Ստեփանակերտի «Վերածննդի» հրապարակում տեղի ունեցած հրաձգության առնչությամբ կասկածյալը ձերբակալվել է

Լուրեր

07.02.2026 | 17:15
Խաղաղության օրակարգը՝ արտաքին քաղաքականության թիվ մեկ առաջնահերթություն. Փաշինյանն այցելել է ԱԳՆ
07.02.2026 | 17:01
Ձմեռային Օլիմպիական խաղերի առաջին չեմպիոնը
07.02.2026 | 16:51
Հայաստանի գավաթ․ քառորդ եզրափակիչի խաղացանկը հայտնի է
07.02.2026 | 16:46
Աբովյանի մի շարք հասցներում վթարային ջրանջատում է
07.02.2026 | 16:23
Որ քաղաքներում է փոշու պարունակությունը գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
07.02.2026 | 15:55
Բարեգործության անվան տակ ընտրողներին որևէ գույք տալը / խոստանալը առաջացնում է քրեական պատասխանատվություն․ ՀԿԿ-ն մշտադիտարկում է անցկացնում
07.02.2026 | 15:33
Գևորգ Պապոյանը զբոսաշրջության ոլորտի գործարարների հետ քննարկել է զարգացման ռազմավարական ծրագիրը
07.02.2026 | 15:28
Հրաձիգ Հայկ Սարգսյանը՝ Եվրոպայի Մ18 առաջնության փոխչեմպիոն
07.02.2026 | 15:16
«Ապրելու երկիր»-ն ու «Մայր Հայաստան»-ը Ծառուկյանի հետ քննարկում են ընտրություններին միասին մասնակցելու հարցը
07.02.2026 | 15:08
Երևանում սպասվում են կարճատև տեղումներ՝ անձրևի և ձնախառն անձրևի տեսքով
07.02.2026 | 14:49
Շիրակի մարզում ինքնասպանության փորձ է կանխվել
07.02.2026 | 14:38
Ֆինն Գերագուսյանը հերթական գոլն է խփել «Սանդերլենդի» երիտասարդական թիմում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.02.2026 | 14:35
«Տառերի պուրակ» տանող ճանապարհահատվածի խցանումը վերացվել է, երթևեկությունը՝ վերականգնվել. ՆԳՆ
07.02.2026 | 14:10
ԱՄՆ-ը զենքի առաջնահերթ տեսակների կատալոգ կստեղծի
07.02.2026 | 13:45
Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Բոլորը

Ինչպես հաղորդվել էր ավելի վաղ, 10.05.2022թ., երեկոյան ժամը 19:00-ի սահմաններում, Ստեփանակերտ քաղաքի «Վերածննդի» հրապարակում հնչել են կրակոցներ, որի հետևանքով վնասվել էր Ստեփանակերտ քաղաքի բնակչին պատկանող ավտոմեքենան․ տեղեկացնում են ԱՀ դատախազությունից։

Դեպքի առթիվ ձեռնարկված քննչական և դատավարական գործողությունների արդյունքների հիման վրա ԱՀ քննչական կոմիտեի քննիչի կողմից հարուցվել է քրեական գործ ԱՀ քրեական օրենսգրքի 269-րդ հոդվածի 4-րդ մասով (խուլիգանություն, որը կատարվել է զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ) և 245-րդ հոդվածի 1-ին մասով (ապօրինի կերպով հրազեն ձեռք բերելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) նախատեսված հանցանքների հատկանիշներով:

Ենթադրյալ հանցագործության կատարման կասկածանքով ձերբակալվել է Արցախի Հանրապետության քաղաքացի Ս.Կ.-ն: Կատարվում է նախաքննություն, որի ընթացքի ու արդյունքների մասին կտրվի հավելյալ տեղեկություն՝ հայտնում է Արցախի դատախազությունը։