Տխուր արջը․ ինչո՞ւ է Արմավիրի կենդանաբանական այգին գրավել միջազգային մամուլի ուշադրությունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

22.04.2026 | 22:33
Ովքեր են ԱԺԲ-ի ցանկում. հրապարակվել է ընտրությունների ընտրական ցուցակը
22.04.2026 | 22:17
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
22.04.2026 | 22:05
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ բանակցությունները, հնարավոր է, վերսկսվեն արդեն այս ուրբաթ
22.04.2026 | 21:53
ԱՄՆ-ն իր քաղաքացիներին կոչ է անում նաև Հայաստանով հեռանալ Իրանից
22.04.2026 | 21:44
Ապրիլի 24-ին կկազմակերպվի այցելուների անվճար փոխադրում Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
22.04.2026 | 21:30
Քոչարյանը, Կարապետյանը, Ծառուկյանը պիտի քննադատեին Պուտինին․ նա միջամտեց ՀՀ ներքին գործերին, լռելով՝ կորուստ են ունենում․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.04.2026 | 21:21
Բրիտանիայում 2008 թվականից հետո ծնվածների համար ծխելու արգելքի մասին օրինագիծ է ընդունվել
22.04.2026 | 21:16
Ըմբշամարտի ԵԱ․ Սլավիկ Գալստյանը և Գասպար Տերտերյանը՝ բրոնզե մեդալակիրներ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.04.2026 | 21:15
ՀՀ-ի և Ղրղզստանի նախագահները քննարկել են տնտեսական կապերի ակտիվացումն ու ուղիղ չվերթների հնարավորությունը
22.04.2026 | 21:01
Մարտին Պողոսյանը՝ ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
22.04.2026 | 20:59
Robust Armenia 2026․ Բիզնեսը բնության դե՞մ է, թե՞ կողքին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.04.2026 | 20:43
Ուկրաինան վերսկսել է նավթ մղել «Դրուժբա» խողովակաշարով
22.04.2026 | 20:30
Փաշինյանն ու Ալիևն ասում են՝ խաղաղություն է հաստատված․ եթե այդպես է՝ ինչո՞ւ պայմանագիրը չի ստորագրվում․ Մեսրոպ Առաքելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.04.2026 | 20:27
Ըմբիշ Սուրեն Աղաջանյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.04.2026 | 20:21
Ավանի անձավաբուժարանը հոսանքազրկվել է. փրկարարները ստորգետնյա հորանից դուրս են բերել 46 քաղաքացու
Բոլորը

«Աշխարհի ամենատխուր կենդանաբանական այգում կույր արջը փակված է 30 տարի»։ «Կույր արջը և մի շարք այլ կենդանիներ փրկվել են թրաֆիքինգից, բայց պահվում են սարսափելի պայմաններում՝ աշխարհի ամենատխուր կենդանաբանական այգում»։

Միջազգային մամուլում վերջին օրերին այսպիսի գլխագրերով հրապարակումների կարելի է հաճախակի հանդիպել։ Անգամ օտարերկրացի լրագրողների աչքից չի վրիպել Արմավիրի մարզում արդեն 30 տարուց ավելի գործող կենդանաբուսաբանական այգու խնդիրը։ Այգու դուռը բաց է, մուտքն՝ ազատ։ Այցելուները վճարում են միայն ցանկության դեպքում՝ 300 դրամ։

Այգու պայմանների մասին՝ քիչ հետո, մինչ այդ լրագրող, «Էկոնյուզ» բնապահպանական կայքի խմբագիր Մարիամ Տաշչյանը պատմում է, որ նախորդ ամռանն է հայտնաբերել արջին այդ վիճակում և խնդրի առաջին բարձրաձայնողներից մեկն է։

35 տարեկան Մշունն այգում է արդեն 32 տարի, Հայաստան է բերվել Ռուսաստանի կրկեսներից մեկից, որտեղ չեն կարողացել վարժեցնել կենդանուն ու փոխանցել են այգու տիրոջը՝ Արմեն Թադևոսյանին։ Նա տեսախցիկի առջև խոսել չցանկացավ, բայց կադրից դուրս պատասխանեց մեր հարցերին։

Արջը նաև 2 քոթոթ ունի, որոնք այդ պահին այգում չէին։ Ասացին, որ արջի և անգղերի համար այս պահին նոր տարածք են կառուցում, բացումը կանեն առաջիկայում և հենց այդ օրը կներկայացնեն նաև քոթոթներին։

Կենդանիներին այգուց տեղափոխելու առաջարկ եղել է, բայց չեն համաձայնել՝ ասում է տնօրենը։ Պնդում է՝ այգում շատ կենդանիների են փրկել։ Այստեղ եվրոպական եղնիկներ, ջայլամներ, արջ, առյուծ, լամա, կապիկներ ու տարբեր թռչուններ կան։

Մեզ տրամադրեցին լուսանկար, թե ինչպես են բուժած թռչուններին բաց թողնում։ Հիմա այգում պահվող կենդանիների ու թռչունների մեծ մասը կա՛մ խնդիրներ ունեն, կա՛մ շատ ծեր են՝ վայրի բնություն բաց թողնելու դեպքում չեն ապրի։ Այստեղ նաև կարմիրգրքյան կենդանիներ են պահվում։

Հարևան վանդակում կապիկներն էին, որոնց մասին միջազգային մամուլը գրել էր, որ պահվում են փակ տարածքում, մթության մեջ։ Այգու տնօրենը պնդում է՝ 3 կապիկներից միայն մեկն է փակ տարածքում պահվում, որովհետև շատ ծեր է։ Մյուս կենդանիներին նկարահանել թույլ չտվեցին, միայն վստահեցրին, որ հնարավորության սահմաններում նոր վանդակներ են կառուցում, պայմանները բարելավում։

Որ պատկան մարմիններն արձանագրել են կենդանիների պահման պատշաճ պայմաններ, Մարիամ Թասչյանը տարօրինակ է համարում։ Ասում է՝ նույնիսկ անզեն աչքով են խնդիրները տեսանելի։ Ակնադիտական զննմամբ արջի մոտ տարբեր խնդիրներ է արձանագրել նաև Բնության պահպանության միջազգային միության գլխավոր կենդանաբույժ Իման Մեմարիանը։ Ավելի մանրամասն զննում իրականացնել նրան թույլ չեն տվել։ Մարիամ Տաշչյանը խնդրի լուծումը տեսնում է միայն կենդանիներին ապաստարան տեղափոխելու մեջ։

Այգում հունիսին նոր ու առավել հիմնավոր ստուգումներ կանցկացվեն, տեղեկացնում են Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից։ Եթե նախկին գործող օրենքը հնացած էր կամ բացեր ուներ, ապա Կենդանական աշխարհի մասին նոր օրենքը, որն ընդունվել և ուժի մեջ է մտել այս տարվա մարտի 23-ից, սահմանում է կենդանական աշխարհի կիսաազատ կամ անազատ պայմաններում պահելու ձևերն ու չափանիշները։

Օրենքի բացերի պատճառով լիարժեք վերահսկողություն չէին կարողանում իրականացնել, նոր օրենքը շատ հարցեր կկարգավորի՝ ասում է տեսչական մարմնի ղեկավարի տեղակալը։

Նախկինում կնեդանի պահելու համար թույլտվության անհրաժեշտություն չկար, նոր օրենքում դա պարտադիր պահանջ կլինի։ Արմավիրի այգուց կենդանիները կտեղափոխվե՞ն, նրանց համար այլ պայմաններ ապահովելու պահանջ կդրվի՞, թե՞ կշարունակեն ապրել նույն պայմաններում, պարզ կլինի միայն առաջիկայում՝ ստուգումներ իրականացնելուց հետո։

Մանրամասները՝ տեսանյութում։

Սաթենիկ Հայրապետյան