Թուրքիայում սիրիացի փախստականների հարցը տնտեսական ճգնաժամի պայմաններում քաղաքական գործիք է դարձել․ AFP

Լուրեր

13.09.2026 | 21:40
Ցեմենտի շուկայում պակասուրդը պայմանավորված է հարևան երկրներից եկող մատակարարումների խաթարումներով․ Գևորգ Պապոյան
13.09.2026 | 20:00
Ո՞վ կարող է տուն առնել Երևանում․ անշարժ գույքի շուկայի «անհասանելի» ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.09.2026 | 19:34
Շուրջ 4 խմ փայտանյութ, բենզասղոց ու կացին․ Բերդի անտառներում ապօրինի ծառահատման դեպք է կանխվել
13.09.2026 | 18:54
Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph
13.09.2026 | 18:14
Բյուրականի աստղադիտարանում աշխատանքը կսկսի «Մեր անկայուն տիեզերքը» միջազգային սիմպոզիումը
13.09.2026 | 16:49
Փաշինյանը շնորհավորել է Հայաստանի հրեական համայնքին՝ Ռոշ Հաշանայի առիթով
13.09.2026 | 16:04
Վթարային ջրանջատում Երևանում
13.09.2026 | 15:33
Tour of Armenia միջազգային հեծանվավազքի եզրափակիչ մրցանակաբաշխությունը. ՈՒՂԻՂ
13.09.2026 | 15:08
Tour of Armenia-ի եզրափակիչ՝ չորրորդ մրցափուլը Երևանում
13.09.2026 | 14:32
Մոլդովական փողոցում խոտածածկույթի հրդեհ է բռնկվել, առկա էր տարածման վտանգ
13.09.2026 | 13:39
Սեպտեմբերի 13-18-ին Հայաստանում տեղումներ չեն սպասվում․ ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով
13.09.2026 | 13:13
Շվեդիայի ընտրություններում պայքարը սրվում է․ ծայրահեղ աջերը կարող են իշխանության մաս դառնալ
13.09.2026 | 12:24
Վթարային ջրանջատում Լոռու մարզում
13.09.2026 | 11:45
Մինչև 23։00-ն Երևանում մի շարք փողոցներում կսահմանափակվի տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը
13.09.2026 | 11:25
Խոշտանգման ենթադրյալ դեպքի առնչությամբ ՆԳՆ-ում ծառայողական քննություն է նշանակվել
Բոլորը

Թուրքիայում սիրիացի փախստականների մասին բանավեճը գնալով դառնում է քաղաքական գործիք, քանի որ երկիրը պայքարում է ռեկորդային բարձր գնաճի և արժույթի անկման դեմ,ինչն ավելի է սրվում ուկրաինական պատերազմի պատճառով, գրում է «Ահվալ» գործակալությունը՝ հղում անելով AFP-ին։

Թուրքիայի նախագահն էլ , որի վարկանիշը հարվածներ է ստանում հիվանդ տնտեսությունից, իրար հակասող հայատարարություններ է անում Անկարայի՝ փախստականներին առնչվող քաղաքականության վերաբերյալ, որը քննադատությունների է արժանանում ընդդիմադիր կուսակցությունների կողմից։ Նրանք խոստանում են իշխանության գալու դեպքում փախստականների հայրենադարձում, գրում է հոդվածագիրը։

Թուրքիայում բնակվում են մոտ 3,7 սիրիացի փախստականներ, նրանք ժամանել են Սիրիայում 2011 թվականի քաղաքացիական պատերազմից հետո: Ժողովրդագրությունը երկրում բախվում է այլատյացության ալիքին, ընդ որում՝ փախստականների դեմ տրամադրություններն ուժեղանում են երկրի բարձր գործազրկության մակարդակով և տնտեսության անկմամբ պայմանավորված:

Նախագահ Էրդողանն էլ այս ամսվա սկբին հայտարարեց, որ թուրքական կառավարությունը աշխատում է նոր նախագծի վրա 1 մլն սիրիացի փախստականների տուն վերադարձնելու համար։ Սակայն հենց անցած շաբաթ թուրք առաջնորդն ասաց, որ իր կառավարությունը կշարունակի պաշտպանել նրանց և տուն չուղարկի, այս հայտարարությունը հետևեց ընդդիմության քննադատությանը։

Անկարայի համալսարանի միգրացիոն հետազոտական կենտրոնի տնօրեն Մուրադ Էրդողանի կարծիքով Սիրիա Թուրքիայի փախստականների զանգվածային վերադարձի մասին խոսք չկա, քանի որ Անկարան ու Սիրիայի նախագահ Բաշար Ասադը չեն կարողանա համաձայնության գալ, քանի դեռ Թուրքիան չի հեռացել Սիրիայի հյուսիսում օկուպացված տարածքներից:
Էրդողանի ընդդիմադիրներն էլ, այդ թվում՝ ժողովրդահանրապետական կուսակցության ղեկավար Քեմալ Քըլըչդարօղլուն, Թուրքիայի առաջնորդին մեղադրում են փախստականների նկատմամբ իր քաղաքականության հարցում շրջադարձ կատարելու մեջ՝ 2023 թվականի ամռանը նախատեսված ընտրություններից առաջ ընտրողներին հանգստացնելու նպատակով։

Էմմա Չոբանյան