Սևանա լճից մեկնարկել է ջրառը, լիճը կրկին բացասական հաշվեկշիռ ունի

Լուրեր

15.10.2026 | 00:05
NATO-ի նավատորմին ծառայություններ մատուցող ընկերությունը կասկածվում է 1 միլիոն եվրոյի խարդախության մեջ
14.10.2026 | 23:24
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.10.2026 | 23:10
ՇՄ նախարարը և Եգիպտոսի դեսպանը քննարկել են բնապահպանական համագործակցության ընդլայնման հնարավորությունները
14.10.2026 | 22:58
Ֆրանսիայի ԱԳ նախարարն Ադրբեջանին մեղադրել է ֆրանիսական Նոր Կալեդոնիայի գործերին միջամտելու մեջ․ Բաքուն արձագանքել է
14.10.2026 | 22:43
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
14.10.2026 | 22:28
Հրազդանում ոստիկանները թմրանյութի 105 փաթեթ և զենք-զինամթերք են առգրավել
14.10.2026 | 22:13
36 ժամ գազ չի լինի Արաբկիր վարչական շրջանի մի շարք հասցեներում
14.10.2026 | 21:57
Ծանրորդ Նարեկ Գրիգորյանը` Եվրոպայի առաջնության չեմպիոն
14.10.2026 | 21:45
Սահմանադրական դատարանի նախագահի նոր ընտրությունը կանցկացվի
14.10.2026 | 21:42
24 ժամ ջուր չի լինի Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում
14.10.2026 | 21:27
ԶՈՒ ԳՇ պետը չհայտարարված այցեր է կատարել ՊՆ զորամասեր
14.10.2026 | 21:13
Ադրբեջանում մի խումբ անձինք կալանավորվել են դպրոցներում հիջաբի արգելքի դեմ բողոքի ցույցերի համար
14.10.2026 | 21:04
Սահմանադրական դատարանի նախագահ չընտրվեց. աշխատակարգային նիստն ավարտվել է
14.10.2026 | 21:00
Վարչապետը բացահայտեց՝ անկլավների փոխանակումն ամենահավանականն է, Արծվաշենը՝ Ադրբեջանին, 3 անկլավ՝ ՀՀ-ին․ Թագուհի Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.10.2026 | 20:44
Իրանամետ հաքերները ստանձնել են Ադրբեջանի դեմ կիբերհարձակման պատասխանատվությունը՝ պատճառ նշելով հիջաբ կրելու արգելքը
Բոլորը

Ապրիլի 18-ից սկսած Սևանա լճից  ջուր է բաց թողնվում ոռոգման համար: Ապրիլի 27-ի դրությամբ լճից բաց է թողնվել 12.784 միլիոն խմ ջուր: Լճի մակարդակը նախորդ տարվա նույն օրվա համեմատ ցածր է 6 սմ-ով և կազմում է 1900.62մ: Նշենք, որ ՀՀ կառավարությունը սույն թվականի ապրիլի 12-ին որոշում ընդունեց Սևանա լճից ջրբացթողումները սահմանել 170 միլիոն խմ, որն օրենքով սահմանված ջրառի առավելագույն չափաքանակն է. գրում է ecolur.org-ն:

Այս տարի լճի մակարդակն ընդամենը մի քանի օրով հասավ նախորդ տարվա մակարդակին  և մեկ սմ-ով գերազանցեց նախորդ տարվա ցուցանիշները, այնուհետև զիջեց, չնայած որ այս տարի Արփա-Սևան ջրատարով գրեթե կրկնակի անգամ ավելի շատ ջուր է հոսել Սևանա լիճ, քան նախորդ տարի: 2018թ-ի մարտի 23-ից սկսած մինչ օրս Սևանա լիճ է հոսել 39.688  միլիոն խմ ջուր, մինչդեռ 2017թ-ին Արփա-Սևան ջրատարով ջրհոսքը Սևանա լիճ սկսել է ապրիլի 6-ից և ապրիլի 27-ին կազմել է 20.353 միլիոն խմ ջուր:

Հիշեցնենք, որ Սևան լիճը 2017թ-ին գրանցեց բացասական հաշվեկշիռ իրականացված հավելյալ ջրառի, գոլորշիացման արդյունքում: Այս տարի ՀՀ ջրային տնտեսության պետական կոմիտեն (ՋՏՊԿ) Սևանա լճից ջրբացթողումների առավել արդյունավետ կառավարման նպատակով դիսպեչերական կենտրոն է ստեղծել, որում առցանց ստացվելու, կուտակվելու և վերլուծվելուն են Սևանա լճից ջրի բացթողնման, հաշվառման, ինչպես նաև՝ բաշխման հետ կապված բոլոր թվային տվյալները:

« Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՋՏՊԿ-ի համար Սևանից կատարվող ջրբացթողնման միակ նպատակը ոռոգման կայուն ջրամատակարարում ապահովելն է, որոշվել է օպերատիվ արձագանքման դիսպեչերական կենտրոն ստեղծել, որը Սևան-Հրազդան դիրևացիոն ջրանցքի կառավարչի կողմից ստեղծված համանման կենտրոնի հետ համագործակցությամբ՝ կիրականացնի ջրբացթողնման ընթացքի համատեղ, առավել արդյունավետ կառավարումը: Այս գործընթացի հիմնական նպատակը ջրբացթողնման ընթացքում ոռոգմանը գերակայություն տալն է, ինչպես ամրագրված է ՀՀ կառավարության որոշումների մեջ:… Կենտրոնը հնարավորություն ունի առցանց ռեժիմով հետևել ջրանցքով կատարվող ջրբացթողնման, ջրանցքի գլխամաս հասնող ջրի ծավալներին, «Սևան-Հրազդանյան» համակարգի յուրաքանչյուր ՀԷԿ-ով անցնող ջրաքանակին»,-նշված է ՋՏՊԿ-ի հաղորդագրության մեջ:

Սևանից կատարվող ջրբացթողումները և, ընդհանրապես, ոռոգման համակարգն ամբողջությամբ հաշվառելի դարձնելու համար, ըստ ՋՏՊԿ մասնագետների հաշվարկների, անհրաժեշտ է 2100 ջրաչափական սարքավորում: