Չգոհացնող առաջընթաց, լրագրողների իրավունքների խախտումներ․ մայիսի 3-ը՝ մամուլի ազատության օրն է. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 14:32
Ստամբուլի դպրոցներից մեկում դանակով հարձակման դեպք է տեղի ունեցել․ 8 աշակերտ վիրավորվել է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 14:23
Ռաֆինյան երկարաձգել է «Բարսելոնայի» հետ պայմանագիրը. Աղբյուր
06.10.2026 | 14:14
«Դուք սաղ կյանքում թուրքերենի շարադրություն եք գրել», «Խելոք պուպուի պես գրում եք», «Խառնում ես»․ լեզվակռիվ Կարապետյանի ու Ռուբինյանի միջև․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 14:05
Բուլղարիայի ափերին ԱԹՍ-ները հարվածել են երկու նավի․ դրանցից մեկը խորտակվել է, անձնակազմը՝ անհետ կորել
06.10.2026 | 13:57
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 13:49
Հոկտեմբերի 6-ի երեկոյան և 7-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում են հորդառատ անձրևներ
06.10.2026 | 13:40
Բաքուն հայտնել է, որ Սև ծովում բեռնատար նավի վրա ԱԹՍ-ի հարձակման հետևանքով Ադրբեջանի քաղաքացի է զոհվել, ևս մեկը՝ անհետ կորել
06.10.2026 | 13:32
Ռուբեն Ռուբինյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.10.2026 | 13:31
NYMEX․ Ոսկու գինը նվազել է, արծաթինն ու պլատինինը՝ աճել
06.10.2026 | 13:24
Որ մի քիչ ջանք թափեմ, էնքան կպայմանավորվեմ Ձեզ հետ․ Ռուբեն Ռուբինյանը՝ Քրիստինե Վարդանյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 13:18
Հայաստանը և Cerebras-ը քննարկել են AI ենթակառուցվածքների ոլորտում համագործակցությունը
06.10.2026 | 13:06
Նաիր Թիկնիզյան. «Հպարտ եմ մեր հավաքականով»
06.10.2026 | 12:58
Պետք է տանել «ԱԱԾ պադվալ» և տասնամյակներով պահել. Նարեկ Կարապետյանը` ադրբեջանցի զինվորի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 12:47
Արթուր Խաչատրյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 12:46
Հայաստանը թույլ չի տա իր տարածքն օգտագործել Իրանի դեմ ուղղված գործողությունների համար․ Միրզոյանը՝ Ղալիբաֆին
Բոլորը

Մամուլի ազատության համաշխարհային ինդեքսում Հայաստանը բարելավել է դիրքերը 180 երկրների շարքում՝ նախորդ տարվա 63-րդ տեղի փոխարեն զբաղեցնելով 51-րդ հորիզոնականը՝ առաջ անցնելով 89-րդ տեղում գտնվող Վրաստանից և 154-րդ տեղում գտնվող Ադրբեջանից։

Առաջընթացը, այնուամենայնիվ, ոլորտի փորձագետներին չի գոհացնում։ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանն արձանագրում է՝ այն սկզբունքներն ու մոտեցումները, որ հռչակվել էին 2018-ի հեղափոխության ընթացքում, նահանջում են՝ իշխանությունը փորձում է բիրտ մեթոդներով հարաբերվել լրագրողների և լրատվամիջոցների հետ։

Մայիսի 3-ը նշվում է որպես Մամուլի ազատության միջազգային օր։ Միավորված ազգերի կազմակերպությունը օրը հռչակել է 1991 թվականին՝ հրապարակելով աֆրիկյան մամուլի անկախության ու բազմակարծության աջակցման հռչակագիրը:

Օրենսդրական մի շարք փոփոխություններ լրագրողական կազմակերպությունների կողմից քննադատությունների արժանացան, մի մասն ընդունվեց։ Մասնավորապես, լրատվամիջոցներին արգելվեց հղում անել անանուն աղբյուրներին, քրեականացվեց ծանր վիրավորանք հասցնելը։ 9 ամսում վիրավորանքի հոդվածով 802 քրեական գործ է հարուցվել, որից 2-ը՝ լրագրողի նկատմամբ։ Այս օրենքն ապաքրեականացնելու կոչով նաև միջազգային կառույցները հանդես եկան՝ նշելով, որ զրպարտության կամ վիրավորանքի քրեականացումը կարող է լուրջ՝ «սառեցնող ազդեցություն» ունենալ ազատ արտահայտման իրավունքի վրա։ Հիմա էլ շրջանառության մեջ է դրվել նախագիծ, որով հնարավորություն կտրվի գերատեսչություններին, հարկ եղած դեպքում, դադարեցնել լրագրողի հավաստագրումը։

Օրենսդրական մի քանի փոփոխությունների սահմադրականությունը վիճարկելու համար նաև Մարդու իրավունքների պաշտպանն էր դիմում ներկայացրել Սահմանադրական դատարան։

ՄԻՊ-ը նաև դատապարտելի է համարում պաշտոնյաների կոպիտ արձագանքը լրագրողների հնչեցրած սուր հարցերին՝ հիշեցնելով, որ ժողովրդավարական երկրում անհարմար հարցեր տալը նորմալ երևույթ է։ Քրիստիննե Գրիգորյանն արձանագրում է, որ այս առումով դեռ մարտահրավերներ կան։

«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը, որն արձանագրել է մամուլի ազատության համաշխարհային ինդեքսում Հայաստանի առաջընթացը, նախորդ տարվա զեկույցում նաև արձանագրել եր, որ Հայաստանում մամուլը բազմազան է, բայց ոչ անկախ։ Այդ բազմազանությունը հատկապես զարգացել է 2018 թվականի հեղափոխությունից հետո, սակայն նոր իշխանություններին այդպես էլ չի հաջողվել նվազեցնել լրատվամիջոցների բևեռացումը: Հեռուստաընկերությունների խմբագրական քաղաքականությունը համընկնում է դրանց սեփականատերերի շահերի հետ, իսկ թափանցիկ լրատվամիջոցների սեփականության իրավունքը և լրագրողական անկախությունը դեռևս հեռու են կայացած լինելուց։ Այս տարվա զեկույցում էլ նշվում է, որ անկախ առցանց լրատվական կայքերը զարգանում են, այդ թվում՝ Factor.am-ը, Civilnet.am-ը, Hetq.am-ը և Azatutyun.am-ը՝ կատարելով ժողովրդավարական էական հակակշռի իրենց դերը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Սաթենիկ Հայրապետյան