Եվս 10 եվրոպական ընկերություն հաշիվ է բացել «Գազպրոմբանկ»-ում՝ ռուսական գազի դիմաց ռուբլով վճարելու համար․ Bloomberg

Լուրեր

04.08.2026 | 13:23
Էլեկտրոմոբիլների՝ մաքսատուրքի արտոնության քվոտայի մնացորդը՝ օգտոստոսի 3-ը ներառյալ
04.08.2026 | 13:15
Ռուսական զորքերը 6 ավիառումբ են նետել Սումիի վրա․ զոհվել է 3 մարդ, այդ թվում՝ 2 երեխա
04.08.2026 | 13:06
Ճապոնիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ՀՀ վարչապետի պաշտոնում վերանշանակվելու առիթով
04.08.2026 | 13:00
ԵԱՀԿ գործող նախագահը Երևան կայցելի․ նա Բաքվում ողջունել է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության առաջընթացը
04.08.2026 | 12:59
Իշխան Սաղաթելյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
04.08.2026 | 12:52
Սև ծովում թուրքական նավի վրա ԱԹՍ-ի հարվածից 3 մարդ է վիրավորվել
04.08.2026 | 12:46
Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատում է․ ձերբակալվել են Էկոպարեկային ծառայության պաշտոնյաներ
04.08.2026 | 12:43
Դավիթ Ղազինյանը Ռոմանոս Պետրոսյանին ուղիղ եթերում բանավեճի հրավիրեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 12:35
Հաջիևը հաստատել է՝ Բաքվի միջամտությամբ է Իսրայելը դադարեցրել Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը
04.08.2026 | 12:26
ԱԱ-2026-ի գլխավոր աստղերից մեկը դարձել է «Կոլո Կոլոյի» ֆուտբոլիստ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 12:26
Երկրաշարժ Սիսիան քաղաքից 23 կմ հարավ-արևմուտք
04.08.2026 | 12:18
404 error, խորհրդային թուղթ, ուշացած փաստաթղթեր․Հարություն Մնացականյանը՝ «Հայփոստ»-ի աշխատանքի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 12:10
ՀԱՊԿ-ում ՀՀ-ին ձայնի իրավունքի զրկելու հարց կարող է քննարկվել // Հերթական հարվածը Wildberries-ի պահեստին․ ԼՈՒՐԵՐ
04.08.2026 | 12:03
Հակակոռուպցիոն կոմիտեն մտել է Էկոպարեկային ծառայություն․ կան ձերբակալվածներ
04.08.2026 | 12:01
Ղրիմում զինծառայողը կրակ է բացել իր ծառայակիցների և տեղի բնակիչների վրա․ 4 մարդ զոհվել է
Բոլորը

Ռուսական գազի եվրոպական ևս 10 գնորդ հաշիվներ է բացել «Գազպրոմբանկ»-ում՝ կրկնապատկելով այն հաճախորդների ընդհանուր թիվը, որոնք պատրաստվում են ռուբլով վճարել գազի դիմաց, ինչպես պահանջել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը։

Նշվում է, որ, ընդհանուր առմամբ, 20 եվրոպական ընկերություն հաշիվներ է բացել, ևս 14 հաճախորդ փաստաթղթեր է խնդրել՝ դիմելու համար։ Այս մասին լրատվամիջոցին հայտնել է անանուն աղբյուրը, որը չի նշել ընկերությունների անունները։

Եվրոպացի գնորդները շաբաթներ շարունակ պայքարում էին՝ պարզելու համար, թե ինչպես կարող են կատարել Պուտինի որոշումը՝ ապրիլի 1-ից սկսած ռուսական գազի համար վճարել ռուբլով, միաժամանակ, չհակասելով Եվրամիության պատժամիջոցներին, որոնք սահմանվել են Ուկրաինա ռուսական ներխուժման պատճառով:

Նոր մեխանիզմի համաձայն՝ հաճախորդները պետք է երկու հաշիվ բացեն «Գազպրոմբանկ»-ում՝ մեկը՝ արտարժույթով և մեկը՝ ռուբլով։ Այն բանից հետո, երբ Լեհաստանը և Բուլղարիան մերժեցին այս պայմանները, «Գազպրոմ»-ն ապրիլի վերջին դադարեցրեց այդ երկրներ գազի մատակարարումը։

Քանի որ արևմտաեվրոպական խոշոր գնորդների համար ապրիլյան մատակարարումների վճարման վերջնաժամկետը մոտենում է այս ամսվա վերջին, Ռուսաստանը քայլեր է ձեռնարկել՝ փարատելու ԵՄ մտահոգությունները, որ վճարման մեխանիզմը կարող է խախտել պատժամիջոցները:

Իտալիայի վարչապետ Մարիո Դրագին նախօրեին հայտարարել էր, որ ընկերությունները կկարողանան գազի համար վճարել ռուբլով՝ չխախտելով սահմանափակումները:

«Գազ ներկրողների մեծ մասն արդեն «Գազպրոմբանկ»-ում հաշիվներ է բացել»,- ասել է Դրագին՝ նշելով, որ Գերմանիան արդեն իսկ ռուբլով է վճարել։

«Գազպրոմ»-ին մոտ կանգնած աղբյուրը լրատվամիջոցին հայտնել է, որ ռուբլով վճարած հաճախորդների թիվը չորսն է, ինչպես նախորդ ամիս էր։ Նա ասել է, որ այլ գնորդներից վճարումներն այս ամիս ավելի ուշ են լինելու։

 

Էմմա Չոբանյան