վաղը նախ աշխատանքային այցով ՌԴ կմեկնի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը: Ապրիլին նախատեսված է նաև Նիկոլ Փաշինյանի պաշտոնական այցը Ռուսաստանի Դաշնություն: Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման օրակարգն առայժմ անհայտ է:

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան