Ստեփանակերտում հաշմանդամություն ունեցող անձանց համար սահմանվել են գույքահարկի գծով արտոնություններ

Լուրեր

03.08.2026 | 15:10
Ռուբեն Ռուբինյանն ԱԺ նախագահ ընտրվեց // Երուսաղեմում հարձակվել են հայկական վանքի վրա․ ԼՈՒՐԵՐ
03.08.2026 | 15:05
Մոտիկից չեմ տեսել ռուսի, որը զենք է վաճառել Ադրբեջանին` Հայաստանի դեմ կիրառելու համար. Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 14:58
Բրազիլիայում 15-ամյա ֆուտբոլիստ է սպանվել հանդիպման ժամանակ
03.08.2026 | 14:50
Ձեր մարզիչը Մուլտի Վելնեսի տնօրե՞ն է նշանակվել. հարց` Վահագն Ալեքսանյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 14:41
Ռուբեն Ռուբինյանը ԱԺ նախագահ ընտրվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 14:39
«Ձեր քաղաքական «հայրերը» հին են, եթե ուշադիր նայեք, Ձեր մեջքի հետևում կտեսնեք Կարեն Կարապետյանին». Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 14:35
Խորհրադարանը ԱԺ նախագահի տեղակալների է ընտրում․ ՈՒՂԻՂ
03.08.2026 | 14:28
Հայտնի է «Արարատ-Արմենիայի» հավանական մրցակիցը Չեմպիոնների լիգայի որակավորման փլեյ-օֆֆում
03.08.2026 | 14:21
«Եկեք ընդունենք օրենք, որով թույլ չենք տա ադրբեջանցիներին 10 օրից ավելի գտնվել ՀՀ-ում և գնել գույք». Նարեկ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 14:13
Ղրիմի ռուսական իշխանությունները հայտնել են ԱԹՍ-ների հարձակման հետևանքով 3 զոհի մասին
03.08.2026 | 14:06
Արման Ծառուկյանի ու Չարլզ Օլիվեյրայի մենամարտը կլինի UFC 331-ի գլխավոր իրադարձությունը
03.08.2026 | 14:01
Արցախում ականի պայթյունից ադրբեջանցիներ են վիրավորվել
03.08.2026 | 13:56
Մարոկկոյում նշել են իսպանական Սեուտա միգրանտների զանգվածային ներխուժման պատճառը
03.08.2026 | 13:49
Ռուբինյանի ընտրության ժամանակ իրավիճակը լարվեց. Մեսրոպ Մանուկյանը խախտումների մասին է խոսում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 13:43
Եթե ինձ ասեք՝ երրորդ մասեցի ԱԺ նախագահ, բացարձակ չեմ վիրավորվի․ Ռուբինյանը՝ «կալուգացի» բառի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության հարցերով խորհրդի գործունեության շրջանակներում խորհրդի անդամ «Արցախյան պատերազմի վիրավորների միություն» հասարակական կազմակերպության կողմից բարձրաձայնվել է հաշմանդամություն ունեցող անձանց համար գույքահարկի գծով արտոնություններ սահմանելու անհրաժեշտության մասին, ինչի վերաբերյալ, համապատասխան ուսումնասիրությունների հիման վրա, Պաշտպանը դիմել է Ստեփանակերտի քաղաքապետին:

Ինչպես հայտնում են Արցախի ՄԻՊ-ի գրասենյակից, Պաշտպանի և տեղական ինքնակառավարման մարմնի արդյունավետ համագործակցության արդյունքում ընդունվել է Ստեփանակերտի քաղաքային համայնքի ավագանու 2022 թվականի մայիսի 3-ի N 20-Ն որոշումը, որի համաձայն 2021 կամ 2022 թվականների համար հաշվարկված գույքահարկի գծով պարտավորություններից ազատվում են 1-ին խմբի հաշմանդամություն ունեցող անձինք` ամբողջությամբ, իսկ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձինք` 50 տոկոսի չափով:

Պաշտպանը ողջունում է Ստեփանակերտ քաղաքի ավագանու որոշումը, որը միտված է հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական վիճակի բարելավմանը, և կոչ անում Արցախի Հանրապետության մյուս համայնքների ինքնակառավարման մարմիններին ևս դիտարկել հաշմանդամություն ունեցող անձանց համար նմանօրինակ արտոնություններ սահմանելու հնարավորությունը։