ՀՀԿ-ականները երկու տասնամյակ իրենց բերած չարիքների պատասխաններն ուզում էին ստանալ Նիկոլ Փաշինյանից․ Լևոն Բարսեղյան

Լուրեր

29.09.2026 | 11:33
Զելենսկին հայտարարել է, որ Հյուսիսային Կորեան պատրաստվում է շուրջ 10,000 զինվորականի ուղարկել Ռուսաստան
29.09.2026 | 11:23
Կոնջորյանը և Կարապետյանը ԵԽԽՎ զեկույցը մեջբերում են ընտրողաբար
29.09.2026 | 11:15
Հայաստանի հավաքականը պահպանել է դիրքը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում
29.09.2026 | 11:10
Պուտինը տարվա ընթացքում 4-րդ անգամ ավելացրել է բանակի թվաքանակը՝ հասցնելով 2,44 միլիոն մարդու
29.09.2026 | 11:00
Ինչ թեմաներ կքննարկվեն հոկտեմբերին Հայաստանում կայանալիք COP 17 գագաթնաժողովում
29.09.2026 | 10:46
Հայաստանը կընդունի ԱՊՀ մարզական խաղերը
29.09.2026 | 10:38
ՌԴ-ն հարվածել է Կիևում ուսումնական հաստատության շենքի և բնակելի տների․ կան տուժածներ
29.09.2026 | 10:30
«Նուբարյան Լաբ»-ն ու «World of Geniuses»-ը համագործակցության հուշագիր են ստորագրել
29.09.2026 | 10:27
Փրկարարները մասնատել են կոտրված ծառը և հեռացրել երթևեկելի հատվածից
29.09.2026 | 10:12
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 29-ի դրությամբ
29.09.2026 | 09:58
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
29.09.2026 | 09:50
Փրկարարներն ուղղել են բեռնատարը, վերականգնել երթևեկությունը
29.09.2026 | 09:33
«Գենդերային հավասարության, կենսաբազմազանության և COP17-ի վերաբերյալ ազգային երկխոսություն». ՈՒՂԻՂ
28.09.2026 | 23:18
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.09.2026 | 23:04
Եղիշե Մելիքյանը՝ Չեռնոգորիայի հավաքականից կրած պարտության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Գյումրու ավագանու անդամ Լևոն Բարսեղյանն անդրադառնալով այսօր ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանի և ՀՀԿ-ի միջև տեղի ունեցած հարցուպատասխանին, ասաց, որ ՀՀԿ-ականների հարցերն ավելի շատ նման էին ինքնախոստովանական ցուցմունքների․ «Հարցերը լսելով կարելի էր կարծել, որ Նիկոլ Փաշինյանն իշխանություն է, իսկ հարցեր տվողները՝ խորհրդարանական ընդիմություն:  Սա հեղափոխություն է, սա արդեն իսկ նշանակում է, որ հեղափոխությունը տեղի է ունեցել արդեն Հայաստանում։ ՀՀԿ-ականների ճնշող մեծամասնությունը մոռացել էր իրենց դոշերին խփել Հանրապետականի կրծքանշանը, որով արդեն 15-20 տարի քնում- զարթնում էին, զուգարան էին գնում, հարսանիք, կնունք, ծնունդ այսօր մոռացել էին այդ կրծքանշանը։ Ճնշող մեծամասնությունը մոռացել էր նաև փողկապներ կապել, չէր հասցրել երևի։ ՀՀԿ-ականները երկու տասնամյակ իրենց բերած չարիքների պատասխաններն ուզում էին ստանալ Նիկոլ Փաշինյանից»։

Լևոն Բարսեղյանը նշեց, որ տարիներ շարունակ, երբ ՀՀԿ-ականներին էին ասում այն նույն խնդիրների մասին, որոնց մասին նրանք այսօր Փաշինյանին հարցեր էին տալիս, իրենք ջանասիրաբար հերքում և ասում էին, որ նման խնդիրներ երկրում չկան։

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Լիլիթ Շաբոյան