Ստեփանակերտի տներից մեկում հրդեհ է բռնկվել․ տուժածի վիճակը ծայրահեղ ծանր է

Լուրեր

07.08.2026 | 23:37
Անձրև, ամպրոպ և ջերմաստիճանի նվազում. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
07.08.2026 | 23:30
ԱՄՆ էներգետիկայի դեպարտամենտի պատվիրակությունն այցելել է Հայկական ատոմային էլեկտրակայան
07.08.2026 | 23:23
ԱՄՆ Սենատը հավանություն է տվել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին օրինագծին
07.08.2026 | 23:16
Հայաստանի սահմանային անցակետերը միջազգային չափանիշներով արդիականացվում են. ՊԵԿ
07.08.2026 | 23:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.08.2026 | 22:57
Որ երկրներից են 2026-ին ամենաշատ զբոսաշրջիկներն այցելել Հայաստան․ հրապարակվել են տվյալները
07.08.2026 | 22:43
Դարոն Աճեմօղլուն մեծ ցանկություն ունի մոտ ապագայում այցելելու Հայաստան. դեսպան Մկրտչյան
07.08.2026 | 22:37
«300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագիրը կշարունակվի և կընդլայնվի. Տիգրան Խաչատրյան
07.08.2026 | 22:29
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովայի պողոտայում
07.08.2026 | 22:13
Կենտրոն վարչական շրջանում հայտնաբերվել է ապօրինի վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու 12 դեպք
07.08.2026 | 21:58
Դիլիջանում աշակերտների և ուսանողների համար ներհամայնքային տրանսպորտը կդառնա անվճար
07.08.2026 | 21:44
«Յաբլոկո»-ին ցանկանում են զրկել ՌԴ Պետդումայի ընտրություններին մասնակցելու հնարավորությունից
07.08.2026 | 21:30
Համայնքներում կիրականացվեն հունական ժողովրդական պարերի ուսուցման ծրագրեր
07.08.2026 | 21:17
Իզյումի վրա ռուսական հարվածի հետևանքով 2 մարդ է զոհվել
07.08.2026 | 21:04
Արթուր Խուդինյանը նշանակվել է ՓԾ տնօրենի տեղակալ․ Արամ Ղազարյանն անձնակազմին է ներկայացրել նորանշանակ տեղակալին
Բոլորը

Մայիսի 9-ին ժամը 14:52-ին, ԱԻ պետական ծառայության 911 ահազանգման կենտրոնում հաղորդում է ստացվել, որ Ստեփանակերտ քաղաքի Բաբաջանյան 2-րդ նրբանցք, տուն 25 հասցեում հրդեհ է բռնկվել: Նախնական տվյալներով, պայթյունի հետևանքով, հրդեհ է առաջացել և այրվում է բնակելի տուն, կա տուժած:

ԱՀ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկացմամբ՝ ժամը 14:53-ին ծառայության փրկարար ուժերի վարչության հրշեջ-փրկարար մասից մեկ մարտական հաշվարկ՝ հրշեջ մեքենայով և արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման հերթապահ օպերատիվ խումբը մեկնել են դեպքի վայր:

Պարզվել է, որ հրդեհը մարվել է ձեռքի միջոցներով՝ տեղի ուժերով, իսկ տուժած՝ Ստեփանակերտ քաղաքի բնակիչ՝ Վ. Դ-ն տարբեր աստիճանի այրվածքներով Ստեփանակերտի շտապ բժշկական օգնության ավտոմեքենայով տեղափոխվել է հանրապետական բժշկական կենտրոն:

Ըստ բժիշկներից ստացված տեղեկության տուժածի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր:

Հրդեհի հետևանքով մասնակի այրվել է Գ. Դ-ին պատկանող բնակելի տան հարևանությամբ գտնվող արհեստանոցի գույքը:

Դեպքի առթիվ ստուգում է իրականացնում ԱԻ պետական ծառայության Պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունը: